https://arm.sputniknews.ru/20240111/gripi-ev-sur-shncharakan-varakneri-atsh-hh-um-hamatsharakabann-asel-e-arzhe-anhangstanal-71064467.html
Գրիպի և սուր շնչառական վարակների աճ ՀՀ-ում. համաճարակաբանն ասել է՝ արժե՞ անհանգստանալ
Գրիպի և սուր շնչառական վարակների աճ ՀՀ-ում. համաճարակաբանն ասել է՝ արժե՞ անհանգստանալ
Sputnik Արմենիա
Ավելի լավ է պատվաստվել և չթողնել բարդանա, բայց եթե արդեն վարակվել եք, ապա հետևեք մասնագետների խորհուրդներին: 11.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-11T22:09+0400
2024-01-11T22:09+0400
2024-01-11T22:09+0400
գրիպ
վարակ
կորոնավիրուս
հայաստան
երեխա
պատվաստում
հիվանդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1899/37/18993756_0:320:3073:2048_1920x0_80_0_0_ea1c6d489c90b1f6f2ea799c6eef259a.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանում գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության համաճարակաբանական իրավիճակը համապատասխանում է սեզոնային մակարդակին՝ չնայած վարակվածների թվի զգալի աճին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։Ներկայացնելով մոնիթորինգի տվյալները (գերատեսչությունն այն անցկացնում է ամենօրյա ռեժիմով)` մասնագետը հայտնեց, որ հունվարի 10-ի դրությամբ սուր շնչառական վարակներով ամբողջ երկրի բուժհաստատություններ է դիմել 1940 մարդ: Հիվանդների ընդհանուր թվի 63%-ը կազմում էին 0-ից 18 տարեկան անձինք:«Հունվարի 9-ի համեմատ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են։ Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա այստեղ ևս իրավիճակի որոշակի կայունացում ենք տեսնում», - ասաց Խաչատրյանը։Համաճարակաբանը նաև նշեց, որ Հայաստանում շրջանառվում են գրիպի A տիպի H1N1 և H3N2 ենթատեսակները, գրիպի B տիպը: Տարածված են նաև սուր շնչառական վիրուսային վարակների հետևյալ տեսակները՝ շնչառական սինցիցիալ վարակ, ռինովիրուս, մետապնևմովիրուս, բոկավիրուս, ինչպես նաև կորոնավիրուսային վարակ:Այս վարակներից որևէ մեկի դեպքում կլինիկական պատկերը գրեթե չի տարբերվում: Ընդ որում, գրիպին բնորոշ է հիվանդության ավելի սուր ընթացքը։ Մասնավորապես, կարող է լինել ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, մկանային ցավ, հոդացավեր։ Հետագայում կարող են հայտնվել հազ, հարբուխ, կոկորդի ցավ, ծանր դեպքերում՝ օտիտ, թոքաբորբ, բրոնխիտ։Համաճարակաբանը պարզաբանեց, որ բարդությունները ծնվում են սխալ բուժման և ուշացումով բժշկի դիմելու պատճառով:Իսկ եթե չեք կարողացել պաշտպանվել վարակից, բժիշկը խորհուրդ է տալիս շատ հեղուկ խմել, խորհրդակցել տեղամասային բժշկի հետ, մեկուսանալ տանը, հաճախակի օդափոխել տարածքը և դիմակներ դնել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1899/37/18993756_0:0:2731:2048_1920x0_80_0_0_ba4cb0d276d10fec0bb309e97c313eb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիպ, վարակ, կորոնավիրուս, հայաստան, երեխա, պատվաստում, հիվանդություն
գրիպ, վարակ, կորոնավիրուս, հայաստան, երեխա, պատվաստում, հիվանդություն
Գրիպի և սուր շնչառական վարակների աճ ՀՀ-ում. համաճարակաբանն ասել է՝ արժե՞ անհանգստանալ
Ավելի լավ է պատվաստվել և չթողնել բարդանա, բայց եթե արդեն վարակվել եք, ապա հետևեք մասնագետների խորհուրդներին:
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանում գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդացության համաճարակաբանական իրավիճակը համապատասխանում է սեզոնային մակարդակին՝ չնայած վարակվածների թվի զգալի աճին։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների բաժնի համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
Ներկայացնելով մոնիթորինգի տվյալները (գերատեսչությունն այն անցկացնում է ամենօրյա ռեժիմով)` մասնագետը հայտնեց, որ հունվարի 10-ի դրությամբ սուր շնչառական վարակներով ամբողջ երկրի բուժհաստատություններ է դիմել 1940 մարդ: Հիվանդների ընդհանուր թվի 63%-ը կազմում էին 0-ից 18 տարեկան անձինք:
Հունվարի 10-ին սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 759 մարդ (90%-ը՝ երեխաներ), 280 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ (60%-ը՝ անչափահասներ)։ Նշված ժամանակահատվածում շտապօգնություն ստացված կանչերի 17%-ը վերաբերել է սուր շնչառական վարակներին։
«Հունվարի 9-ի համեմատ ցուցանիշները փոքր-ինչ նվազել են։ Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա այստեղ ևս իրավիճակի որոշակի կայունացում ենք տեսնում», - ասաց Խաչատրյանը։
Համաճարակաբանը նաև նշեց, որ Հայաստանում շրջանառվում են գրիպի A տիպի H1N1 և H3N2 ենթատեսակները, գրիպի B տիպը: Տարածված են նաև սուր շնչառական վիրուսային վարակների հետևյալ տեսակները՝ շնչառական սինցիցիալ վարակ, ռինովիրուս, մետապնևմովիրուս, բոկավիրուս, ինչպես նաև կորոնավիրուսային վարակ:
Այս վարակներից որևէ մեկի դեպքում կլինիկական պատկերը գրեթե չի տարբերվում: Ընդ որում, գրիպին բնորոշ է հիվանդության ավելի սուր ընթացքը։ Մասնավորապես, կարող է լինել ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, մկանային ցավ, հոդացավեր։ Հետագայում կարող են հայտնվել հազ, հարբուխ, կոկորդի ցավ, ծանր դեպքերում՝ օտիտ, թոքաբորբ, բրոնխիտ։
Համաճարակաբանը պարզաբանեց, որ բարդությունները ծնվում են սխալ բուժման և ուշացումով բժշկի դիմելու պատճառով:
Խաչատրյանն ավելացրեց, որ գրիպի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը կանխարգելումն է, այսինքն՝ պատվաստումը: Առաջին հերթին, պատվաստումը խորհուրդ է տրվում ռիսկի խմբում գտնվող մարդկանց՝ 6 ամսականից մինչև 2 տարեկան երեխաներին, հղի կանանց, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, ինչպես նաև 65 տարեկանից բարձր մարդկանց:
Իսկ եթե չեք կարողացել պաշտպանվել վարակից, բժիշկը խորհուրդ է տալիս շատ հեղուկ խմել, խորհրդակցել տեղամասային բժշկի հետ, մեկուսանալ տանը, հաճախակի օդափոխել տարածքը և դիմակներ դնել: