https://arm.sputniknews.ru/20250207/mkhitarjan-raul-rvonaldu-rvoman-berezvovskin-nshel-e-amenauzhegh-futbvolistnerin-85576379.html
Մխիթարյան, Ռաուլ, Ռոնալդու. Ռոման Բերեզովսկին նշել է ամենաուժեղ ֆուտբոլիստներին
Մխիթարյան, Ռաուլ, Ռոնալդու. Ռոման Բերեզովսկին նշել է ամենաուժեղ ֆուտբոլիստներին
Sputnik Արմենիա
Բերեզովսկին նշել է, որ հարգանքով է վերաբերվում բոլոր ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել է: 07.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-07T19:20+0400
2025-02-07T19:20+0400
2025-02-07T19:38+0400
ռոման բերեզովսկի
դարպասապահ
ֆուտբոլիստ
ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը
հենրիխ մխիթարյան
քրիշտիանու ռոնալդու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/05/79127406_0:18:1600:918_1920x0_80_0_0_126561fc9c2b87b3cae271413bdfdfa4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին համարում է, որ ամենաուժեղ ֆուտբոլիստը, որի դեմ ինքը երբեևէ խաղացել է, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է: Այս մասին նա ասել է «РБ Спорт» պարբերականին։Իսկ հավաքականում իր ամենաուժեղ թիմակից Բերեզովսկին համարում է Հենրիխ Մխիթարյանին։«Միևնույն ժամանակ, ես հարգում և սիրում եմ բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել եմ»,-նշել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչը։Բերեզովսկին 50 տարեկան է. «հայկական Յաշինը» պատմում է ֆուտբոլի և իր անցած ուղու մասինՆշենք, որ Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականում սկսել է խաղալ 1996 թվականի օգոստոսի 31-ին՝ Պորտուգալիայի հետ խաղում: Ազգային թիմի կազմում նա անցկացրել է ընդհանուր 94 հանդիպում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/05/79127406_0:0:1422:1066_1920x0_80_0_0_802398304549a2a90982c3f53782b2c0.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոման բերեզովսկի, դարպասապահ, ֆուտբոլիստ, ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը, հենրիխ մխիթարյան, քրիշտիանու ռոնալդու
ռոման բերեզովսկի, դարպասապահ, ֆուտբոլիստ, ֆուտբոլիստ հենրիխ մխիթարյան. մանչեսթեր յունայթեդի գոլերը, հենրիխ մխիթարյան, քրիշտիանու ռոնալդու
Մխիթարյան, Ռաուլ, Ռոնալդու. Ռոման Բերեզովսկին նշել է ամենաուժեղ ֆուտբոլիստներին
19:20 07.02.2025 (Թարմացված է: 19:38 07.02.2025) Բերեզովսկին նշել է, որ հարգանքով է վերաբերվում բոլոր ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել է:
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի - Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին համարում է, որ ամենաուժեղ ֆուտբոլիստը, որի դեմ ինքը երբեևէ խաղացել է, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է: Այս մասին նա ասել է «РБ Спорт» պարբերականին։
«Ամենաուժեղ ֆուտբոլիստը, որի դեմ խաղացել եմ, Կրիշտիանու Ռոնալդուն է։ Կարող եմ նաև առանձնացնել Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլին և Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանին»,-ասել է լեգենդար դարպասապահը։
Իսկ հավաքականում իր ամենաուժեղ թիմակից Բերեզովսկին համարում է Հենրիխ Մխիթարյանին։
«Միևնույն ժամանակ, ես հարգում և սիրում եմ բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել եմ»,-նշել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչը։
Նշենք, որ Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականում սկսել է խաղալ 1996 թվականի օգոստոսի 31-ին՝ Պորտուգալիայի հետ խաղում: Ազգային թիմի կազմում նա անցկացրել է ընդհանուր 94 հանդիպում։