00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերեզովսկին 50 տարեկան է. «հայկական Յաշինը» պատմում է ֆուտբոլի և իր անցած ուղու մասին

© Sputnik / Мария ДевахинаՌոման Բերեզովսկի
Ռոման Բերեզովսկի - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2024
Բաժանորդագրվել
Հայկական ֆուտբոլի դարպասային գծում ամեն ինչ լավ ստացվեց. Բերեզովսկին չդարձավ ո՛չ լողորդ, ո՛չ էլ ֆուտբոլիստ-հարձակվող։ Բայց դեպի դարպասապահի փառքի ճանապարհը նույնպես երկար էր ու բարդ։ Հիմա նույն ճանապարհը պետք է անցնեն երիտասարդ տղաները։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Հայ ժողովրդի ազգային հերոս»․ այսպես էր կոչում Հայաստանի հավաքականի անփոփոխ դարպասապահ Ռոման Բերեզովսկուն 90-ականների հայտնի ֆուտբոլային մեկնաբան Վլադիմիր Պերետուրինը: Հայկական ֆուտբոլի համար բարդ ժամանակներում նա բազմիցս մինչև վերջ դիմացել ու պահել է դարպասը հավաքականի անհույս հանդիպումներում։ Մոսկվայի «Դինամոյում», որտեղ նա 2000-ականներին վերականգնեց իր նախկին ժողովրդականությունը, երկրպագուները պաստառներ էին փակցնում «Բերեզովսկի = Յաշին» գրությամբ:
Այս գովասանքը լսելով՝ Ռոմանը (հիմա արդեն՝ Ռոման Անատոլիևիչը) նախընտրում է խոսքը տանել դեպի իր ընկերները։ Իր 50-ամյակին նվիրված մամուլի ասուլիսում ելույթ ունենալով Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում` նա ասում է, որ թիմային մտածելակերպը «փազլի» մասնիկներից մեկն է, որը կարող է շատ բան փոխել։
Բերեզովսկին ֆուտբոլի միջոցով միավորում է ՀՀ–ին և ՌԴ–ին. երեխաների մրցաշարն ավարտվեց
«Հարավային մենթալիտետը կյանքում շատ բաներում է զգացվում։ Մեքենա վարելիս, օրինակ։ Եվ, հավանաբար, ֆուտբոլի վրա էլ անդրադառնում։ Ուրեմն կարևոր է, որ յուրաքանչյուրն ավելի թիմային լինի, առաջին հերթին ձգտի ոչ թե անձնական, այլ ընդհանուր հաջողությունների: Չեմ ասում, որ դա հատուկ է հենց Հայաստանին. եթե մեկնենք Կրասնոդարի երկրամաս, Ստավրոպոլ, այնտեղ նույնը կլինի։ Այնպես որ, մեր «ծռությունները» հավասարակշռելը շատ կարևոր է թե՛ ղեկին, և թե՛ գնդակին հարվածելու ժամանակ»,-հավելել է հայտնի դարպասապահը։

Յաշինը միակն է, իսկ այ Բերեզովսկին․․․․

Պաստառները, որոնցում երկրպագուները Բերեզովսկուն համեմատում էին Յաշինի (Մոսկվայի «Դինամոյի» լեգենդի) հետ, շատ անգամ են հայտնվել ակումբի հին մարզադաշտում, նախքան այն կվերակառուցվեր և կվերածվեր «ՎՏԲ Արենա»-ի: Ավելի ուշ դրանք անհետացան. հավանաբար՝ ղեկավարության հրահանգով, ասում է Բերեզովսկին։
«Իհարկե, Յաշինը բոլորովին այլ մակարդակ է։ Տարիների ընթացքում ես մեծ ուշադրություն և սեր եմ զգացել իմ հանդեպ։ Ներքուստ ինձ երևի հաճելի է «հայկական Յաշին» զգալը և նման ճանաչում ստանալը Հայաստանում՝ հայ չլինելով: Բայց ես, իհարկե, չեմ ձգտում նման բարձունքների։ Յաշինը միակն է»,-ասում է մարզիկը։
Իսկ այ Բերեզովսկու պատմությունն այլ է․ 90-ականներին այդ ազգանունով առնվազն երկու հայտնի մարդ կար, և դա չար կատակ խաղաց նրանցից մեկի՝ օլիգարխ Բորիս Բերեզովսկու գլխին։ Լրագրողները առիթը բաց չէին թողնում «այն մյուս Ֆեդոտի» էֆեկտը օգտագործելու համար` հրապարակելով «Բերեզովսկին հարկերը չի վճարել» տիպի վերնագրեր։ Դա հանգեցրեց կտրուկ քննադատության Բորիս Բերեզովսկու հասցեին, որը պնդում էր, որ ինքը բոլոր հարկերը վճարում է, որ իրեն շփոթում են դարպասապահի հետ։
Ռոման Բերեզովսկին պատմում է համաշխարհային աստղերի հետ խաղի մասին
«Նման բան չեմ հիշում․․․ մի դրվագ է եղել «Adidas»-ի հետ անձնական պայմանագրի հետ կապված, այնտեղ երևի ինչ-որ բան բաց էին թողել, և ինչ-որ տուգանքներ եղան։ Բայց առանձնապես լուրջ բան չէր։ Հավանաբար, նա ուղղակի սլաքները դեպի ինձ էր ուղղում»,-ժպտում է Ռոմանը։

Ինչպես դասավորվեց ամեն ինչ

Մանկության տարիներին Ռոման Բերեզովսկին (այն ժամանակ պարզապես Ռոմա) զբաղվում էր լողով, բայց մի անգամ տրանսպորտում մոռացել էր մարզագույքով պայուսակը: Այս դրվագը ստիպեց նրան փոխել առաջնահերթությունները և անցնել ֆուտբոլի: Ինչպես շատ տղաներ, նա նույնպես չի ցանկացել դառնալ դարպասապահ՝ բացի այն, որ չես կարողանում գոլեր խփել, ստիպված ես նաև անօգնական հետևել հարձակման գծում թիմակիցների սխալներին՝ մտածելով, թե ինքդ ինչպես ամեն ինչ կանեիր շատ ավելի լավ: Այդ պատճառով մինչև 30 տարեկանը նրան թվում էր, թե դարպասապահի դերի ընտրությունը սխալ էր։
«Հաճելի դարձավ ավելի ուշ, երբ հասկացա, որ դարպասապահի կարիերան ավելի երկար է տևում, քան «դաշտայիններինը»,և կարողացա ավելի երկար մնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլում»- հավելեց նա:
Հավաքականում և ակումբային ֆուտբոլում հաջողության հասնելու նրա ճանապարհը երկար էր և դժվար։ Մեծահասակների ֆուտբոլ նա եկել է Հայաստանի անկախության առաջին տարում՝ սկսելով իր կարիերան Կապանի «Սյունիք» թիմում, որը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողռազմական գործողություններից հեռու չէր մարզվում։
«18 տարեկանում թվում է, թե դու արդեն չափահաս ես, ամեն ինչ գիտես ու հասկանում ես, բայց հիմա՝ հետահայաց գցելով, ես հասկանում եմ, որ դա դեռ մանկություն էր։ Օդային տագնապներից ու կրակոցներից հետո սկսում ես է՛լ ավելի գնահատել կյանքն ու խաղաղությունը աշխարհում», – ասում է նա։
Նա հիշում է, որ այդ մրցաշրջանի վերջին հանդիպումները «Սյունիքն» ավարտում էր արդեն Երևանում, քանի որ վտանգավոր իրավիճակի պատճառով խաղերը ստիպված էին հետաձգել մեկը մյուսի հետևից։
Հպարտ եմ, որ Չինաստանում հնչում էր Armenia բառը. Ռոման Բերեզովսկի
90-ականներին, երբ արդեն ամրապնդվեց «Զենիթի» հիմնական կազմում և մեծ ճանաչում ձեռք բերեց, Բերեզովսկին «Սպարտակի» հետ խաղում 2 ցավալի գոլ բաց թողեց։ Նրա գլխին քննադատության տարափ եղավ, իսկ խաղը որակեցին պայմանավորված։
Եվս մեկ դրվագ, որը հիշում են բոլոր հայ երկրպագուները. 2011-ի նոյեմբերին, երբ Հայաստանը Եվրո-2012-ի ենթախմբում երկրորդն էր և անցումային փուլ դուրս գալուց մեկ քայլ հեռու՝ թիմը Դուբլինում պարտվեց Իռլանդիային: Բերեզովսկուն խաղից հեռացրին առաջին կեսի միջնամասում այն բանից հետո, երբ նա տուգանային հրապարակից դուրս էր եկել տանտերերի հարձակվող Սայմոն Քոքսին ընդառաջ և կարմիր քարտ ստացել: Ավելի ուշ պարզվեց, որ Քոքսը խաղացել է ձեռքով, իսկ գնդակը դիպել է Բերեզովսկու կրծքավանդակին։
«Ինքս` որպես դարպասապահների մարզիչ, դեմ եմ տուգանային հրապարակից դուրս գալուն, քանի որ դա միշտ հղի է սխալներով։ Բայց ես դա արեցի: Չեմ ասի, որ սխալվել եմ, քանի որ գնդակը ձեռքիս չէր դիպել, բայց տրիբունաների արձագանքը ազդեց մրցավարի վրա։ Եթե այն ժամանակ VAR (տեսահամակարգ, որը ներդրվել է ավելի ուշ՝ օգնելու մրցավարներին կասկածելի դրվագների դեպքում որոշումներ կայացնելու հարցում, – խմբ․) լիներ, հավանաբար այդ կարմիր քարտը չէր լինի: Սակայն ես փորձում եմ մտածել մարզիկի պես՝ կատարվածի պատասխանատվությունը միշտ ինձ վրա վերցնել։ Իհարկե, բոլորս զգացմունքներ ունենք։ Ես շնորհակալ եմ բոլորին, այդ թվում՝ մարզիչներին, որոնք օգնեցին ինձ չհանձնվել, վեր կենալ և շարունակել քայլել», – ասում է Բերեզովսկին։

Ամեն ինչ հնարավոր է

Հայաստանի հավաքականն ավելի ու ավելի շատ ռուս երկրպագուներ է ձեռք բերում. միջազգային մրցաշարերում ռուսական հավաքականի բացակայության պայմաններում շատ երկրպագուներ անցել են Հայաստանին աջակցելուն: Նմանապես, շատ հայ երկրպագուներ աջակցել են Վրաստանին ԵԱ-2024-ում՝ հաղթահարելով «հարևանի նախանձի սինդրոմը»։
Հայաստանի հավաքականը գրեթե հարազատ է դարձել ռուս երկրպագուների համար՝ հատկապես այն պատճառով, որ այնտեղ խաղում են ռուսական ֆուտբոլի մի քանի սաներ:
«Կարող եմ հաստատել, որ Ռուսաստանում մեր թիմի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է։ Դա երևում է և՛ խաղերի հեռարձակումներից, և՛ համացանցում արված մեկնաբանություններից», – ասում է Բերեզովսկին։
Էդուարդ Սպերցյանի և Նաիր Տիկնիզյանի նման երիտասարդ հեռանկարային խաղացողները նույնպես սովորում են հաղթահարել դժվարությունները: Սպերցյանի թիմը («Կրասնոդար») Ռուսաստանի նախորդ առաջնության արծաթե մեդալակիր է, նոր մրցաշրջանում դեռևս հաղթանակներ չունի (մասնակցել է 3 հանդիպման), իսկ Տիկնիզյանը միշտ չէ, որ հայտնվում է «Լոկոմոտիվի» հիմնական կազմում:
«Ուղին միշտ նույնն է՝ ավելի ջանասիրաբար մարզվել, փորձել առաջնորդել թիմիդ։ Էդիկն արդեն ապացուցել է, որ կարող է դա անել։ Տղաները հաղթահարում են իրենց դժվարությունները, ես էլ փոխանցում եմ իմ փորձը, որպեսզի նրանք արժանապատվորեն հաղթահարեն դրանք և վերադառնան նախկին մակարդակին», – ասում է Բերեզովսկին։
Ես ուրախանում եմ, երբ ինձ ասում են կապանցի․ դպրոցականները զարմացրել են Ռոման Բերեզովսկուն
Նա հավելեց, որ Հայաստանը նույնպես կարող է հաջողության հույս ունենալ, եթե միավորվեն բոլորը. առանցքային խաղացողները կլինեն օպտիմալ մակարդակում, իրենց հետևից կտանեն թիմին, մի փոքր էլ հաջողությունը կօգնի՝ինչպես եղավ վրացական թիմի դեպքում:
«Մեծ հույս ունենք, որ կապրենք մինչև այդ պահը և կուրախանանք Հայաստանի համար», - եզրափակեց ֆուտբոլիստը:
Միանում ենք ազգի սիրելի հոբելյարին ուղղված մաղթանքներին և բազմաթիվ շնորհավորանքներին:
Լրահոս
0