https://arm.sputniknews.ru/20250206/tvajin-kniqner-hh-n-ev-rd-n-kpvordzarken-verin-larsvov-bernatarneri-aragacvats-ancumy-85531658.html
Թվային կնիքներ. ՀՀ–ն և ՌԴ–ն կփորձարկեն «Վերին Լարսով» բեռնատարների արագացված անցումը
Թվային կնիքներ. ՀՀ–ն և ՌԴ–ն կփորձարկեն «Վերին Լարսով» բեռնատարների արագացված անցումը
Sputnik Արմենիա
Եվրասիական տնտեսական միության երկրներն արդեն ընդունել են նավիգացիոն կապարակնիքների միասնական համակարգի մասին համաձայնագիրը: 06.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-06T15:57+0400
2025-02-06T15:57+0400
2025-02-06T16:01+0400
վերին լարս
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
բեռնատար
կապարակնիք
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/203/22/2032292_20:0:982:541_1920x0_80_0_0_522c4f0a071dc184005c6ce800abb083.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով բեռնատարների արագացված անցման փորձնական նախագիծ են իրականացնում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։Եվրասիական տնտեսական միության երկրներն արդեն ընդունել են նավիգացիոն կապարակնիքների միասնական համակարգի մասին համաձայնագիրը (որտեղ մուտքագրվում է բեռի մասին ամբողջ տեղեկատվությունը):Մենք ԵԱՏՄ–ում մեզ վատ չենք զգում. Նիկոլ ՓաշինյանՍա թույլ է տալիս յուրաքանչյուր երկրի սահմանային ծառայություններին, սանիտարական տեսչություններին և այլ գերատեսչություններին հետևել բեռնատար մեքենաների շարժին (ինչպես սեփական երկրի ներսում, այնպես էլ ԵԱՏՄ այլ երկրներից մուտք գործելիս)։ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այնուամենայնիվ Հայաստանից Ռուսաստան մեկնող բեռնատարների վրա նավիգացիոն կապարակնիքը դրվում է ոչ թե մեր հանրապետությունում, այլ ՌԴ մուտք գործելիս՝ «Վերին Լարս» անցակետում:Ի պատասխան՝ Հակոբյանն ասաց, որ նավիգացիոն կապարակնիքների վերահսկման համակարգը դեռևս գործում է Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության մակարդակով, բայց կա պայմանավորվածություն, որ արդեն ԵԱՏՄ մակարդակով դրան կմիանա Հայաստանը:ԵԱՏՄ երկրները տեղեկատվական պաշտպանության համատեղ միջոցներ կստեղծեն. ԵՏՀ ղեկավարԱյդ իսկ պատճառով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից դուրս եկող բեռնատարների վրա նավիգացիոն կապարակնիքները կտեղադրվեն տեղում, իսկ «Վերին Լարսում» միայն կենթարկվեն ստուգման։Դա զգալիորեն կարագացնի մեքենաների զննումը թե' Հայաստանից դուրս, և թե' Ռուսաստան մուտք գործելիս։Հաջորդիվ Հայաստանի ՊԵԿ–ը մտադիր է ըստ ԵԱՏՄ համաձայնագրով նախատեսված կարգի հասնել նրան, որ միության բոլոր հինգ երկրների մաքսային ծառայությունները կարողանան ստանալ և օգտագործել միմյանց նավիգացիոն կապարակնիքներից ստացված տեղեկությունները: ՀՀ–ում ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն ԵԱՏՄ արտահանելու համարՀիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը Վրաստանի տարածքով կապում է Ռուսաստանի հետ: Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/203/22/2032292_140:0:861:541_1920x0_80_0_0_4257f2e5c4f2a0d3f44bc0b4a3fa93fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերին լարս, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, բեռնատար, կապարակնիք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
վերին լարս, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, բեռնատար, կապարակնիք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Թվային կնիքներ. ՀՀ–ն և ՌԴ–ն կփորձարկեն «Վերին Լարսով» բեռնատարների արագացված անցումը
15:57 06.02.2025 (Թարմացված է: 16:01 06.02.2025) Եվրասիական տնտեսական միության երկրներն արդեն ընդունել են նավիգացիոն կապարակնիքների միասնական համակարգի մասին համաձայնագիրը:
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով բեռնատարների արագացված անցման փորձնական նախագիծ են իրականացնում: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Եվրասիական տնտեսական միության երկրներն արդեն ընդունել են նավիգացիոն կապարակնիքների միասնական համակարգի մասին համաձայնագիրը (որտեղ մուտքագրվում է բեռի մասին ամբողջ տեղեկատվությունը):
Սա թույլ է տալիս յուրաքանչյուր երկրի սահմանային ծառայություններին, սանիտարական տեսչություններին և այլ գերատեսչություններին հետևել բեռնատար մեքենաների շարժին (ինչպես սեփական երկրի ներսում, այնպես էլ ԵԱՏՄ այլ երկրներից մուտք գործելիս)։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այնուամենայնիվ Հայաստանից Ռուսաստան մեկնող բեռնատարների վրա նավիգացիոն կապարակնիքը դրվում է ոչ թե մեր հանրապետությունում, այլ ՌԴ մուտք գործելիս՝ «Վերին Լարս» անցակետում:
Ի պատասխան՝ Հակոբյանն ասաց, որ նավիգացիոն կապարակնիքների վերահսկման համակարգը դեռևս գործում է Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության մակարդակով, բայց կա պայմանավորվածություն, որ արդեն ԵԱՏՄ մակարդակով դրան կմիանա Հայաստանը:
Այդ իսկ պատճառով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանից դուրս եկող բեռնատարների վրա նավիգացիոն կապարակնիքները կտեղադրվեն տեղում, իսկ «Վերին Լարսում» միայն կենթարկվեն ստուգման։
Դա զգալիորեն կարագացնի մեքենաների զննումը թե' Հայաստանից դուրս, և թե' Ռուսաստան մուտք գործելիս։
Հաջորդիվ Հայաստանի ՊԵԿ–ը մտադիր է ըստ ԵԱՏՄ համաձայնագրով նախատեսված կարգի հասնել նրան, որ միության բոլոր հինգ երկրների մաքսային ծառայությունները կարողանան ստանալ և օգտագործել միմյանց նավիգացիոն կապարակնիքներից ստացված տեղեկությունները:
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը ներկայումս գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը Վրաստանի տարածքով կապում է Ռուսաստանի հետ:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: