00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
20:20
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:07
4 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Культурный коллаборационизм артиста балета Михаила Дудко
15:04
23 ր
Исторический ликбез
Судьба Михаила Дудко: был прощен, но не значит, что не виноват
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵԱՏՄ երկրները տեղեկատվական պաշտպանության համատեղ միջոցներ կստեղծեն. ԵՏՀ ղեկավար

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.01.2025
Բաժանորդագրվել
Սագինտաևն ընդգծել է, որ այդ միջոցները կօգնեն ապահովել միության երկրների անվտանգությունը երրորդ երկրների հետ տեղեկատվության փոխանակման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵԱՏՄ գործադիր մարմին) քննարկման ակտիվ փուլում է գտնվում կրիպտոգրաֆիկ պաշտպանության համատեղ միջոցների մշակման մասին որոշման նախագիծը: Այս մասին Ղազախստանում Digital Almaty ֆորումի ժամանակ հայտարարել է ԵՏՀ նախագահ Բակիտժան Սագինտաևը։
Նրա խոսքով՝ այդ միջոցները կօգնեն ապահովել միության երկրների անվտանգությունը երրորդ երկրների հետ տեղեկատվության փոխանակման ժամանակ։
ԵԱՏՄ կառավարությունների անդամները համաձայնագիր են ստորագրել արժեթղթերի շուկայի մասին
Սագինտաևը հիշեցրել է, որ անցած տարի հանձնաժողովում ստեղծվել է մշտադիտարկման կենտրոն, որը հետևում է միության տեղեկատվական ենթակառուցվածքի բոլոր բաղադրիչների գործունեությանը, իսկ այսօր ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների (որոնք ժամանել են Digfital Almaty ֆորումին և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին) մասնակցությամբ սկսվել է էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման համակարգի գործարկումը:
Հետագայում, ինչպես նշել է Սագինտաևը, քաղաքացիները կկարողանան համակարգ վերբեռնել դիպլոմները, բժշկական տեղեկանքները, աշխատանքային գրքույկները, և ԵԱՏՄ բոլոր երկրներն ինքնաբերաբար կճանաչեն դրանք։
ԵԱՏՄ–ում պետք է բարձրացնել համատեղ բիզնես նախագծերի ֆինանսների հասանելիությունը. Գրիգորյան
Այսօր ԵԱՏՄ համաձայնագրի հիման վրա միության երկրները կարգավորել են կենսաթոշակային ստաժի մասին տվյալների փոխանակումը և ինքնաբերաբար ճանաչում են այն փոխադարձ հիմունքներով (համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021 թվականին,– խմբ․), ակտիվորեն փոխգործակցում են մաքսային մարմինները (այդ թվում՝ երրորդ երկրներից ապրանքների տեղափոխման ժամանակ), իրականացվում է ապրանքների որակի և անվտանգության վերաբերյալ փաստաթղթերի էլեկտրոնային ստուգում։ Նախատեսվում է ընդհանուր համակարգը տարածել բեռնատար և ուղևորատար տրանսպորտի, պետական գնումների, բորսայի առևտրի վրա։
Ուշադրություն է դարձվում նաև քաղաքացիների նույնականացման միասնական համակարգի նախագծին։ Այս պահին փորձարկում են Հայաստանն ու Ղրղզստանը։
«Միության մյուս երկրների շահագրգռվածության դեպքում մենք պատրաստ ենք առավելագույնս օպերատիվ կերպով ներգրավել նրանց այդ նախագծում։ Նույնականացման ազգային համակարգերի փոխադարձ ճանաչումը աշխատուժի տեղաշարժը պարզեցնելու ամենաընդունելի միջոցն է»,-հայտարարել է Սագինտաևը։
Նշենք, որ Digital Almaty համաժողովում, ինչպես նաև հունվարի 30-31-ը Ղազախստանում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում, Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մենք ԵԱՏՄ–ում մեզ վատ չենք զգում. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
0