https://arm.sputniknews.ru/20250206/rd-lragrvoghneri-dem-hakaqajleri-masin-khvoselis-parizy-kheghatjurum-e-pastery-despanatun--85550806.html
ՌԴ լրագրողների դեմ «հակաքայլերի» մասին խոսելիս Փարիզը խեղաթյուրում է փաստերը․ դեսպանատուն
ՌԴ լրագրողների դեմ «հակաքայլերի» մասին խոսելիս Փարիզը խեղաթյուրում է փաստերը․ դեսպանատուն
Sputnik Արմենիա
Ռուսաստանն ավելի վաղ զգուշացրել էր Ֆրանսիայի իշխանություններին, որ պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե նրանք չվերանայեն Փարիզում աշխատելու համար «Կոմսոմոլսկայա... 06.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-06T23:11+0400
2025-02-06T23:11+0400
2025-02-06T23:29+0400
ֆրանսիա
դեսպանատուն
ռուսաստան
լրագրող
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85550237_0:190:3072:1918_1920x0_80_0_0_93654e2a97b0e3b25e53606768bafceb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Փարիզը խեղաթյուրում է փաստերը՝ հայտարարելով ՌԴ-ում Monde թերթի թղթակցի հավատարմագրումը հետ կանչելուն «պատասխան միջոցների» մասին։ Իրավիճակի պատասխանատվությունը Ֆրանսիայի վրա է, որը բազմիցս մերժել է վիզաներ տրամադրել ռուս լրագրողներին։ Այս մասին հայտարարել են Փարիզում ՌԴ դեսպանատանը: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն «անընդունելի» էր անվանել Ռուսաստանի պատասխանը, որը չէր երկարաձգել Monde թերթի լրագրողի հավատարմագրումը այն բանից հետո, երբ ֆրանսիական կողմը մերժել էր աշխատանքային վիզա տրամադրել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակցին: Փարիզը Մոսկվային կոչ էր արել վերանայել այդ որոշումը, «որը հակառակ դեպքում պատասխան կպահանջի»։Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ֆրանսիական Monde թերթի թղթակից Բենժամեն Կենելի հավատարմագրումը Ռուսաստանում չի երկարաձգվել՝ ի պատասխան Փարիզի կողմից «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողին վիզա չտրամադրելու: Նա հավելել է, որ Կենելը ՌԴ-ում կհավատարմագրվի ֆրանսիական կողմից վիզայի տրամադրման հետ կապված խնդիրները լուծելու դեպքում:Ռուս լրագրողների դեմ հանցագործության մեղավորները կպատժվեն. ՌԴ ԱԳՆԱրևմուտքում ռուսական լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը վերջին տարիներին ավելի ու ավելի է բարդանում։ Դեռևս 2016 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որում խոսվում էր ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու անհրաժեշտության մասին, ընդ որում՝ փաստաթղթում գլխավոր սպառնալիքներ էին ճանաչվել Sputnik-ը և RT-ն: Մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ, այդ թվում` ամերիկացի սենատորներ և կոնգրեսականներ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահը, Sputnik-ին և RT-ին մեղադրել են ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ընտրություններին իբր միջամտելու մեջ, սակայն ոչ մի ապացույց չեն ներկայացրել: Վերջին շրջանում ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշորագույն ԶԼՄ-ների դեմ՝ արգելելով դրանց հեռարձակումը Եվրամիության տարածքում: Նման որոշում է կայացվել առանց դատարան կամ ԵՄ երկրների ազգային կարգավորիչներին դիմելու, որոնք պատասխանատու են իրենց երկրների մեդիաշուկաների համար։«Մեր լրագրողներին թույլ չեն տալիս աշխատել». Պեսկովը` Արևմուտքի «խոսքի ազատության» մասին
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/06/85550237_108:0:2839:2048_1920x0_80_0_0_67e7fa463a1fcff89bd2a6dfab1a2f90.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, դեսպանատուն, ռուսաստան, լրագրող, հայտարարություն
ֆրանսիա, դեսպանատուն, ռուսաստան, լրագրող, հայտարարություն
ՌԴ լրագրողների դեմ «հակաքայլերի» մասին խոսելիս Փարիզը խեղաթյուրում է փաստերը․ դեսպանատուն
23:11 06.02.2025 (Թարմացված է: 23:29 06.02.2025) Ռուսաստանն ավելի վաղ զգուշացրել էր Ֆրանսիայի իշխանություններին, որ պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե նրանք չվերանայեն Փարիզում աշխատելու համար «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողին վիզա չտրամադրելու մասին որոշումը:
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի - Sputnik. Փարիզը խեղաթյուրում է փաստերը՝ հայտարարելով ՌԴ-ում Monde թերթի թղթակցի հավատարմագրումը հետ կանչելուն «պատասխան միջոցների» մասին։ Իրավիճակի պատասխանատվությունը Ֆրանսիայի վրա է, որը բազմիցս մերժել է վիզաներ տրամադրել ռուս լրագրողներին։ Այս մասին հայտարարել են Փարիզում ՌԴ դեսպանատանը:
«Մեծ զարմանքով ծանոթացանք Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղարի արտահայտություններին այն մասին, որ Ֆրանսիան մտադիր է «պատասխանել» Մոսկվայում «Monde» թերթի թղթակցի հավատարմագրման երկարաձգումը մերժելու` ռուսական կողմի որոշմանը: Ստիպված ենք արձանագրել, որ հերթական անգամ ֆրանսիական կողմն ամեն ինչ գլխիվայր է շրջում։ Հիշեցնում ենք, որ հենց ֆրանսիական իշխանությունների կողմից «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցներին մուտքի արտոնագրեր տրամադրելու բազմակի մերժումներն էին պատճառը, որ ՌԴ-ն պատասխան միջոցներ ձեռնարկեց ֆրանսիական այս ոչ բարեկամական քայլերին: Այսպիսով, ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է ֆրանսիական կողմի վրա»,-հայտնել են դեսպանատնից։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն «անընդունելի» էր անվանել Ռուսաստանի պատասխանը, որը չէր երկարաձգել Monde թերթի լրագրողի հավատարմագրումը այն բանից հետո, երբ ֆրանսիական կողմը մերժել էր աշխատանքային վիզա տրամադրել «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակցին:
Փարիզը Մոսկվային կոչ էր արել վերանայել այդ որոշումը, «որը հակառակ դեպքում պատասխան կպահանջի»։
Այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ֆրանսիական Monde թերթի թղթակից Բենժամեն Կենելի հավատարմագրումը Ռուսաստանում չի երկարաձգվել՝ ի պատասխան Փարիզի կողմից «Կոմսոմոլսկայա պրավդայի» լրագրողին վիզա չտրամադրելու: Նա հավելել է, որ Կենելը ՌԴ-ում կհավատարմագրվի ֆրանսիական կողմից վիզայի տրամադրման հետ կապված խնդիրները լուծելու դեպքում:
Արևմուտքում ռուսական լրատվամիջոցների հետ կապված իրավիճակը վերջին տարիներին ավելի ու ավելի է բարդանում։ Դեռևս 2016 թվականի նոյեմբերին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որում խոսվում էր ռուսական ԶԼՄ-ներին հակազդելու անհրաժեշտության մասին, ընդ որում՝ փաստաթղթում գլխավոր սպառնալիքներ էին ճանաչվել Sputnik-ը և RT-ն:
Մի շարք արևմտյան քաղաքական գործիչներ, այդ թվում` ամերիկացի սենատորներ և կոնգրեսականներ, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահը, Sputnik-ին և RT-ին մեղադրել են ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ընտրություններին իբր միջամտելու մեջ, սակայն ոչ մի ապացույց չեն ներկայացրել:
Վերջին շրջանում ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական խոշորագույն ԶԼՄ-ների դեմ՝ արգելելով դրանց հեռարձակումը Եվրամիության տարածքում: Նման որոշում է կայացվել առանց դատարան կամ ԵՄ երկրների ազգային կարգավորիչներին դիմելու, որոնք պատասխանատու են իրենց երկրների մեդիաշուկաների համար։