https://arm.sputniknews.ru/20250206/araqs-geti-vra-erkrvord-kamrji-nakhagtsajin-ashkhatanqnern-avartvats-en-irani-despan-85537877.html
Արաքս գետի վրա երկրորդ կամրջի նախագծային աշխատանքներն ավարտված են. Իրանի դեսպան
Արաքս գետի վրա երկրորդ կամրջի նախագծային աշխատանքներն ավարտված են. Իրանի դեսպան
Sputnik Արմենիա
Դիվանագետի խոսքով՝ փոխայցելությունների վիճակագրությունը և առևտրի աճող ծավալները վկայում են երկրորդ կամրջի անհրաժեշտության մասին։ 06.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-06T17:51+0400
2025-02-06T17:51+0400
2025-02-06T18:03+0400
կամուրջ
արաքս գետ
մեհդի սոբհանի
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/984/35/9843560_0:85:1600:985_1920x0_80_0_0_84af69ff772bacceee1f53c785e1abf7.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Հայաստանն ու Իրանն իրար կապող նոր կամրջի կառուցման նախագծային աշխատանքներն ավարտվել են։ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։Նրա խոսքով՝ ընդհանուր 456 502 մարդ է հատել սահմանն ու վերադարձել։ Նույն ժամանակահատվածում սահմանը հատել է 126 890 բեռնատար։«Երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է 785 մլն դոլար։ Առաջիկայում մենք ցանկանում ենք այդ թիվը հասցնել 1 մլրդ դոլարի, իսկ հաջորդ փուլում՝ տարեկան 3 մլրդ դոլարի»,- ասաց Սոբհանին։ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «տեղյակ չէ»` ինչ էկոհարց է բարձրացրել ԻրանըԴեսպանի խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրի զարգացմանը նպաստում է նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը, և այս ամենը խոսում է երկրորդ կամրջի կառուցման օգտին։Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Երևանն ու Թեհրանը շարունակում են քննարկել Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը։Հիշեցնենք, որ Արաքս գետի վրա նոր կամրջի կառուցման նախագծի աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջին։ Երևանում չեն բացառել, որ նոր կամուրջը կառուցվի գործողին զուգահեռ։ Գոյություն ունեցող կամուրջը կառուցվել է 1995 թվականին։
արաքս գետ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/984/35/9843560_88:0:1512:1068_1920x0_80_0_0_9928aafd0adf482ad1b3eaf37d73ad79.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կամուրջ, արաքս գետ, մեհդի սոբհանի, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան
կամուրջ, արաքս գետ, մեհդի սոբհանի, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան
Արաքս գետի վրա երկրորդ կամրջի նախագծային աշխատանքներն ավարտված են. Իրանի դեսպան
17:51 06.02.2025 (Թարմացված է: 18:03 06.02.2025) Դիվանագետի խոսքով՝ փոխայցելությունների վիճակագրությունը և առևտրի աճող ծավալները վկայում են երկրորդ կամրջի անհրաժեշտության մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik․ Հայաստանն ու Իրանն իրար կապող նոր կամրջի կառուցման նախագծային աշխատանքներն ավարտվել են։ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումն անհրաժեշտություն է։ Այս մասին է վկայում կամրջով անցումների վիճակագրությունը։ Վերջին 10 ամիսների տվյալներով՝ երկու երկրների միջև այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 231 293: Նրանցից 66 593-ը Իրանի քաղաքացիներ են, 164 700-ը՝ Հայաստանի»,- նշեց Սոբհանին։
Նրա խոսքով՝ ընդհանուր 456 502 մարդ է հատել սահմանն ու վերադարձել։ Նույն ժամանակահատվածում սահմանը հատել է 126 890 բեռնատար։
«Երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է 785 մլն դոլար։ Առաջիկայում մենք ցանկանում ենք այդ թիվը հասցնել 1 մլրդ դոլարի, իսկ հաջորդ փուլում՝ տարեկան 3 մլրդ դոլարի»,- ասաց Սոբհանին։
Դեսպանի խոսքով՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրի զարգացմանը նպաստում է նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը, և այս ամենը խոսում է երկրորդ կամրջի կառուցման օգտին։
«Դրան կողմ ենք և՛ մենք, և՛ Հայաստանի կառավարությունը։ Այժմ այդ ուղղությամբ քննարկումներ են ընթանում, նախագծային աշխատանքներն իրականացվել են։ Հուսով եմ, որ մենք վերջնական պայմանավորվածության կհասնենք, և շինարարական աշխատանքները կմեկնարկեն»,- նշեց իրանցի դիվանագետը։
Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Երևանն ու Թեհրանը շարունակում են քննարկել Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման տեխնիկական հարցերը։
Հիշեցնենք, որ Արաքս գետի վրա նոր կամրջի կառուցման նախագծի աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջին։
Երևանում չեն բացառել, որ նոր կամուրջը կառուցվի գործողին զուգահեռ։ Գոյություն ունեցող կամուրջը կառուցվել է 1995 թվականին։