https://arm.sputniknews.ru/20241222/hh-shrjaka-mijavajri-nakhararutjuny-teghjak-che-inch-ekvoharc-e-bardzracrel-irany-84158723.html
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «տեղյակ չէ»` ինչ էկոհարց է բարձրացրել Իրանը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «տեղյակ չէ»` ինչ էկոհարց է բարձրացրել Իրանը
Sputnik Արմենիա
Մինչ 2020 թվականը Հայաստանն ու Իրանը սահմանային հատվածում գետի աղտոտվածության ուսումնասիրությունները համատեղ են իրականացրել, իսկ հիմա` առանձին։ 22.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-22T09:55+0400
2024-12-22T09:55+0400
2024-12-22T09:55+0400
հայաստան
շրջակա միջավայրի նախարարություն
արաքս գետ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60910027_0:143:1333:893_1920x0_80_0_0_16f4d2bae1446446f313c48285b631f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունների կողմից արձագանքի բացակայության պատճառով Իրանը որոշել է սահմանային բնապահպանական հարցը բարձրացնել երրորդ երկրի միջոցով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պնդում է, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ դեպքի մասին է խոսքը:Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայ գործընկեր Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ փոխանցել էր իրանական կողմի մտահոգությունն առ այն, որ Հայաստանում գործող ձեռնարկություններից մեկը վնաս է հասցնում Արաքսի էկոհամակարգին։ Այդ մասին նրան խնդրել էր Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Մովահեդի Ազադը։Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե որ ընկերության մասին է խոսքը, արդյոք Իրանը նախկինում Հայաստանին դիմել է այդ հարցով և ինչ մակարդակով։ Նաև հետաքրքրվել էինք, թե ինչ քայլեր է ձեռնարկել Հայաստանն այս հարցում։Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ պատասխանել են, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայ-իրանական սահմանին Արաքս գետի աղտոտվածության մոնիտորինգ է իրականացնում 2006 թվականից սկսած։ Ընթացակարգն ամրագրված է Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովների փոխըմբռնման հուշագրերում։ Մինչ 2020 թվականը ուսումնասիրությունները կատարվել են իրանցի փորձագետների հետ համատեղ։ Այժմ երկրներն այդ աշխատանքներն իրականացնում են առանձին։Միաժամանակ գերատեսչությունից խնդրել են հստակեցնել Արաքսի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն ունեցող ձեռնարկության վերաբերյալ տվյալները, այսինքն՝ նշել կոնկրետ որ ընկերության մասին է խոսքը: Թեև մենք ինքներս էինք սպասում այդ հարցի պատասխանին:Նախարարությունում սահմանափակվել են անորոշ ձևակերպումներով, թե դեպի Արաքս գետ արտահոսք իրականացնող ընկերությունները աշխատում են ջրի փակ շրջանառու համակարգով։Մինչդեռ Sputnik Արմենիան առանց մեծ դժվարության պարզեց, որ խոսքը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է։ Նույնիսկ այնտեղ են ընդունում, որ պղնձի և մոլիբդենի ինչ-որ պարունակություն գնում է գետը, և խոստանում են առաջիկա տարիներին նվազագույնի հասցնել աղտոտումը։Ավելին` ըստ մեր տեղեկությունների` իրանական կողմը մի քանի տարի շարունակ հայկական կողմի հետ տարբեր մակարդակներով հանդիպումների ժամանակ բարձրացրել է այս հարցը։ Պարզվում է, որ այն նույնիսկ քննարկվել է Իրանի գլխավոր դատախազի մակարդակով. 2021 թվականին Մոհամմեդ Ջաֆար Մոնթազերիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկվել է Արաքս գետը ծանր մետաղներով և քիմիական նյութերով աղտոտելու թեման։Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային խորհրդակցություն է կայացել, որին մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարարը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը: Ընդ որում` այդ մասին հաղորդագրություն է հրապարակված հենց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում։ Այդուհանդերձ, նախարարությունը պնդում է, որ չգիտի, թե ինչ ձեռնարկության և ինչ աղտոտման մասին է խոսքը։
արաքս գետ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/09/60910027_0:0:1333:1000_1920x0_80_0_0_67c22b0965cbb9aeec8912db870bcf7e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շրջակա միջավայրի նախարարություն, արաքս գետ, իրանի իսլամական հանրապետություն
հայաստան, շրջակա միջավայրի նախարարություն, արաքս գետ, իրանի իսլամական հանրապետություն
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «տեղյակ չէ»` ինչ էկոհարց է բարձրացրել Իրանը
Մինչ 2020 թվականը Հայաստանն ու Իրանը սահմանային հատվածում գետի աղտոտվածության ուսումնասիրությունները համատեղ են իրականացրել, իսկ հիմա` առանձին։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունների կողմից արձագանքի բացակայության պատճառով Իրանը որոշել է սահմանային բնապահպանական հարցը բարձրացնել երրորդ երկրի միջոցով, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պնդում է, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ դեպքի մասին է խոսքը:
Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը հայ գործընկեր Աննա Վարդապետյանի հետ հանդիպման ժամանակ
փոխանցել էր իրանական կողմի մտահոգությունն առ այն, որ Հայաստանում գործող ձեռնարկություններից մեկը վնաս է հասցնում Արաքսի էկոհամակարգին։ Այդ մասին նրան խնդրել էր Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Մովահեդի Ազադը։
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե որ ընկերության մասին է խոսքը, արդյոք Իրանը նախկինում Հայաստանին դիմել է այդ հարցով և ինչ մակարդակով։ Նաև հետաքրքրվել էինք, թե ինչ քայլեր է ձեռնարկել Հայաստանն այս հարցում։
Շրջակա միջավայրի նախարարությունից մեզ պատասխանել են, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայ-իրանական սահմանին Արաքս գետի աղտոտվածության մոնիտորինգ է իրականացնում 2006 թվականից սկսած։ Ընթացակարգն ամրագրված է Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովների փոխըմբռնման հուշագրերում։ Մինչ 2020 թվականը ուսումնասիրությունները կատարվել են իրանցի փորձագետների հետ համատեղ։ Այժմ երկրներն այդ աշխատանքներն իրականացնում են առանձին։
««Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տարեկան 8-10 անգամ իրականացնում է Արաքս գետի ջրի նմուշառում, լաբորատոր հետազոտություններ և ստացված տվյալների գնահատում, ինչը հնարավորություն է տալիս գնահատել ջրհավաք ավազանի ազդեցությունները ջրի որակի վրա»,- նշել են նախարարությունում։
Միաժամանակ գերատեսչությունից խնդրել են հստակեցնել Արաքսի էկոհամակարգի վրա բացասական ազդեցություն ունեցող ձեռնարկության վերաբերյալ տվյալները, այսինքն՝ նշել կոնկրետ որ ընկերության մասին է խոսքը: Թեև մենք ինքներս էինք սպասում այդ հարցի պատասխանին:
Նախարարությունում սահմանափակվել են անորոշ ձևակերպումներով, թե դեպի Արաքս գետ արտահոսք իրականացնող ընկերությունները աշխատում են ջրի փակ շրջանառու համակարգով։
Մինչդեռ
Sputnik Արմենիան առանց մեծ դժվարության պարզեց, որ խոսքը Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է։ Նույնիսկ այնտեղ են
ընդունում, որ պղնձի և մոլիբդենի ինչ-որ պարունակություն գնում է գետը, և խոստանում են առաջիկա տարիներին նվազագույնի հասցնել աղտոտումը։
Ավելին` ըստ մեր տեղեկությունների` իրանական կողմը մի քանի տարի շարունակ հայկական կողմի հետ տարբեր մակարդակներով հանդիպումների ժամանակ բարձրացրել է այս հարցը։ Պարզվում է, որ այն նույնիսկ քննարկվել է Իրանի գլխավոր դատախազի մակարդակով. 2021 թվականին Մոհամմեդ Ջաֆար Մոնթազերիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում քննարկվել է Արաքս գետը ծանր մետաղներով և քիմիական նյութերով աղտոտելու թեման։
Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքային
խորհրդակցություն է կայացել, որին մասնակցել են
ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարարը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը, ինչպես նաև «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը: Ընդ որում` այդ մասին հաղորդագրություն է հրապարակված հենց
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքում։ Այդուհանդերձ, նախարարությունը պնդում է, որ չգիտի, թե ինչ ձեռնարկության և ինչ աղտոտման մասին է խոսքը։