00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
20:45
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Մանե Թանդիլյան
13:05
2 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասկը լավ գործարար է, բայց կենսաբանական զենքը վատ է պատկերացնում. Օնիշչենկո

© Sputnik / Devakhina MariaԳենադի Օնիշչենկո
Գենադի Օնիշչենկո - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2025
Բաժանորդագրվել
Ակադեմիկոսը կարծում է, որ հաշվի առնելով տարեկան 300 մլն դոլարի չափով ֆինանսավորման կորուստը՝ ԱՄՆ-ի՝ կառույցից դուրս գալու որոշումը զգալիորեն կնվազեցնի կազմակերպության հնարավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՀԿ-ից դուրս գալու որոշումը խնդիրներ կստեղծի ինչպես հիվանդությունների տարածման, այնպես էլ այդ հիվանդությունների մասին տեղեկատվություն ստանալու համար: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամրջի ընթացքում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն։
Օնիշչենկոն COVID-19-ի կողմնակի ազդեցության կանխարգելման մեթոդներ է առաջարկում
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՀԿ-ից դուրս գալու որոշումն առաջին հրամանագրերից մեկն էր, որը նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո ստորագրել է Դոնալդ Թրամփը:
«Մեզ՝ պրոֆեսիոնալ բժիշկներիս համար, սխալ է քանդել հինը, ընդ որում ՝ առանց նոր բան ստեղծելու։ Արտաքուստ դա նման է Թրամփի հայտարարած մոդելին`եկեք զբաղվենք մեր տնտեսությամբ, և վերջ։ Իլոն Մասկը լավ գործարար է, բայց վատ է տիրապետում կենսաբանական զենքին։ Կենսաբանական և թունավոր զենքի գլոբալ կոնվենցիայում ԱՀԿ-ն շատ կարևոր բաղադրիչ է: Բժիշկ-փորձագետները, ուսումնասիրելով այս կամ այն հարուցիչը, կարող են ասել՝ դա բնակա՞ն դրսևորում է, թե՞ կանխամտածված», - ընդգծել է ակադեմիկոսը։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով տարեկան 300 մլն դոլարի չափով ֆինանսավորման կորուստը, ԱՄՆ-ի՝ կառույցից դուրս գալու որոշումը զգալիորեն կնվազեցնի կազմակերպության հնարավորությունները:
Օնիշչենկոն վստահ է, որ ԱՄՆ-ն շարունակում է ֆինանսավորել Թբիլիսիի կենսալաբորատորիան
Օնիշչենկոն վստահ է, որ առանձին պետությունների ջանքերով, առանց գործողությունների համախմբման, հնարավոր չէ համաճարակի կամ համավարակի բռնկման դեպքում զսպել հիվանդությունների տարածումը։ Նա հիշեցրել է, որ COVID-19 համավարակից ամենից շատ տուժել է հենց ԱՄՆ-ն, որտեղ եղել է ավելի քան 100 մլն հիվանդ և մահվան ավելի քան 1 մլն դեպք։
Դրա հետ մեկտեղ, կարծում է ակադեմիկոսը, ստեղծված իրավիճակում կա նաև ԱՀԿ-ի մեղքի բաժինը։
«Միակ բանը, ինչում կարող եմ մեղադրել ԱՀԿ-ին՝ իրենք են դրան ձգտել։ Ժամանակին ԱՀԿ-ն շատ ուշադիր հետևում էր, որ որևէ կասկած չլինի, թեինչ-որ բան կամ պետություն է գովազդվում։ Բայց վերջին տարիներին այն ինքն է խախտել սկզբունքը և «պարել ԱՄՆ-ի դուդուկի տակ», հրաժարվել է հավաստագրել ռուսական պատվաստանյութը։ Ամերիկացիները ստեղծել էին իրենց քվազի-ԱՀԿ-ն, որտեղ աշխատում էին միայն ամերիկացի մասնագետները։ Որպես անկախ վերազգային կազմակերպություն, այս փուլում ԱՀԿ-ն կորցրել է հեղինակությունը», - ասել է Օնիշչենկոն։
Նա նաև նշել է, որ ռուսական կողմը բազմիցս խոսել է այն մասին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բավականաչափ արդյունավետ չի իրացնում իր ներուժը, և անհրաժեշտ է վերանայել կազմակերպության գործունեությունը, այդ թվում՝ նրա կանոնադրությունը:
Մարդկությունն իրեն փակուղի է գցել. Օնիշչենկոն` հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների մասին
Լրահոս
0