00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարդկությունն իրեն փակուղի է գցել.Օնիշչենկոն` հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների մասին

© Sputnik / Мария ДевахинаՌուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն
Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2024
Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն
Բաժանորդագրվել
Ակադեմիկոսը նշում է, որ վերջին տարիներին խնդիրը սրվել է մսամթերքում հակաբիոտիկների առկայության պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հակաբիոտիկների հանդեպ մանրէների կայունության հետևանքով աշխարհում տարեկան 5 մլն մարդ է մահանում, փորձագետների կանխատեսմամբ` մոտ ապագայում այս թիվը կհասնի 10 մլն–ի։ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» թեմայով Մոսկվա–Աստանա–Մինսկ–Տաշքենդ տեսակամրջի ժամանակ ասել է ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն։
Ժամանակ առ ժամանակ ԶԼՄ–ներում հաղորդումներ են լինում այն մասին, որ վիրավոր ուկրաինացի զինծառայողների օրգանիզմում արևմտյան բժիշկները հակաբիոտիկների նկատմամբ կայուն «սուպերմանրէներ» են հայտնաբերում։
«Ուկրաինայի զինվորներն անցել են ուկրաինական բուժհաստատություններով, որտեղ նրանց մեջ ներհիվանդանոցային մանրէներ են ներթափանցել։ Ներհիվանդանոցային պայմաններում հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության խնդիրը շատ մեծ է», – նշել է ակադեմիկոսը։
Նրա խոսքով` հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայուն լինելու խնդիրը հայտնի է գիտնականներին դեռ ԽՍՀՄ տարիներից։ Դեռ 1960-ականներին որոշում էր կայացվել մոնիթորինգ իրականացնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն շտամերի շրջանառության նկատմամբ։ Վերջին տարիներին խնդիրն էլ ավելի է սրվել, քանի որ շատ են անբարեխիղճ հիվանդները, որոնք բուժումը մինչև վերջ չեն հասցնում և ինքնազգացողության բարելավումից անմիջապես հետո ընդհատում դեղերի ընդունումը, ավելացել են մսամթերք արտադրողները, որոնք, օրինակ, ճտերի սննդակարգում հակաբիոտիկներ և հորմոններ են ներառում, որպեսզի նրանք 45 օրում կարողանան քաշ հավաքել։
Բացի այդ, քաղցկեղով հիվանդների բուժման ժամանակ քիմիաթերապիան ուղեկցվում է հակաբիոտիկներով։
«Մարդկությունն իրեն փակուղի է գցել։ Գիտնականներն արդեն հասել են հակաբիատիկների 5-րդ սերնդի։ Այսօր նոր հակաբիոտիկներ ստեղծելու բնական հնարավորությունները սպառել են իրենց։ Շուտով թարախային վերքերի բուժման համար դեղամիջոց չի լինի», – ասել է Օնիշչենկոն։
Նա նաև հայտնել է, որ սեպտեմբերի 26-ին հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը քննարկվելու է առողջապահության հարցերով ՄԱԿ–ի հատուկ նստաշրջանի ժամանակ։
Լրահոս
0