00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում 2024թ–ին ծնելիության անկում է գրանցվել, ավելի շատ ամուսնալուծվել են, քան ամուսնացել

© Sputnik / Vahram MkrtchyanԺողովրդագրական հիմնական ցուցանիշները ՀՀ-ում2022-2024 թթ.
Ժողովրդագրական հիմնական ցուցանիշները ՀՀ-ում2022-2024 թթ. - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2025
Բաժանորդագրվել
2024 թվականին Հայաստանում ավելի քիչ են ամուսնացել և ավելի շատ են ամուսնալուծվել, քան 2023 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Հայաստանում, ըստ քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի, 2024 թվականին ծնվել է 33 648 անձ, ինչը 2942-ով պակաս է 2023թ–ի համեմատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որն ամփոփել է 2024 թվականի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։
© Sputnik / Vahram MkrtchyanԺողովրդագրական հիմնական ցուցանիշները ՀՀ-ում2022-2024 թթ.
Ժողովրդագրական հիմնական ցուցանիշները ՀՀ-ում2022-2024 թթ. - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2025
Ժողովրդագրական հիմնական ցուցանիշները ՀՀ-ում2022-2024 թթ.
Ընդհանուր առմամբ, նախորդ տարի ծնվել է 17 614 տղա (2023-ին 19 220–ն են եղել) և 16 034 աղջիկ (2023թ-ին` 17 370)։ Մեռելածինները եղել են 444-ը, ինչը 21-ով ավել է 2023 թվականի ցուցանիշից։
ՀՀ–ում 2024 թ. 8 ամսում ավելի քիչ մարդ է ծնվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում
Վիճակագրության համաձայն` 2023-ի համեմատ նախորդ տարի 1263-ով ավելի շատ մարդ է մահացել` 25 576։ Նրանցից 13 187–ն արական սեռի են (2023 թվականին` 12 572), 12 389 անձ` իգական (2023 թվականին`11 741)։
Ըստ կոմիտեի տվյալների` 2024 թվականին Հայաստանում ավելի քիչ են ամուսնացել, քան 2023–ին։ Ամուսնությունների թիվը 2024 թ–ին պակասել է 1006–ով` կազմելով 15 324։
Ինչ վերաբերում է ամուսնալուծություններին, ապա այս պարագայում թիվն ավելացել է 164-ով` կազմելով 4689։
Այս տարվա առաջին 5 ամսում ՀՀ–ում ավելի շատ մարդ է ծնվել, քան մահացել. վիճակագրություն
Ամուսնալուծությունների թվով առաջատար են Երևանը, Կոտայքը, Արարատը և Արմավիրը։ Առաջատարները նույնն են նաև ամուսնությունների պարագայում։
Լրահոս
0