https://arm.sputniknews.ru/20250205/hajastanum-2024tin-atshel-en-shinararutjan-tsavalnery-marzeric-arajatarn-armavirn-e-85502798.html
Հայաստանում 2024թ–ին աճել են շինարարության ծավալները. մարզերից առաջատարն Արմավիրն է
Հայաստանում 2024թ–ին աճել են շինարարության ծավալները. մարզերից առաջատարն Արմավիրն է
Sputnik Արմենիա
2024 թ. hունվար–դեկտեմբերին ամենից շատ շինարարական աշխատանքներ իրականացվել են Երևանում, որտեղ կենտրոնացած են ՀՀ բնակֆոնդի և նորակառայուցների գերակշիռ հատվածը։ 05.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-05T17:54+0400
2025-02-05T17:54+0400
2025-02-05T17:55+0400
շինարարություն
շինարար
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
վիճակագրություն
հայաստան
մարզ
արմավիրի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/10/78401532_0:114:1600:1014_1920x0_80_0_0_67fb5721a46cf9b5e2a5aa833cb27ee0.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի– Sputnik. ՀՀ–ում շինարարությունը 2024 թ–ի hունվար–դեկտեմբերին 2023 թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.5 %-ով կամ 709.5 տրլն դրամով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունից։Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ–ում շինարարության ֆինանսավորման աղբյուրների մեջ ՀՀ պետական բյուջեից հատկացումները կազմում են 182.2 տրլն դրամ, իսկ միջազգային վարկերից` 57.4 տրլն դրամ։Ինչպես և սպասելի էր, 2024 թ. hունվար–դեկտեմբերին ամենից շատ շինարարական աշխատանքներ իրականացվել են Երևանում, որտեղ կենտրոնացած են ՀՀ բնակֆոնդի և նորակառայուցների գերակշիռ հատվածը։ՀՀ–ում 2024թ–ին ծնելիության անկում է գրանցվել, ավելի շատ ամուսնալուծվել են, քան ամուսնացելԱյս ժամանակահատվածում շինարարության ծավալը Երևանում աճելէ 12.6 տոկոսով կամ 313.1 մլրդ դրամով, Կոտայքի մարզում` 0.9 տոկոսով (81.2 մլրդ դրամ), Արմավիրում` 55,8 տոկոս (2.4 անգամ)։ Մնացած մարզերում համեմատաբար ավելի ցածր, գրեթե միանման ցուցանիշներ են։2024 թ. hունվար–դեկտեմբերին շինարարության ծավալները, ըստ տնտեսական գործունեության տեսակների, հետևյալն են. ամենից շատ շինարարություն իրականացվել է անշարժ գույքի շուկայում` 318.7 մլրդ դրամ, տրանսպորտի բնագավառում` 115 մլրդ դրամ, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման բնագավառներում` 87.3 մլրդ դրամ։Հիշեցնենք, որ ըստ հրապարակված վերջին տվյալների` Եվրասիական տնտեսական միությունում 2024 թ. հունվար–նոյեմբերին կատարված շինարարական աշխատանքների ծավալը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 %–ով: Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալն աճել է 2,7%-ով, Բելառուսում՝ 8%-ով, Ղազախստանում՝ 10,3%-ով, իսկ Ղրղզստանում՝ 29,8%-ով: Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 2%։
արմավիրի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/10/78401532_0:0:1425:1068_1920x0_80_0_0_1df4277944aa0d05ff49dadbfa9d8aec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շինարարություն, շինարար, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), վիճակագրություն, հայաստան, մարզ, արմավիրի մարզ
շինարարություն, շինարար, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), վիճակագրություն, հայաստան, մարզ, արմավիրի մարզ
Հայաստանում 2024թ–ին աճել են շինարարության ծավալները. մարզերից առաջատարն Արմավիրն է
17:54 05.02.2025 (Թարմացված է: 17:55 05.02.2025) 2024 թ. hունվար–դեկտեմբերին ամենից շատ շինարարական աշխատանքներ իրականացվել են Երևանում, որտեղ կենտրոնացած են ՀՀ բնակֆոնդի և նորակառայուցների գերակշիռ հատվածը։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի– Sputnik. ՀՀ–ում շինարարությունը 2024 թ–ի hունվար–դեկտեմբերին 2023 թ–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.5 %-ով կամ 709.5 տրլն դրամով։ Այս մասին տեղեկանում ենք
ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունից։
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ–ում շինարարության ֆինանսավորման աղբյուրների մեջ ՀՀ պետական բյուջեից հատկացումները կազմում են 182.2 տրլն դրամ, իսկ միջազգային վարկերից` 57.4 տրլն դրամ։
Ինչպես և սպասելի էր, 2024 թ. hունվար–դեկտեմբերին ամենից շատ շինարարական աշխատանքներ իրականացվել են Երևանում, որտեղ կենտրոնացած են ՀՀ բնակֆոնդի և նորակառայուցների գերակշիռ հատվածը։
Այս ժամանակահատվածում շինարարության ծավալը Երևանում աճելէ 12.6 տոկոսով կամ 313.1 մլրդ դրամով, Կոտայքի մարզում` 0.9 տոկոսով (81.2 մլրդ դրամ), Արմավիրում` 55,8 տոկոս (2.4 անգամ)։ Մնացած մարզերում համեմատաբար ավելի ցածր, գրեթե միանման ցուցանիշներ են։
2024 թ. hունվար–դեկտեմբերին շինարարության ծավալները, ըստ տնտեսական գործունեության տեսակների, հետևյալն են. ամենից շատ շինարարություն իրականացվել է անշարժ գույքի շուկայում` 318.7 մլրդ դրամ, տրանսպորտի բնագավառում` 115 մլրդ դրամ, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման բնագավառներում` 87.3 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ ըստ հրապարակված վերջին տվյալների`
Եվրասիական տնտեսական միությունում 2024 թ. հունվար–նոյեմբերին կատարված շինարարական աշխատանքների ծավալը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3 %–ով: Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալն աճել է 2,7%-ով, Բելառուսում՝ 8%-ով, Ղազախստանում՝ 10,3%-ով, իսկ Ղրղզստանում՝ 29,8%-ով: Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 2%։