https://arm.sputniknews.ru/20250204/majry-haj-hajry-hndik-vov-e-hamahajkakan-dzmerajin-2-rd-khagheri-amenapvoqrik-masnakicy-85428209.html
Մայրը՝ հայ, հայրը՝ հնդիկ․ ո՞վ է Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի ամենափոքրիկ մասնակիցը
Մայրը՝ հայ, հայրը՝ հնդիկ․ ո՞վ է Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի ամենափոքրիկ մասնակիցը
Sputnik Արմենիա
Համահայկական խաղերի պատմության մեջ առաջին անգամ ամենամեծ թվով մասնակիցները սպորտային պարահանդեսային պարեր մարզաձևի ներկայացուցիչներն են։ 04.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-04T08:55+0400
2025-02-04T08:55+0400
2025-02-04T15:18+0400
հայաստան
ջերմուկ
համահայկական խաղեր
նիկիտա կումար նազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/03/85424014_0:24:1500:868_1920x0_80_0_0_67ca081f6af8c4547be3e5fe9460b061.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի ամենափոքրիկ մասնակիցը Հնդկաստանի միակ ներկայացուցիչ 5-ամյա Նիկիտա Կումար Նազարյանն է, որը հանդես է գալիս սպորտային պարահանդեսային պարեր մարզաձևում։Նիկիտայի մայրիկը հայուհի է, հայրիկը՝ հնդիկ, ծանոթացել են Հայաստանում, ամուսնացել ու տեղափոխվել Դելի։ Թեպետ «տեղափոխվել» բառն այս դեպքում այնքան էլ տեղին չէ. տարվա մի մասը Հնդկաստանում են, մյուս մասը՝ Հայաստանում, Նիկիտան մանկապարտեզ է հաճախում միաժամանակ Հայաստանում և Հնդկաստանում։ Մայրիկը՝ Մերին, հոգ է տանում, որ դուստրը հինդիին զուգահեռ նաև հայերեն խոսի։Մեկ տարի առաջ Նիկիտան սկսեց սպորտային պարեր սովորել, ու նոր խնդրի բախվեցին. սպորտային պարերի մասնագետ Միլենա Բարսեղյանը Հայաստանում է, ու երբ աղջնակն այստեղ է, պարապմունքները ստուդիայում են անցկացվում, իսկ երբ Հնդկաստանում է, օնլայն են պարապում շաբաթական 2 կամ երեք անգամ։«Նիկիտան իր տարիքի համար բավականին հասուն է, արագ է սովորում և կարող է մեծ հաջողություններ ունենալ»,– Sputnik Արմենիային ասաց Միլենան։Այս անգամ փոքրիկ Նիկիտան հաղթահարեց 2 կիաաեզրափակիչները, երրորդում փոքրիկ սխալ թույլ տվեց ու չանցավ եզրափակիչ։Նշենք, որ այս տարի սպորտային պարահանդեսային պարեր մարզաձևի մոտ 250 մասնակիցներն 8 երկրի (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Ֆրանսիա, Հնդկաստան, Լիբանան, ԱՄՆ) 29 քաղաքներից են։ Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ, միջազգային կարգի մրցավար Մարիաննա Մամյանը նշում է՝ այսքան մեծաթիվ մասնակցություն չէին սպասում։Կազմակերպիչները կարծում են՝ սփյուռքում ապրող շատերի համար խաղերին մասնակցելը նաև հայրենադարձության ճամփա է դառնում։Հիշեցնենք` Համահայկական ձմեռային 2–րդ խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին Ջերմուկում։ Ներկայացված է 7 մարզաձև՝ ձնամարտ, դահուկավազք, սնոուբորդ, լեռնադահուկ, հոկեյ, սպորտային պարեր։Նշված մարզաձևերից երեքի մրցումներն այլ վայրում են անցկացվում, հոկեյը՝ Երևանում, իսկ սնոուբորդի ու լեռնադահուկասպորտի մրցումները՝ փետրվարի 5-ին և 6-ին Եղիպատրուշում՝ «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում։
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/03/85424014_167:0:1500:1000_1920x0_80_0_0_5492506ad0d006b7b9c8e3cdc7608ff6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ջերմուկ, համահայկական խաղեր, նիկիտա կումար նազարյան
հայաստան, ջերմուկ, համահայկական խաղեր, նիկիտա կումար նազարյան
Մայրը՝ հայ, հայրը՝ հնդիկ․ ո՞վ է Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի ամենափոքրիկ մասնակիցը
08:55 04.02.2025 (Թարմացված է: 15:18 04.02.2025) Համահայկական խաղերի պատմության մեջ առաջին անգամ ամենամեծ թվով մասնակիցները սպորտային պարահանդեսային պարեր մարզաձևի ներկայացուցիչներն են։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի – Sputnik. Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի ամենափոքրիկ մասնակիցը Հնդկաստանի միակ ներկայացուցիչ 5-ամյա Նիկիտա Կումար Նազարյանն է, որը հանդես է գալիս սպորտային պարահանդեսային պարեր մարզաձևում։
Նիկիտայի մայրիկը հայուհի է, հայրիկը՝ հնդիկ, ծանոթացել են
Հայաստանում, ամուսնացել ու տեղափոխվել Դելի։ Թեպետ «տեղափոխվել» բառն այս դեպքում այնքան էլ տեղին չէ. տարվա մի մասը Հնդկաստանում են, մյուս մասը՝ Հայաստանում, Նիկիտան մանկապարտեզ է հաճախում միաժամանակ Հայաստանում և Հնդկաստանում։ Մայրիկը՝ Մերին, հոգ է տանում, որ դուստրը հինդիին զուգահեռ նաև հայերեն խոսի։
Մեկ տարի առաջ Նիկիտան սկսեց սպորտային պարեր սովորել, ու նոր խնդրի բախվեցին. սպորտային պարերի մասնագետ Միլենա Բարսեղյանը Հայաստանում է, ու երբ աղջնակն այստեղ է, պարապմունքները ստուդիայում են անցկացվում, իսկ երբ Հնդկաստանում է, օնլայն են պարապում շաբաթական 2 կամ երեք անգամ։
«Նիկիտան իր տարիքի համար բավականին հասուն է, արագ է սովորում և կարող է մեծ հաջողություններ ունենալ»,–
Sputnik Արմենիային ասաց Միլենան։
Այս անգամ փոքրիկ Նիկիտան հաղթահարեց 2 կիաաեզրափակիչները, երրորդում փոքրիկ սխալ թույլ տվեց ու չանցավ եզրափակիչ։
Նշենք, որ այս տարի սպորտային պարահանդեսային պարեր մարզաձևի մոտ 250 մասնակիցներն 8 երկրի (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Ֆրանսիա, Հնդկաստան, Լիբանան, ԱՄՆ) 29 քաղաքներից են։ Պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ, միջազգային կարգի մրցավար Մարիաննա Մամյանը նշում է՝ այսքան մեծաթիվ մասնակցություն չէին սպասում։
«Այսքան մեծ թվով մասնակիցներ անգամ ամառային խաղերին չեն եղել։ Սա նշանակում է, որ տարեցտարի ավելի է մեծանում հետաքրքրությունը խաղերի նկատմամբ, մասնակիցներն այսպես ասած գովազդում են, թե ինչքան լավ է անցնում, հաջորդ խաղերին ավելի շատ մարդ է գալիս, և հայկական ծագումով մարդիկ միավորվում են մի գաղափարի շուրջ»,- Sputnik Արմենիային ասաց Մամյանը։
Կազմակերպիչները կարծում են՝ սփյուռքում ապրող շատերի համար խաղերին մասնակցելը նաև հայրենադարձության ճամփա է դառնում։
Հիշեցնենք`
Համահայկական ձմեռային 2–րդ խաղերը մեկնարկել են փետրվարի 1-ին Ջերմուկում։ Ներկայացված է 7 մարզաձև՝ ձնամարտ, դահուկավազք, սնոուբորդ, լեռնադահուկ, հոկեյ, սպորտային պարեր։Նշված մարզաձևերից երեքի մրցումներն այլ վայրում են անցկացվում, հոկեյը՝ Երևանում, իսկ սնոուբորդի ու լեռնադահուկասպորտի մրցումները՝ փետրվարի 5-ին և 6-ին Եղիպատրուշում՝ «Մայլեռ» լեռնադահուկային հանգստի գոտում։