https://arm.sputniknews.ru/20250203/verjin-tarinerinarajin-angam-hajastani-bnakichnery-chen-avelacrel-artarzhujtvov-avandnery-85437728.html
Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի բնակիչները չեն ավելացրել արտարժույթով ավանդները
Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի բնակիչները չեն ավելացրել արտարժույթով ավանդները
Sputnik Արմենիա
2024 թվականին դրամային ավանդների ծավալն աճել է 17.3%-ով, իսկ արտարժութային ավանդներինը՝ ընդամենը 1.5%-ով: Կարելի է ենթադրել, որ ավանդատուների պահվածքն ավելի է... 03.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-03T22:39+0400
2025-02-03T22:39+0400
2025-02-04T08:20+0400
բանկ
դոլար
դրամ
եվրո
հայաստան
ավանդ
https://cdn.am.sputniknews.ru/img/1286/15/12861551_0:84:1600:984_1920x0_80_0_0_434dd59ded1aa04cf35e54e6e60eb7d0.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Հայաստանում վերջին մի քանի տարիներին առաջին անգամ ֆիզիկական անձանց արտարժույթով ավանդների աճ չի նկատվել։ Այս մասին վկայում է Կենտրոնական բանկի 2024 թվականի վիճակագրությունը։Հետագա երեք տարիներին՝ 2021-23 թթ, դրամով և արտարժույթով ավանդների ծավալներն աճել են մոտավորապես նույն կերպ, ուստի և տոկոսային հարաբերությամբ նրանց միջև պահպանվել է մոտավոր հավասարությունը։ Սակայն 2024 թվականին հայկական դրամով ավանդների պորտֆելն աճել է 17,3%-ով, իսկ արտարժույթով՝ ընդամենը 1,5%-ով։ Այժմ հարաբերակցությունը կազմում է 55.8%/44.2%՝ հօգուտ դրամային ավանդների:Բացարձակ թվերով՝ հայկական դրամով ավանդների ծավալը 2024 թվականի վերջին կազմել է 1 տրլն 618,1 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 4 մլրդ 65,5 մլրդ դոլար), իսկ արտարժույթով՝ 1 տրլն 282,1 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝3 մլրդ 221,4 մլն դոլար)։Հատկանշական է, որ դրամով ժամկետային ավանդներն աճել են շատ ավելի մեծ չափով (20,2%), քան ցպահանջ ավանդները (11,9%): Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանում ժամկետային ավանդները կարելի է հետ վերցնել ժամկետից շուտ, թեև ավելի փոքր տոկոսով։Արտարժութային տատանումների առաջին դեպքը, որը չի ուղեկցվել ավանդների նման արտահոսքով, տեղի է ունեցել 2022 թվականի գարնանը, երբ դրամի փոխարժեքը նվազեց, իսկ հետո, ընդհակառակը, դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել (ռելոկանտների ներհոսքի պատճառով)։ Այս և հետագա տատանումների ժամանակ բանկային ավանդների զանգվածային արտահոսք տեղի չի ունեցել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1286/15/12861551_90:0:1511:1066_1920x0_80_0_0_72f5236402908d21d0bb1a5e7975cc08.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանկ, դոլար, դրամ, եվրո, հայաստան, ավանդ
բանկ, դոլար, դրամ, եվրո, հայաստան, ավանդ
Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի բնակիչները չեն ավելացրել արտարժույթով ավանդները
22:39 03.02.2025 (Թարմացված է: 08:20 04.02.2025) 2024 թվականին դրամային ավանդների ծավալն աճել է 17.3%-ով, իսկ արտարժութային ավանդներինը՝ ընդամենը 1.5%-ով: Կարելի է ենթադրել, որ ավանդատուների պահվածքն ավելի է կայունացել. նույնիսկ փոխարժեքի ուժեղ տատանումների դեպքում նրանք դադարել են դրամները զանգվածաբար փոխել դոլարի։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի - Sputnik. Հայաստանում վերջին մի քանի տարիներին առաջին անգամ ֆիզիկական անձանց արտարժույթով ավանդների աճ չի նկատվել։ Այս մասին վկայում է Կենտրոնական բանկի 2024 թվականի վիճակագրությունը։
10-15 տարի առաջ արտարժույթով ավանդների մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգում հասնում էր 60%-ի, սակայն այնուհետև դրամով և արտարժույթով ավանդները աստիճանաբար հավասարվեցին։ Այսպես, 2020 թվականին դրամային ավանդները կազմել են ընդհանուր պորտֆելի 49,8%-ը (բացարձակ թվերով՝ 827 մլրդ դրամ կամ ընթացիկ փոխարժեքով՝ 2 մլրդ 78 մլն դոլար)։
Հետագա երեք տարիներին՝ 2021-23 թթ, դրամով և արտարժույթով ավանդների ծավալներն աճել են մոտավորապես նույն կերպ, ուստի և տոկոսային հարաբերությամբ նրանց միջև պահպանվել է մոտավոր հավասարությունը։ Սակայն 2024 թվականին հայկական դրամով ավանդների պորտֆելն աճել է 17,3%-ով, իսկ արտարժույթով՝ ընդամենը 1,5%-ով։ Այժմ հարաբերակցությունը կազմում է 55.8%/44.2%՝ հօգուտ դրամային ավանդների:
Բացարձակ թվերով՝ հայկական դրամով ավանդների ծավալը 2024 թվականի վերջին կազմել է 1 տրլն 618,1 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 4 մլրդ 65,5 մլրդ դոլար), իսկ արտարժույթով՝ 1 տրլն 282,1 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝3 մլրդ 221,4 մլն դոլար)։
Հատկանշական է, որ դրամով ժամկետային ավանդներն աճել են շատ ավելի մեծ չափով (20,2%), քան ցպահանջ ավանդները (11,9%): Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանում ժամկետային ավանդները կարելի է հետ վերցնել ժամկետից շուտ, թեև ավելի փոքր տոկոսով։
Հավելենք, որ վերջին երկու տարիներին Հայաստանի Կենտրոնական բանկը բազմիցս մատնանշել է ավանդատուների վարքագծային փոփոխությունները։ Նախորդ տարիներին, արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների ժամանակ, քաղաքացիները բանկերից զանգվածաբար հետ էին վերցնում դրամային ավանդները կամ դրանք փոխում դոլարային ավանդներով։
Արտարժութային տատանումների առաջին դեպքը, որը չի ուղեկցվել ավանդների նման արտահոսքով, տեղի է ունեցել 2022 թվականի գարնանը, երբ դրամի փոխարժեքը նվազեց, իսկ հետո, ընդհակառակը, դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել (ռելոկանտների ներհոսքի պատճառով)։ Այս և հետագա տատանումների ժամանակ բանկային ավանդների զանգվածային արտահոսք տեղի չի ունեցել։