https://arm.sputniknews.ru/20250203/petq-e-tshnshum-gvortsadrel-emi-vra-ruben-vardanjani-vordin-hvor-datavarutjan-masin-85425961.html
Պետք է ճնշում գործադրել ԵՄ–ի վրա. Ռուբեն Վարդանյանի որդին` հոր «դատավարության» մասին
Պետք է ճնշում գործադրել ԵՄ–ի վրա. Ռուբեն Վարդանյանի որդին` հոր «դատավարության» մասին
Sputnik Արմենիա
Դավիթ Վարդանյանը նշել է, որ առանձնապես հույս չունեն «դատավարությունից», քանի որ Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների համար ազատ երկիր չէ։ 03.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-03T16:26+0400
2025-02-03T16:26+0400
2025-02-03T16:40+0400
հայաստան
ադրբեջան
ռուբեն վարդանյան
դատավարություն
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/13/84906533_0:0:1600:901_1920x0_80_0_0_89dea9d0d6b5f6fff87b51819b122b58.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունը դադարեցնելու և բոլոր հայ գերիներին վերադարձնելու համար անհրաժեշտ է ճնշում գործադրելել ԵՄ–ի վրա, որպեսզի դադարեցնեն բոլոր գործարքները Ադրբեջանի հետ: Արցախի նախկին պետնախարար, բարերար, խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանն այս մասին ասել է Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոկայանին տված հարցազրույցում։Նրա խոսքով` պետք է նաև կոչ անել Ֆրանսիայի կառավարությանը, որ ավելի շատ խոսեն Ադրբեջանի այս անարդարություններից։Հարցին, թե Ադրբեջանի և Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու առումով ինչ ակնկալիքներ ունեն ԱՄՆ–ի նոր նախագահ Դոնալդ Թրամփից, Վարդանյանի որդին ընդգծել է` որոշակի հույսեր ունեն նոր վարչակազմից, քանի որ Թրամփը գրել էր, որ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների իրավունքները։Բարերարի որդին, անդրադառնալով «դատավարության» որոշ դրվագների, ասել է, որ առանձնապես մեծ հույսեր չունեն, քանի որ նույնիսկ ավելի քան 20 000 էջանոց գործին ծանոթանալու համար ընդամենը 3 շաբաթ են հատկացրել ու Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրված թարգմանիչ։«Տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունենում մյուսների դեպքում, մեզ հայտնի է, որ հորս գործը մյուսներից առանձին է քննվում, բայց ես կարծում եմ, որ մյուսների դեպքում էլ նույն իրավիճակն է: Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների համար ազատ երկիր չէ, առավել ևս հայերի համար այդպիսին լինել չի կարող։ Հայրս մեզ հետ խոսելիս ասել է, որ չնայած խոշտանգումներին և Բաքվում իր դեմ ուղղված անձնական բոլոր սպառնալիքներին` Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է իր համար, նա մարտական է տրամադրված։ Հունվարի 17-ին՝ դատավարության առաջին օրը, նա առաջարկել է Ադրբեջանի դատարանին մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության բոլոր զոհերի հիշատակը` անկախ ազգությունից»,– նշել է Վարդանյանը:Նա նաև հոր խոսքերն է մեջբերել։ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ իր փաստաբանը չի կարողանում հավուր պատշաճի պատրաստել պաշտպանությունը։ Գործարարի որդին ընդգծել է` Ադրբեջանից պետք է պահանջել, որ եթե դատավարությունը բաց է, ապա ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի լրագրողներ պետք է կարողանան գնալ Ադրբեջան, ներկա գտնվել այդ նիստերին և լուսաբանել դրանք, որովհետև միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցներն են դրան մասնակցում:Դավիթ Վարդանյանը վստահեցրել է` շարունակելու են աշխատել, որպեսզի հասնեն նրան, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի հայերի իրավունքները:Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/13/84906533_136:0:1600:1098_1920x0_80_0_0_babe1b2e3a673aef7f31e3ce8749c99c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ռուբեն վարդանյան, դատավարություն, եվրամիություն
հայաստան, ադրբեջան, ռուբեն վարդանյան, դատավարություն, եվրամիություն
Պետք է ճնշում գործադրել ԵՄ–ի վրա. Ռուբեն Վարդանյանի որդին` հոր «դատավարության» մասին
16:26 03.02.2025 (Թարմացված է: 16:40 03.02.2025) Դավիթ Վարդանյանը նշել է, որ առանձնապես հույս չունեն «դատավարությունից», քանի որ Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների համար ազատ երկիր չէ։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարությունը դադարեցնելու և բոլոր հայ գերիներին վերադարձնելու համար անհրաժեշտ է ճնշում գործադրելել ԵՄ–ի վրա, որպեսզի դադարեցնեն բոլոր գործարքները Ադրբեջանի հետ: Արցախի նախկին պետնախարար, բարերար, խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանի որդին` Դավիթ Վարդանյանն այս մասին ասել է Ֆրանսիայում գործող AYPFM հայկական ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` պետք է նաև կոչ անել Ֆրանսիայի կառավարությանը, որ ավելի շատ խոսեն Ադրբեջանի այս անարդարություններից։
«Այս դատավարությունը սովորական, բաց դատավարություն չէ, Ադրբեջանում արդարադատության համակարգ գոյություն չունի, ահա թե ինչու հայ ռազմագերիների միակ պաշտպանությունը կարող են լինել միջազգային հանրության և դեմոկրատական երկրների կառավարությունների գործողությունները: Դա միայն Հայաստանի և Ադրբեջանի հարցը չէ, դա նաև սեփական քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքի հարց է։ Ադրբեջանում կա 300-ից ավելի քաղբանտարկյալ, և եթե թույլ է տրվում, որ Ադրբեջանը նման կերպ վարվի հայ ռազմագերիների հետ, վստահ եմ, որ այդ երկիրն ավելին կանի ընդդեմ Հայաստանի, ընդդեմ իր սեփական քաղաքացիների, ֆրանսիացի, եվրոպացի զբոսաշրջիկների դեմ»,– նշել է Վարդանյանը։
Հարցին, թե Ադրբեջանի և Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու առումով ինչ ակնկալիքներ ունեն ԱՄՆ–ի նոր նախագահ Դոնալդ Թրամփից, Վարդանյանի որդին ընդգծել է` որոշակի հույսեր ունեն նոր վարչակազմից, քանի որ Թրամփը գրել էր, որ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քրիստոնյաների իրավունքները։
Բարերարի որդին, անդրադառնալով «դատավարության» որոշ դրվագների, ասել է, որ առանձնապես մեծ հույսեր չունեն, քանի որ նույնիսկ ավելի քան 20 000 էջանոց գործին ծանոթանալու համար ընդամենը 3 շաբաթ են հատկացրել ու Ադրբեջանի կառավարության կողմից տրամադրված թարգմանիչ։
«Տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունենում մյուսների դեպքում, մեզ հայտնի է, որ հորս գործը մյուսներից առանձին է քննվում, բայց ես կարծում եմ, որ մյուսների դեպքում էլ նույն իրավիճակն է: Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների համար ազատ երկիր չէ, առավել ևս հայերի համար այդպիսին լինել չի կարող։ Հայրս մեզ հետ խոսելիս ասել է, որ չնայած խոշտանգումներին և Բաքվում իր դեմ ուղղված անձնական բոլոր սպառնալիքներին` Արցախի ժողովրդի իրավունքների հարցը շատ կարևոր է իր համար, նա մարտական է տրամադրված։ Հունվարի 17-ին՝ դատավարության առաջին օրը, նա առաջարկել է Ադրբեջանի դատարանին մեկ րոպե լռությամբ հարգել հակամարտության բոլոր զոհերի հիշատակը` անկախ ազգությունից»,– նշել է Վարդանյանը:
Նա նաև հոր խոսքերն է մեջբերել։ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ իր փաստաբանը չի կարողանում հավուր պատշաճի պատրաստել պաշտպանությունը։ Գործարարի որդին ընդգծել է` Ադրբեջանից պետք է պահանջել, որ եթե դատավարությունը բաց է, ապա ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի լրագրողներ պետք է կարողանան գնալ Ադրբեջան, ներկա գտնվել այդ նիստերին և լուսաբանել դրանք, որովհետև միայն ադրբեջանական պետական լրատվամիջոցներն են դրան մասնակցում:
Դավիթ Վարդանյանը վստահեցրել է` շարունակելու են աշխատել, որպեսզի հասնեն նրան, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի հայերի իրավունքները:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: