https://arm.sputniknews.ru/20250203/nakhapatrastum-en-vor-asen-meghrin-menq-chtvecinq-arden-tvats-er-armen-rustamjan-85419692.html
Նախապատրաստում են, որ ասեն՝ Մեղրին մենք չտվեցինք, արդեն տված էր. Արմեն Ռուստամյան
Նախապատրաստում են, որ ասեն՝ Մեղրին մենք չտվեցինք, արդեն տված էր. Արմեն Ռուստամյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իշխանությունները պատրաստվում են նոր կենսական զիջումների գնալ։ 03.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-03T14:25+0400
2025-02-03T14:25+0400
2025-02-03T14:43+0400
հայաստան
մեղրի
արմեն ռուստամյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1179/34/11793461_0:0:1601:901_1920x0_80_0_0_0b2e7f1afc5abde84823697b3cb98f49.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Հայաստանի իշխանությունները տեղեկատվական հող են նախապատրաստում նոր զիջումների համար, այս դեպքում խոսքը Սյունիքով անցնող «միջանցքի» մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանի աղմկահարույց ռեպորտաժը։«Ազատություն» ռադիոկայանն օրերս ռեպորտաժ է պատրաստել ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա։ Հրապարակման էությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները 1999 թվականին դիտարկել են Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը: Այդպիսով իբրև թե ԼՂ–ն միանում էր Հայաստանին, իսկ Մեղրին` հանձնվում Ադրբեջանին։Նրա խոսքով` իշխանությունները պատրաստվում են նոր կենսական զիջումների գնալ։Ռուստամյանը հիշեցրեց, որ Արցախը տալուց առաջ իշխանավորները հայտարարում էին, որ Արցախի հարցը վաղուց լուծված էր։«Ասում էին` մեզնից առաջ տվել են ու բանակցություններին միշտ գնացել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար։ Հիշո՞ւմ եք այս բարբաջանքները։ Դրա արդյունքը եղավ այն, որ Արցախը հանձնվեց»,–ասաց ԱԺ պատգամավորը։Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին` Ռուստամյանը նշեց, որ Ադրբեջանը ոչ մի տեղից չի պատրաստվում նահանջել։ Այն տարածքներն էլ, որ իրենցն են համարում, սահմանազատման ճանապարհով են ստանալու։«Հետաքրքիրն այն է, որ իշխանությունը համարում է, թե սահմանազատման և սահմանագծման միջոցով խաղաղ ճանապարհով կստանանք մեր ուզած սահմանները, բայց իրականում այդ խաղաղ ճանապարհով Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում է։ Հիմա էլ անկլավների հարցն է առաջանալու։ Տավուշում դեռ ամեն ինչ ավարտված չէ. մեր ամենալավ կահավորված առաջնագիծը քանդեցին ու մեզ անպաշտպան թողեցին»,–ասաց Ռուստամյանը։Պատգամավորի խոսքով` կա մի հարց, որի պատասխանը դեռևս չի հնչել` Կիրանցից դեպի Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհից որևէ հատված անցնո՞ւմ է ադրբեջանական վերահսկողության տակ, թե՞ ոչ։Ռուստամյանի խոսքով` իշխանությունները կարծում են, որ նման անհեթեթություններով կարող են անվերջ կերակրել սեփական քաղաքացիներին։ Բայց արդեն եկել է այն պահը, երբ նրանց ցանկացած հայտարարություն կաշխատի իրենց դեմ։Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ավելի վաղ մեկնաբանել էր «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը` նշելով, որ դա միջին մակարդակի քարոզչական նյութ է, որևէ սենսացիոն բան չկա։
մեղրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1179/34/11793461_0:0:1421:1065_1920x0_80_0_0_f7f14171275d4995c968cbaeca7fc4d6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, մեղրի, արմեն ռուստամյան
հայաստան, մեղրի, արմեն ռուստամյան
Նախապատրաստում են, որ ասեն՝ Մեղրին մենք չտվեցինք, արդեն տված էր. Արմեն Ռուստամյան
14:25 03.02.2025 (Թարմացված է: 14:43 03.02.2025) Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իշխանությունները պատրաստվում են նոր կենսական զիջումների գնալ։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Հայաստանի իշխանությունները տեղեկատվական հող են նախապատրաստում նոր զիջումների համար, այս դեպքում խոսքը Սյունիքով անցնող «միջանցքի» մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանի աղմկահարույց ռեպորտաժը։
«Ազատություն» ռադիոկայանն օրերս ռեպորտաժ է պատրաստել ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա։ Հրապարակման էությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները 1999 թվականին դիտարկել են Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը: Այդպիսով իբրև թե ԼՂ–ն միանում էր Հայաստանին, իսկ Մեղրին` հանձնվում Ադրբեջանին։
«Հիմա մեծ վտանգ կա, որ վաղը կամ մյուս օրը Մեղրիի տարածքից այդ «միջանցք» կոչվածը տալու հարցն է առաջ գալու։ Հանրությանը նախապատրաստում են, որ ասեն՝ Մեղրին մենք չտվեցինք, արդեն տված էր»,–ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով` իշխանությունները պատրաստվում են նոր կենսական զիջումների գնալ։
Ռուստամյանը հիշեցրեց, որ Արցախը տալուց առաջ իշխանավորները հայտարարում էին, որ Արցախի հարցը վաղուց լուծված էր։
«Ասում էին` մեզնից առաջ տվել են ու բանակցություններին միշտ գնացել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար։ Հիշո՞ւմ եք այս բարբաջանքները։ Դրա արդյունքը եղավ այն, որ Արցախը հանձնվեց»,–ասաց ԱԺ պատգամավորը։
Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին` Ռուստամյանը նշեց, որ Ադրբեջանը ոչ մի տեղից չի պատրաստվում նահանջել։ Այն տարածքներն էլ, որ իրենցն են համարում, սահմանազատման ճանապարհով են ստանալու։
«Հետաքրքիրն այն է, որ իշխանությունը համարում է, թե սահմանազատման և սահմանագծման միջոցով խաղաղ ճանապարհով կստանանք մեր ուզած սահմանները, բայց իրականում այդ խաղաղ ճանապարհով Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում է։ Հիմա էլ անկլավների հարցն է առաջանալու։ Տավուշում դեռ ամեն ինչ ավարտված չէ. մեր ամենալավ կահավորված առաջնագիծը քանդեցին ու մեզ անպաշտպան թողեցին»,–ասաց Ռուստամյանը։
Պատգամավորի խոսքով` կա մի հարց, որի պատասխանը դեռևս չի հնչել` Կիրանցից դեպի Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհից որևէ հատված անցնո՞ւմ է ադրբեջանական վերահսկողության տակ, թե՞ ոչ։
«Պատասխան չի տալիս, որովհետև եթե ասի՝ այո՛, անցնում է, ժողովուրդը կընդվզի։ Եթե ասի՝ ո՛չ, չի անցնում, Բաքվից կասեն՝ ո՞նց թե չի անցնում։ Դրա համար էլ ամեն ինչ լղոզում է»,– նշեց Ռուստամյանը։
Ռուստամյանի խոսքով` իշխանությունները կարծում են, որ նման անհեթեթություններով կարող են անվերջ կերակրել սեփական քաղաքացիներին։ Բայց արդեն եկել է այն պահը, երբ նրանց ցանկացած հայտարարություն կաշխատի իրենց դեմ։
Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ավելի վաղ
մեկնաբանել էր «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը` նշելով, որ դա միջին մակարդակի քարոզչական նյութ է, որևէ սենսացիոն բան չկա։