https://arm.sputniknews.ru/20250203/ete-khndirn-ardzanagrenq-kpvokhhatucenq-erevani-pvokhqaghaqapety-ughevardzi-gandzman-masin-85411857.html
Եթե խնդիրն արձանագրենք, կփոխհատուցենք. Երևանի փոխքաղաքապետը՝ ուղեվարձի գանձման մասին
Եթե խնդիրն արձանագրենք, կփոխհատուցենք. Երևանի փոխքաղաքապետը՝ ուղեվարձի գանձման մասին
Sputnik Արմենիա
Փոխքաղաքապետը հորդորեց՝ քաղաքացիները թող հայտնեն խնդրի մասին, ու յուրաքանչյուր դեպքի հետևից քաղաքապետարանը կգնա, կուսումնասիրի ու պատշաճ կարձագանքի։ 03.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-03T11:48+0400
2025-02-03T11:48+0400
2025-02-03T11:49+0400
ուղեվարձ
տրանսպորտ
երևան
սուրեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676328_0:0:1601:901_1920x0_80_0_0_9ad416bcbd7ba209fc8ddeb49e9b09f3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ուղևորափոխադրումների համար բանկային քարտերից հավելյալ գումարների գանձում չի եղել։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհդրակցության ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։Նա անդրադարձավ համացանցում տարածված տեղեկությանը, որ բանկային քարտերով վճարելու դեպքում հավելյալ գումարներ են գանձվում։Ըստ Գրիգորյանի` քանի որ ուղեվարձի նոր համակարգը ներդրման փուլում է, բոլոր խնդիրները քաղաքապետարանը պատարստակամ է արձանագրելու։«Եթե պարզվի, որ իսկապես տեխնիկական խնդրի պատճառով ինչ–որ սխալ է տեղի ունենում, քանի որ դիտավորությամբ հաստատ նման բան չի կարող տեղի ունենալ, մենք կուսումնասիրենք ու վստահաբար բոլոր վնասները, եթե այդպիսիք կլինեն, կփոխհատուցենք»,– ընդգծեց նա։Փոխքաղաքապետը նշեց, որ քաղաքացիները կարող են հայտնել ցանկացած խնդրի մասին, ու յուրաքանչյուր դեպքի հետևից քաղաքապետարանը կգնա, կուսումնասիրի ու պատշաճ կարձագանքի։ Վերադարձ 100 դրամների համակարգ ուղղակի անհնարին է. ԱվինյանՀիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է ուղետոմսի նոր սակագին, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից բացի, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/06/69676328_0:0:1601:1200_1920x0_80_0_0_415f697a1f8bc37911e35570c8c86e8a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուղեվարձ, տրանսպորտ, երևան, սուրեն գրիգորյան
ուղեվարձ, տրանսպորտ, երևան, սուրեն գրիգորյան
Եթե խնդիրն արձանագրենք, կփոխհատուցենք. Երևանի փոխքաղաքապետը՝ ուղեվարձի գանձման մասին
11:48 03.02.2025 (Թարմացված է: 11:49 03.02.2025) Փոխքաղաքապետը հորդորեց՝ քաղաքացիները թող հայտնեն խնդրի մասին, ու յուրաքանչյուր դեպքի հետևից քաղաքապետարանը կգնա, կուսումնասիրի ու պատշաճ կարձագանքի։
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Ուղևորափոխադրումների համար բանկային քարտերից հավելյալ գումարների գանձում չի եղել։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհդրակցության ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա անդրադարձավ համացանցում տարածված տեղեկությանը, որ բանկային քարտերով վճարելու դեպքում հավելյալ գումարներ են գանձվում։
«Չնայած նրան, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք շտկելով գնում ենք, սակայն այդ խնդիրը դեռ չի հաստատվել։ Մենք բոլոր դեպքերով, որոնցով մեզ բավարար տեղեկություն տրամադրել են քաղաքացիները, պարզել ենք, որ տրանսպորտից օգտվելիս ինչ–ինչ պատճառներով պարտք է ձևավորվում միջոցների անբավարար լինելու պատճառով։ Հետագայում այդ պարտքի գանձումն իրենց կողմից դիտարկվում է այսպես` տեղի ունեցավ «մերժում», սակայն գումարը գանձվեց։ Քաղաքացիների մոտ տպավորությունն այն է, որ հավելյալ գումար է գանձվում, սակայն իրականության մեջ լրիվ այլ գործընթաց է տեղի ունենում»,– վստահեցրեց նա։
Ըստ Գրիգորյանի` քանի որ ուղեվարձի նոր համակարգը ներդրման փուլում է, բոլոր խնդիրները քաղաքապետարանը պատարստակամ է արձանագրելու։
«Եթե պարզվի, որ իսկապես տեխնիկական խնդրի պատճառով ինչ–որ սխալ է տեղի ունենում, քանի որ դիտավորությամբ հաստատ նման բան չի կարող տեղի ունենալ, մենք կուսումնասիրենք ու վստահաբար բոլոր վնասները, եթե այդպիսիք կլինեն, կփոխհատուցենք»,– ընդգծեց նա։
Փոխքաղաքապետը նշեց, որ քաղաքացիները կարող են հայտնել ցանկացած խնդրի մասին, ու յուրաքանչյուր դեպքի հետևից քաղաքապետարանը կգնա, կուսումնասիրի ու պատշաճ կարձագանքի։
Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարի 1-ից ներդրվել է ուղետոմսի նոր սակագին, որը կարժենա 150 դրամ և կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Դրանից բացի, 2025 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսեր ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կունենան նաև լրացուցիչ 30-օրյա ժամկետ։