https://arm.sputniknews.ru/20250202/trampn-arevtrajin-paterazm-e-sksel-chinastani-kanadaji-ev-meqsikaji-dem-kan-hakaqajler-85381799.html
Թրամփն առևտրային պատերազմ է սկսել Չինաստանի, Կանադայի և Մեքսիկայի դեմ. կան հակաքայլեր
Թրամփն առևտրային պատերազմ է սկսել Չինաստանի, Կանադայի և Մեքսիկայի դեմ. կան հակաքայլեր
Sputnik Արմենիա
Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանել երեք խոշոր տնտեսությունների դեմ, նրանք ԱՄՆ-ի դեմ հայելային միջոցներ կձեռնարկեն և հայց կներկայացնեն ԱՀԿ։ 02.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-02T13:21+0400
2025-02-02T13:21+0400
2025-02-02T13:41+0400
դոնալդ թրամփ
առևտուր
ամն
մաքսատուրք
չինաստան
կանադա
մեքսիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/17/85041923_0:0:1600:901_1920x0_80_0_0_4f1fe68d0fe7dac7f054cfe39701f99e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների, ինչպես նաև 10 տոկոս` Չինաստանից ներկրվող ապրանքների համար:Թրամփը հրամայել է գաղտնազերծել Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների փաստաթղթերըՍպիտակ տանը պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է անօրինական միգրանտներից բխող սպառնալիքի և թմրանյութերի մաքսանենգության պատճառով:ԱՄՆ նախագահի աշխատակազմում նշել են, որ դա «ազգային շահերը պաշտպանելու հզոր գործիք է»:Ի դեպ, պատասխան միջոցառումներն արդեն հայտարարվել են։ Այսպես, ՉԺՀ-ի առևտրի նախարարությունում հայտարարել են, որ ի պատասխան ԱՄՆ-ի սխալ գործողությունների՝ Չինաստանը հայց կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն և համապատասխան հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքների և շահերի վճռական պաշտպանության համար:Հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնի կողմից սակագների միակողմանի սահմանումը խախտում է ԱՀԿ-ի կանոնները և վնասում է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանը:Թրամփն իր բանագնացին հանձնարարել է 100 օրում կարգավորել ուկրաինական հակամարտությունը. WSJՊեկինում Վաշինգտոնին կոչ են արել ուղղել սխալը և «շարժվել Չինաստանին ընդառաջ»։Մաքսատուրքերի սահմանմանը պատասխանելու մասին հայտարարել է նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա խոսքով՝ Օտտավան դիտարկում է Վաշինգտոնի դեմ ոչ սակագնային հակաքայլերը, այդ թվում՝ ծայրահեղ կարևորության հանքանյութերի և էներգետիկայի ոլորտում:Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն իր հերթին հանձնարարել է գործի դնել «սակագնային և ոչ սակագնային միջոցները»՝ երկրի շահերը պաշտպանելու համար: Նա հերքել է Սպիտակ տան հայտարարությունները հանցավոր կազմակերպությունների հետ Մեխիկոյի կապերի մասին, ինչպես նաև դատապարտել է Մեքսիկայի տարածք հնարավոր ներխուժումը:
ամն
չինաստան
կանադա
մեքսիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/17/85041923_0:0:1424:1067_1920x0_80_0_0_a57f1e3330686278652b2ca03ff1bfdf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, առևտուր, ամն, մաքսատուրք, չինաստան, կանադա, մեքսիկա
դոնալդ թրամփ, առևտուր, ամն, մաքսատուրք, չինաստան, կանադա, մեքսիկա
Թրամփն առևտրային պատերազմ է սկսել Չինաստանի, Կանադայի և Մեքսիկայի դեմ. կան հակաքայլեր
13:21 02.02.2025 (Թարմացված է: 13:41 02.02.2025) Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանել երեք խոշոր տնտեսությունների դեմ, նրանք ԱՄՆ-ի դեմ հայելային միջոցներ կձեռնարկեն և հայց կներկայացնեն ԱՀԿ։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել Մեքսիկայից և Կանադայից ներկրվող ապրանքների, ինչպես նաև 10 տոկոս` Չինաստանից ներկրվող ապրանքների համար:
Սպիտակ տանը պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է անօրինական միգրանտներից բխող սպառնալիքի և թմրանյութերի մաքսանենգության պատճառով:
ԱՄՆ նախագահի աշխատակազմում նշել են, որ դա «ազգային շահերը պաշտպանելու հզոր գործիք է»:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ սակագներն ուժի մեջ կմտնեն փետրվարի 4-ին: Ընդ որում, պատասխան միջոցառումների դեպքում համապատասխան փաստաթուղթը նախատեսում է այդ ցուցանիշները բարձրացնելու հնարավորություն։
Ի դեպ, պատասխան միջոցառումներն արդեն հայտարարվել են։ Այսպես, ՉԺՀ-ի առևտրի նախարարությունում հայտարարել են, որ ի պատասխան ԱՄՆ-ի սխալ գործողությունների՝ Չինաստանը հայց կներկայացնի Առևտրի համաշխարհային կազմակերպություն և համապատասխան հակաքայլեր կձեռնարկի իր իրավունքների և շահերի վճռական պաշտպանության համար:
Հայտարարության համաձայն՝ Վաշինգտոնի կողմից սակագների միակողմանի սահմանումը խախտում է ԱՀԿ-ի կանոնները և վնասում է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանը:
Պեկինում Վաշինգտոնին կոչ են արել ուղղել սխալը և «շարժվել Չինաստանին ընդառաջ»։
Մաքսատուրքերի սահմանմանը պատասխանելու մասին հայտարարել է նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա խոսքով՝ Օտտավան դիտարկում է Վաշինգտոնի դեմ ոչ սակագնային հակաքայլերը, այդ թվում՝ ծայրահեղ կարևորության հանքանյութերի և էներգետիկայի ոլորտում:
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումն իր հերթին հանձնարարել է գործի դնել «սակագնային և ոչ սակագնային միջոցները»՝ երկրի շահերը պաշտպանելու համար: Նա հերքել է Սպիտակ տան հայտարարությունները հանցավոր կազմակերպությունների հետ Մեխիկոյի կապերի մասին, ինչպես նաև դատապարտել է Մեքսիկայի տարածք հնարավոր ներխուժումը: