https://arm.sputniknews.ru/20250202/trampn-aragvoren-kargukanvon-khastati-putiny-evrvopakan-ghekavarnerin-diletantner-e-kvochum--85385841.html
Թրամփն արագորեն կարգուկանոն կհաստատի. Պուտինը եվրոպական ղեկավարներին դիլետանտներ է կոչում
Թրամփն արագորեն կարգուկանոն կհաստատի. Պուտինը եվրոպական ղեկավարներին դիլետանտներ է կոչում
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշել է, որ եվրոպական էլիտաները միջամտում էին ԱՄՆ-ում նախընտրական գործընթացին և պայքարում էին Թրամփի դեմ, իսկ նրա հաղթանակից հետո շվարել են։ 02.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-02T15:32+0400
2025-02-02T15:32+0400
2025-02-02T15:37+0400
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
արևմուտք
ամն կոնգրես
ամն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/13/84116202_0:0:1600:901_1920x0_80_0_0_6b7a2e5408afc6d0e2711e30a1fb81fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և համառությամբ բավականին արագորեն կհաստատի կարգուկանոն, եվրոպական էլիտաները «տիրոջ ոտքի մոտ կմնան»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:Տեսանյութը հրապարակվել է լրագրողի Telegram– ալիքում։ՌԴ նախագահը նշել է, որ եվրոպական էլիտաներին ավելի շատ դուր էր գալիս ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, և նրանք հաճույքով կատարում էին Վաշինգտոնի ցանկացած հրաման: Թրամփն այլ պատկերացումներ ունի լավի ու վատի մասին։ Այդ էլիտաները, ըստ Ռուսաստանի առաջնորդի, միջամտում էին ԱՄՆ-ում նախընտրական գործընթացին և պայքարում էին Թրամփի դեմ, իսկ նրա հաղթանակից հետո շվարել են։Ընդ որում, ՌԴ նախագահը «քաղաքական ոչնչություն» է անվանել եվրոպական էլիտաներին, որոնք արգելում են այլընտրանքային քաղաքական գաղափարները:Գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական. նախագահ Թրամփի հայտարարությունները«Երբեմն նույնիսկ զարմանքով ես նայում տեղի ունեցող դեպքերին։ Չգիտեմ, ինչ-որ մարդիկ են, որ և՛ կրթություն չունեն, և՛ ակնհայտորեն ոչ իրենց գործով են զբաղվում, որով կյանքում չեն զբաղվել։ Եվրոպական երկրների քաղաքացիների շահերի տեսանկյունից դա իրոք դժբախտություն է։ Ուղղակի քաղաքական մանրուք են»,-ասել է Պուտինը։Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հաղթել է 2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին։ Թրամփը Միացյալ Նահանգների 45-րդ և 47-րդ նախագահն է։ Նա ԱՄՆ-ում առաջին քաղաքական գործիչն է 9-րդ դարից ի վեր, որին չորս տարվա ընդմիջումից հետո հաջողվել է վերադառնալ Սպիտակ տուն։Այլ երկրներին ԱՄՆ-ի օգնության կասեցում, ելք ԱՀԿ-ից. ինչ հրամանագրեր է ստորագրել Թրամփը
արևմուտք
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/13/84116202_55:0:1515:1095_1920x0_80_0_0_5a702ef8f9270dc4f991a4bc8de9b389.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, արևմուտք, ամն կոնգրես, ամն, ռուսաստան
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, արևմուտք, ամն կոնգրես, ամն, ռուսաստան
Թրամփն արագորեն կարգուկանոն կհաստատի. Պուտինը եվրոպական ղեկավարներին դիլետանտներ է կոչում
15:32 02.02.2025 (Թարմացված է: 15:37 02.02.2025) ՌԴ նախագահը նշել է, որ եվրոպական էլիտաները միջամտում էին ԱՄՆ-ում նախընտրական գործընթացին և պայքարում էին Թրամփի դեմ, իսկ նրա հաղթանակից հետո շվարել են։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և համառությամբ բավականին արագորեն կհաստատի կարգուկանոն, եվրոպական էլիտաները «տիրոջ ոտքի մոտ կմնան»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ես ձեզ վստահեցնում եմ՝ Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի այնտեղ։ Եվ նրանք բոլորը (կտեսնեք` դա տեղի կունենա շուտով) տիրոջ ոտքի մոտ կանգնած թեթևակի պոչիկն են շարժելու»,-ասել է Պուտինը «Россия 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Տեսանյութը հրապարակվել է լրագրողի
Telegram– ալիքում։
ՌԴ նախագահը նշել է, որ եվրոպական էլիտաներին ավելի շատ դուր էր գալիս ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, և նրանք հաճույքով կատարում էին Վաշինգտոնի ցանկացած հրաման: Թրամփն այլ պատկերացումներ ունի լավի ու վատի մասին։ Այդ էլիտաները, ըստ Ռուսաստանի առաջնորդի, միջամտում էին ԱՄՆ-ում նախընտրական գործընթացին և պայքարում էին Թրամփի դեմ, իսկ նրա հաղթանակից հետո շվարել են։
«Պարզապես նրանց (եվրոպական էլիտաներին՝ խմբ.) Թրամփը դուր չի գալիս, նրանք ակտիվորեն պայքարում էին նրա դեմ, իրոք միջամտում էին Միացյալ Նահանգների քաղաքական կյանքին ու նախընտրական գործընթացին, իսկ հետո շփոթվեցին, երբ Թրամփը հանկարծ հաղթեց։ Եվ հետո Բայդենի բնույթը նրանց ավելի էր դուր գալիս, հասկանո՞ւմ եք` բնույթը»,-ասել է Պուտինը։
Ընդ որում, ՌԴ նախագահը «քաղաքական ոչնչություն» է անվանել եվրոպական էլիտաներին, որոնք արգելում են այլընտրանքային քաղաքական գաղափարները:
«Երբեմն նույնիսկ զարմանքով ես նայում տեղի ունեցող դեպքերին։ Չգիտեմ, ինչ-որ մարդիկ են, որ և՛ կրթություն չունեն, և՛ ակնհայտորեն ոչ իրենց գործով են զբաղվում, որով կյանքում չեն զբաղվել։ Եվրոպական երկրների քաղաքացիների շահերի տեսանկյունից դա իրոք դժբախտություն է։ Ուղղակի քաղաքական մանրուք են»,-ասել է Պուտինը։
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հաղթել է 2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին։ Թրամփը Միացյալ Նահանգների 45-րդ և 47-րդ նախագահն է։ Նա ԱՄՆ-ում առաջին քաղաքական գործիչն է 9-րդ դարից ի վեր, որին չորս տարվա ընդմիջումից հետո հաջողվել է վերադառնալ Սպիտակ տուն։