00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
21:37
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական. նախագահ Թրամփի հայտարարությունները

© AP Photo / Evan VucciԳոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական. նախագահ Թրամփի հայտարարությունները
Գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական. նախագահ Թրամփի հայտարարությունները - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2025
Գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական. նախագահ Թրամփի հայտարարությունները
Բաժանորդագրվել
Իր երդման խոսքում Թրամփը խոստացել է դառնալ «խաղաղարար և միավորող»։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփը մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել՝ ուրվագծելով իր քաղաքականության հիմնական ուղղությունները: Կապիտոլիումի ռոտոնդայում իր առաջին ելույթում նա հայտարարել է Պանամայի ջրանցքի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը վերականգնելու որոշման մասին:
«Ամերիկյան նավերը մեծ գերավճար են տալիս և ազնվորեն չեն սպասարկվում որևէ ձևով։ Ներառյալ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը։ Չինաստանը ղեկավարում է Պանամայի ջրանցքը, իսկ մենք այն Չինաստանին չենք տվել։ Մենք այն տվել ենք Պանամային, և այն հետ ենք վերցնում»,-հայտարարել է Թրամփը։
Նախագահը նաև հայտնել է գենդերային հարցերում ԱՄՆ պաշտոնական քաղաքականության փոփոխության մասին: Նա ընդգծել է, որ այսուհետ կառավարությունը ճանաչում է միայն երկու սեռ՝ արական և իգական:
«Այսօրվանից Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունն այն է, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական»,-ընդգծել է նա:
Դոնալդ Թրամփը երդվեց և պաշտոնապես դարձավ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը
Իր երդմնակալության խոսքում Թրամփը նաև խոստացել է դառնալ «խաղաղարար և միավորող», և վստահություն է հայտնել, որ ամերիկյան հզորությունը կդառնա «պատերազմները դադարեցնելու» և գլոբալ միասնության նոր ոգի ստեղծելու գործիք:
«Մեր հզորությունը կկանգնեցնի բոլոր պատերազմները և միասնության նոր ոգի կբերի այս աշխարհ, որը չար էր, դաժան և միանգամայն անկանխատեսելի»,-ընդգծել է նա:
Մյուս կարևոր հայտարարությունը վերաբերում է խոսքի ազատությանը։ Դոնալդ Թրամփը, մասնավորապես, հայտարարել է ցանկացած «կառավարական գրաքննություն» դադարեցնելու մտադրության մասին:
Բացի այդ, իր նախագահության առաջին օրը Թրամփը հայտարարել է Կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
Թրամփի վերջին պաշտոնադրումն առանձնահատուկ է. նախագահը խախտել է պատմական ավանդույթները
Հիշեցնենք, որ այս միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու նպատակով։ ԱՄՆ-ն արդեն լքել էր այն 2019 թվականի նոյեմբերին՝ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում, սակայն կրկին միացել էր 2021 թվականին՝ նախագահ Ջո Բայդենի օրոք։ Հիմա Ամերիկան կրկին դուրս է գալիս համաձայնագրից, ինչը, հավանաբար, քննարկումների նոր ալիք կառաջացնի միջազգային ասպարեզում:
Լրահոս
0