Ի՞նչն է միավորում Ամստերդամն ու Մարտունին, կամ բացահայտելով կանեփով տոլման
Ի՞նչն է միավորում Ամստերդամն ու Մարտունին, կամ բացահայտելով կանեփով տոլման
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան հյուրընկալվել է Վարդանյանների ընտանիքում, հետևել կանեփով տոլմայի պատրաստման ընթացքին ու վերջում էլ համտեսել։ 02.02.2025, Sputnik Արմենիա
Այս կերակուրն ավանդաբար պատրաստում են Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններում ու կոչում կանեփով քյուֆթա։ Բաղադրատոմսն Ալաշկերտից է։ 19-րդ դարում այստեղից գաղթել են, հաստատվել Սևանի ավազանում՝ իրենց հետ բերելով սովորույթներն ու տատերի բաղադրատոմսերը։ Կանեփով տոլման ձմեռային ճաշատեսակ է համարվում, պատրաստելն էլ խաղուպար չէ։Կանեփի հատիկները, որոնք նաև աղանձի մեջ են օգտագործում, նախապես բովում են, աղում մի քանի անգամ, գոլ ջրով խառնում, յուրահատուկ խյուս ստանում, որը տեղացիները շիրա են կոչում։ Հետո աղացած ձավարով, սոխեռածով միջուկ են պատրաստում, կարմիր պղպեղ, դաշտի ուրց, մի քիչ էլ շիրա ավելացնում, թթու կաղամբով փաթաթում։ Շիրան նաև եփելու ընթացքում են մի քանի անգամ ավելացնում։Տոլման վայելում են հարևաններով, հեռու-մոտիկ բարեկամներով։ Ասում են՝ սա էլ տեղական խաշն է։ Այս կերակուրն ավանդաբար մեծ կաթսայով են եփում, որ բոլորին էլ բաժին հասնի։ Սովորաբար վայելում են սառը վիճակում, բայց տաքի սիրահարներն էլ կան։ Կանեփով տոլմա եփելն ու ուտելը մի ամբողջ արարողություն է։Տեսքը տարօրինակ է, համը՝ յուրահատուկ, տրամադրությունն էլ հաստատ բարձրանում է ճաշակածիդ անսովոր լինելու գիտակցումից։Sputnik Արմենիան հյուրընկալվել է Վարդանյանների ընտանիքում, հետևել կանեփով տոլմայի պատրաստման ընթացքին ու վերջում էլ համտեսել։
Sputnik Արմենիան հյուրընկալվել է Վարդանյանների ընտանիքում, հետևել կանեփով տոլմայի պատրաստման ընթացքին ու վերջում էլ համտեսել։
Այս կերակուրն ավանդաբար պատրաստում են Մարտունու և Վարդենիսի տարածաշրջաններում ու կոչում կանեփով քյուֆթա։ Բաղադրատոմսն Ալաշկերտից է։ 19-րդ դարում այստեղից գաղթել են, հաստատվել Սևանի ավազանում՝ իրենց հետ բերելով սովորույթներն ու տատերի բաղադրատոմսերը։ Կանեփով տոլման ձմեռային ճաշատեսակ է համարվում, պատրաստելն էլ խաղուպար չէ։
Կանեփի հատիկները, որոնք նաև աղանձի մեջ են օգտագործում, նախապես բովում են, աղում մի քանի անգամ, գոլ ջրով խառնում, յուրահատուկ խյուս ստանում, որը տեղացիները շիրա են կոչում։
Հետո աղացած ձավարով, սոխեռածով միջուկ են պատրաստում, կարմիր պղպեղ, դաշտի ուրց, մի քիչ էլ շիրա ավելացնում, թթու կաղամբով փաթաթում։ Շիրան նաև եփելու ընթացքում են մի քանի անգամ ավելացնում։
Տոլման վայելում են հարևաններով, հեռու-մոտիկ բարեկամներով։ Ասում են՝ սա էլ տեղական խաշն է։ Այս կերակուրն ավանդաբար մեծ կաթսայով են եփում, որ բոլորին էլ բաժին հասնի։