00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայի նավթավերամշակման գործարանում. կան տուժածներ

Բաժանորդագրվել
Միջադեպը տեղի է ունեցել Martinez Refining Company ընկերության գործարանում։
Հրդեհ է բռնկվել ԱՄՆ Կոնտրա-Կոստա շրջանի Մարտինես քաղաքի (Կալիֆոռնիա նահանգ) նավթավերամշակման գործարանում, առնվազն 6 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի առողջապահական մարմիններին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Martinez Refining Company ընկերության գործարանում։ Վեց տուժածներից չորսին հիվանդանոց տեղափոխելու կարիք է եղել։
«Խնդրում եմ, մտեք սենյակ, փակեք բոլոր պատուհաններն ու դռները, անջատեք բոլոր ջեռուցիչները, օդորակիչները և օդափոխիչները։ Եթե բուխարին չեք օգտագործում, փակեք ծխի փակիչներն ու օդափոխման անցքերը, դռների և պատուհանների ճեղքերը փակեք կպչուն ժապավենով կամ խոնավ սրբիչներով»,- մոտակա շրջանների բնակիչներին առողջապահական մարմինների խորհուրդներն է մեջբերում հեռուստաալիքը տեղի:
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին հրդեհ էր բռնկվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մոս Լենդինգ քաղաքի խոշոր էլեկտրակայանում։ Մոտակա մի շարք շրջաններում տարհանում էր հայտարարվել:
Անտառային հրդեհներ ԱՄՆ Հավայի նահանգում. զոհերի ռեկորդային թիվ է գրանցվել
Լրահոս
0