https://arm.sputniknews.ru/20230813/antarajin-hrdehner-amn-havaji-nahangum-zvoheri-rekvordajin-tiv-e-grancvel-64379467.html
Անտառային հրդեհներ ԱՄՆ Հավայի նահանգում. զոհերի ռեկորդային թիվ է գրանցվել
Անտառային հրդեհներ ԱՄՆ Հավայի նահանգում. զոհերի ռեկորդային թիվ է գրանցվել
Sputnik Արմենիա
Հավայիի նահանգապետի խոսքով` զոհերի թիվն աճելու է։ 13.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-13T12:37+0400
2023-08-13T12:37+0400
2023-08-13T13:03+0400
ամն
հրդեհ
անտառ
զոհ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0d/64377517_278:128:670:349_1920x0_80_0_0_aa9ff41de7d62d94b71f616e9d65cf86.jpg
ԱՄՆ Հավայի նահանգում անտառային հրդեհների զոհ է դարձել 93 մարդ, ինչը ռեկորդային թիվ է։ Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը` հղում անելով Հավայիի նահանգապետին։Նահանգապետ Ջոշ Գրինի խոսքով` զոհերի թիվն աճելու է, և իշխանություններն ուզում են մարդկանց նախապատրաստել դրան։Մաուի և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվեցին չոր և շոգ եղանակի պատճառով և տարածվեցին «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամիների հետևանքով։ Հրդեհի որոշ օջախներ 400 հա–ի են հասնում։ Կրակը ոչնչացրել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի Լահայնա քաղաքը։ Հարյուրավոր մարդիկ են տարհանվել։Նախագահ Ջո Բայդենը կարգադրել է Հավայիում դաշնային ենթակայության բոլոր կառույցներին, այդ թվում` ռազմական, միանալ հրդեհների դեմ պայքարին։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0d/64377517_274:103:672:402_1920x0_80_0_0_554f708f2ea2f0a7792a3fdeac7b0514.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, հրդեհ, անտառ, զոհ, տեսանյութեր, տեսանյութ, видео
ամն, հրդեհ, անտառ, զոհ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Անտառային հրդեհներ ԱՄՆ Հավայի նահանգում. զոհերի ռեկորդային թիվ է գրանցվել
12:37 13.08.2023 (Թարմացված է: 13:03 13.08.2023) Հավայիի նահանգապետի խոսքով` զոհերի թիվն աճելու է։
ԱՄՆ Հավայի նահանգում անտառային հրդեհների զոհ է դարձել 93 մարդ, ինչը ռեկորդային թիվ է։ Այս մասին հայտնում է
NBC News հեռուստաալիքը` հղում անելով Հավայիի նահանգապետին։
Նահանգապետ Ջոշ Գրինի խոսքով` զոհերի թիվն աճելու է, և իշխանություններն ուզում են մարդկանց նախապատրաստել դրան։
Հեռուստաալիքը նշում է, որ մինչև 93 զոհի հանգեցրած շարունակական անտառային հրդեհները Հավայիում ԱՄՆ ժամանակակից պատմության ընթացքում պաշտոնապես ամենամահաբերն են դառնում։
Մաուի և Մեծ կղզիներում անտառային հրդեհները սկսվեցին չոր և շոգ եղանակի պատճառով և տարածվեցին «Դորա» փոթորկի բերած ուժեղ քամիների հետևանքով։ Հրդեհի որոշ օջախներ 400 հա–ի են հասնում։ Կրակը ոչնչացրել է մի քանի բնակավայր, այդ թվում՝ զբոսաշրջիկների շրջանում հայտնի Լահայնա քաղաքը։ Հարյուրավոր մարդիկ են տարհանվել։
Նախագահ Ջո Բայդենը կարգադրել է Հավայիում դաշնային ենթակայության բոլոր կառույցներին, այդ թվում` ռազմական, միանալ հրդեհների դեմ պայքարին։