https://arm.sputniknews.ru/20250131/turqiaji-ishkhanutjuny-bvolui-hrdehic-hetvo-aveli-qan-160-hjuranvoc-e-kaparaknqel-erkrum-85338324.html
Թուրքիայի իշխանությունը Բոլուի հրդեհից հետո ավելի քան 160 հյուրանոց է կապարակնքել երկրում
Թուրքիայի իշխանությունը Բոլուի հրդեհից հետո ավելի քան 160 հյուրանոց է կապարակնքել երկրում
Sputnik Արմենիա
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը երկրի բոլոր 81 նահանգներին շտապ ծանուցագիր է ուղարկել հյուրանոցների աշխատանքը դադարեցնելու անհրաժեշտության... 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T17:38+0400
2025-01-31T17:38+0400
2025-01-31T17:39+0400
թուրքիա
հանգստավայր
հրդեհ
զբոսաշրջիկ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1a/85139317_0:28:1600:928_1920x0_80_0_0_ca0a37f6de3b5968fde13977a7c896ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Թուրքիայի իշխանությունները Բոլուի ողբերգությունից հետո ավելի քան 160 հյուրանոց են կապարակնքել Թուրքիայի Բուրսա նահանգում, այդ թվում՝ հայտնի Ուլուդաղ լեռնադահուկային հանգստավայրում: Այս մասին հայտնում է DHA գործակալությունը։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անթալիայում առնվազն 50 հյուրանոց են կապարակնքել Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհից հետո, Ստամբուլում մտադիր են բոլոր օրինախախտ հյուրանոցները փակել մինչև երկուշաբթի:ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել թուրքական հանգստավայրում բռնկված հրդեհի կապակցությամբԶԼՄ-ների տվյալներով՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը երկրի բոլոր 81 նահանգներին հրատապ ծանուցում է ուղարկել հյուրանոցային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չունեցող հյուրանոցների աշխատանքը դադարեցնելու անհրաժեշտության մասին:Հունվարի 21-ի գիշերը հրդեհ էր բռնկվել Թուրքիայի Բոլու շրջանի Քարթաքայա լեռնադահուկային հանգստավայրում։ Grand Kartal հյուրանոցում հրդեհի զոհ է դարձել 78 մարդ։ Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 19 մարդ, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է, որ միջադեպի բոլոր մեղավորները կպատժվեն: Ավելի վաղ Grand Kartal հյուրանոցի սեփականատեր Հալիթ Էրքյուլը ողբերգության ողջ պատասխանատվությունը դրել էր անձնակազմի վրա՝ մեղադրելով խոհարարին, էլեկտրիկին և անվտանգության աշխատակիցներին:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1a/85139317_57:0:1480:1067_1920x0_80_0_0_aff50702926d0c48a035927841152199.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, հանգստավայր, հրդեհ, զբոսաշրջիկ, մահ
թուրքիա, հանգստավայր, հրդեհ, զբոսաշրջիկ, մահ
Թուրքիայի իշխանությունը Բոլուի հրդեհից հետո ավելի քան 160 հյուրանոց է կապարակնքել երկրում
17:38 31.01.2025 (Թարմացված է: 17:39 31.01.2025) Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը երկրի բոլոր 81 նահանգներին շտապ ծանուցագիր է ուղարկել հյուրանոցների աշխատանքը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Թուրքիայի իշխանությունները Բոլուի ողբերգությունից հետո ավելի քան 160 հյուրանոց են կապարակնքել Թուրքիայի Բուրսա նահանգում, այդ թվում՝ հայտնի Ուլուդաղ լեռնադահուկային հանգստավայրում: Այս մասին հայտնում է
DHA գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անթալիայում առնվազն 50 հյուրանոց են կապարակնքել Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհից հետո, Ստամբուլում մտադիր են բոլոր օրինախախտ հյուրանոցները փակել մինչև երկուշաբթի:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը երկրի բոլոր 81 նահանգներին հրատապ ծանուցում է ուղարկել հյուրանոցային գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չունեցող հյուրանոցների աշխատանքը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
«Բուրսայի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը ակտիվ գործողություններ է սկսել և 161 հյուրանոց է կնքել նահանգի 17 շրջաններում։ Օբյեկտները չեն ունեցել լիցենզիաներ, ձեռնարկության գրանցում կամ այնտեղ հայտնաբերվել են թերություններ: Կնքված օբյեկտների թվում են Ուլուդաղ լեռնադահուկային հանգստավայրում գտնվող 25 ձմեռային տնակները»,-նշում է գործակալությունը։
Հունվարի 21-ի գիշերը
հրդեհ էր բռնկվել Թուրքիայի Բոլու շրջանի Քարթաքայա լեռնադահուկային հանգստավայրում։ Grand Kartal հյուրանոցում հրդեհի զոհ է դարձել 78 մարդ։ Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 19 մարդ, այդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։
Թուրքիայի նախագահ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է, որ միջադեպի բոլոր մեղավորները կպատժվեն: Ավելի վաղ Grand Kartal հյուրանոցի սեփականատեր Հալիթ Էրքյուլը ողբերգության ողջ պատասխանատվությունը դրել էր անձնակազմի վրա՝ մեղադրելով խոհարարին, էլեկտրիկին և անվտանգության աշխատակիցներին: