https://arm.sputniknews.ru/20250131/imacel-e-tesanjuti-masin-ev-nvastacrel-zintsarajvoghin-khnkvojani-inqnaspanutjan-manramasnery-85313331.html
Իմացել է տեսանյութի մասին և նվաստացրել զինծառայողին. Խնկոյանի ինքնասպանության մանրամասները
Իմացել է տեսանյութի մասին և նվաստացրել զինծառայողին. Խնկոյանի ինքնասպանության մանրամասները
Sputnik Արմենիա
Գումարտակի հրամանատարի տեղակալի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար։ 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T11:54+0400
2025-01-31T11:54+0400
2025-01-31T11:54+0400
հայաստան
զինծառայող
ինքնասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1294/01/12940172_0:0:1600:901_1920x0_80_0_0_7852727889fc9458469293efa5c5269b.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Զինծառայող Գառնիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։2023 թվականին հայտնել էինք, որ օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:Պարտադիր ժամկետային զինծառայողը, գտնվելով ընկճված վիճակում, իրեն ամրացված ինքնաձիգով բերանի և քթի շրջանում արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառելով հրազենային մահացու վնասվածք՝ տեղում մահացել:Հիշեցնենք՝ 2023թ․ գրել էինք, որ օգոստոսի 15-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք: Այնուհետև դատարանի որոշմամբ Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1294/01/12940172_396:0:1600:903_1920x0_80_0_0_5d46c45ede171df0c1902069dfbf8e0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, ինքնասպանություն
հայաստան, զինծառայող, ինքնասպանություն
Իմացել է տեսանյութի մասին և նվաստացրել զինծառայողին. Խնկոյանի ինքնասպանության մանրամասները
Գումարտակի հրամանատարի տեղակալի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Զինծառայող Գառնիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հսկող դատախազին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2023 թվականին հայտնել էինք, որ օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում
հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
ՔԿ-ն տեղեկացնում է` նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը, տեղեկանալով, որ պարտադիր ժամկետային զինծառայողի սմարթֆոնում հայտնաբերվել է վերջինիս և երկու այլ զինծառայողի մասնակցությամբ տեսանյութ, նվաստացրել է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը՝ նրա նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք գումարտակի անձնակազմի ներկայությամբ:
Պարտադիր ժամկետային զինծառայողը, գտնվելով ընկճված վիճակում, իրեն ամրացված ինքնաձիգով բերանի և քթի շրջանում արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառելով հրազենային մահացու վնասվածք՝ տեղում մահացել:
Հիշեցնենք՝ 2023թ․
գրել էինք, որ օգոստոսի 15-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք: Այնուհետև դատարանի որոշմամբ Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: