https://arm.sputniknews.ru/20230818/zintsarajvogh-khnkvojanin-inqnaspanutjan-hascnelu-hamar-meghadranq-e-nerkajacvel-shtabi-petin-64579792.html
Զինծառայող Խնկոյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել շտաբի պետին
Զինծառայող Խնկոյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել շտաբի պետին
Sputnik Արմենիա
Պարզվել է, որ մայորը զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրել ծառայակիցների ներկայությամբ։ 18.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-18T12:34+0400
2023-08-18T12:34+0400
2023-08-28T20:27+0400
հայաստան
զինծառայող
ինքնասպանություն
մեղադրանք
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1294/01/12940172_0:0:1600:901_1920x0_80_0_0_7852727889fc9458469293efa5c5269b.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Զինծառայող Գառնիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, 2023թ․ օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:Օգոստոսի 15-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Թ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք:Ա․Թ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար։Միջնորդություն է ներկայավել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի և Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1294/01/12940172_396:0:1600:903_1920x0_80_0_0_5d46c45ede171df0c1902069dfbf8e0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, ինքնասպանություն, մեղադրանք, հհ քննչական կոմիտե
հայաստան, զինծառայող, ինքնասպանություն, մեղադրանք, հհ քննչական կոմիտե
Զինծառայող Խնկոյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել շտաբի պետին
12:34 18.08.2023 (Թարմացված է: 20:27 28.08.2023) Պարզվել է, որ մայորը զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրել ծառայակիցների ներկայությամբ։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Զինծառայող Գառնիկ Խնկոյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետին։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ.-ն առերևույթ կատարել է հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ` համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելով նրա նկատմամբ»,– ասված է հաղորդագրությունում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, 2023թ․ օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում
հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գառնիկ Խնկոյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գտնվելով ընկճված հոգեվիճակում՝ Գառնիկ Խնկոյանը 2023թ․ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շվաքարանի հետնամասում իրեն ամրակցված ինքնաձիգով արձակել է կրակահերթ և ինքն իրեն պատճառել հրազենային մահացու վնասվածքներ, ինչի հետևանքով տեղում մահացել է:
Օգոստոսի 15-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Թ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք:Ա․Թ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար։
Միջնորդություն է ներկայավել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի և Ա.Թ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: