https://arm.sputniknews.ru/20250131/eatmum-petq-e-bardzracnel-hamategh-biznes-nakhagtseri-finansneri-hasaneliutjuny-grigvorjan-85330905.html
ԵԱՏՄ–ում պետք է բարձրացնել համատեղ բիզնես նախագծերի ֆինանսների հասանելիությունը. Գրիգորյան
ԵԱՏՄ–ում պետք է բարձրացնել համատեղ բիզնես նախագծերի ֆինանսների հասանելիությունը. Գրիգորյան
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետը խոսել է մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտության մասին, ինչը հատկապես կարևոր է ԵԱՏՄ անդամների հետ ընդհանուր... 31.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-31T14:52+0400
2025-01-31T14:52+0400
2025-01-31T15:06+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
մհեր գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85326850_0:0:1600:900_1920x0_80_0_0_e391ec930385731c03d8a341f77a7baa.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ԵԱՏՄ-ում համատեղ բիզնես նախագծերի համար անհրաժեշտ է ներդնել մատչելի ֆինանսավորման համակարգեր։ Այս մասին Ալմաթիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Ինչպես նշել է փոխվարչապետը, աջակցության մատչելիությունը կմեծացնի բիզնեսի հետաքրքրվածությունը կոոպերացիոն նախագծերի հանդեպ։Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գյուղատնտեսության և արդյունաբերական համալիրի աջակցության մեխանիզմներին, ինչպես նաև մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացմանը:Նա նշել է, որ այսօրվա բարդ պայմաններում Հայաստանը ձգտելու է Եվրասիական տնտեսական միության արդյունավետության բարձրացմանը։«Չնայած բոլոր դժվարություններին` մենք շարունակում ենք շարժվել արդյունավետ միավորում կառուցելու ուղղությամբ, որը կշարունակի հաջողությամբ գործել ժամանակակից իրողություններում», - ասել է Հայաստանի փոխվարչապետը:Նշենք, որ հունվարի 31-ին Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին զուգահեռ անցկացվում է «Digital Almaty» համաժողովը, որի ընթացքում Գրիգորյանը և միության երկրների այլ ներկայացուցիչներ նշել են թվային համակարգերի օգտագործման կարևորությունը: Նման համակարգերից մեկի (տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրեր) ուղղությամբ աշխատում է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը։ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ԱԲ–ն կարող է օգնել ստեղծել ԵԱՏՄ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրեր. Գրիգորյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85326850_247:0:1447:900_1920x0_80_0_0_93f77169fb6b9ad20caa4dcbb0e09fac.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), մհեր գրիգորյան
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), մհեր գրիգորյան
ԵԱՏՄ–ում պետք է բարձրացնել համատեղ բիզնես նախագծերի ֆինանսների հասանելիությունը. Գրիգորյան
14:52 31.01.2025 (Թարմացված է: 15:06 31.01.2025) ՀՀ փոխվարչապետը խոսել է մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացման անհրաժեշտության մասին, ինչը հատկապես կարևոր է ԵԱՏՄ անդամների հետ ընդհանուր սահմաններ չունեցող Հայաստանի համար:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ԵԱՏՄ-ում համատեղ բիզնես նախագծերի համար անհրաժեշտ է ներդնել մատչելի ֆինանսավորման համակարգեր։ Այս մասին Ալմաթիում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ինչպես նշել է փոխվարչապետը, աջակցության մատչելիությունը կմեծացնի բիզնեսի հետաքրքրվածությունը կոոպերացիոն նախագծերի հանդեպ։
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գյուղատնտեսության և արդյունաբերական համալիրի աջակցության մեխանիզմներին, ինչպես նաև մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացմանը:
«Դա հատկապես կարևոր է Հայաստանի համար՝ հաշվի առնելով միության մյուս անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանների բացակայությունը»,-հայտարարել է Գրիգորյանը:
Նա նշել է, որ այսօրվա բարդ պայմաններում Հայաստանը ձգտելու է Եվրասիական տնտեսական միության արդյունավետության բարձրացմանը։
«Չնայած բոլոր դժվարություններին` մենք շարունակում ենք շարժվել արդյունավետ միավորում կառուցելու ուղղությամբ, որը կշարունակի հաջողությամբ գործել ժամանակակից իրողություններում», - ասել է Հայաստանի փոխվարչապետը:
Նշենք, որ հունվարի 31-ին Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին զուգահեռ անցկացվում է «Digital Almaty» համաժողովը, որի ընթացքում Գրիգորյանը և միության երկրների այլ ներկայացուցիչներ նշել են թվային համակարգերի օգտագործման կարևորությունը: Նման համակարգերից մեկի (տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրեր) ուղղությամբ աշխատում է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամը։
ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։