https://arm.sputniknews.ru/20250130/jur-e-lcnum-tshnamu-jraghacin-aram-an-cjurikhum-nikvol-pashinjani-hajtararutjan-masin-85300847.html
Ջուր է լցնում թշնամու ջրաղացին. Արամ Ա–ն` Ցյուրիխում Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Ջուր է լցնում թշնամու ջրաղացին. Արամ Ա–ն` Ցյուրիխում Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Արամ Առաջինը նշել է` փաստը, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել է Օսմանյան կայսրության կողմից, չի կարող քննարկման ենթակա լինել։ 30.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-30T22:17+0400
2025-01-30T22:17+0400
2025-01-30T22:29+0400
արամ առաջին կաթողիկոս
նիկոլ փաշինյան
հայոց ցեղասպանություն
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/07/83735175_0:74:1600:974_1920x0_80_0_0_871f0d9e81fe49f547f96578135ce7b4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարություններով ՀՀ վարչապետը ջուր է լցնում թշնամու ջրաղացին։ Այս մասին CILICIA TV-ի հետ զրույցում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։Ավելի վաղ Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։Արամ Առաջինը նշել է նաև, որ զարմացած է ՀՀ վարչապետի նման հայտարարությունից, քանի որ Նիկոլ Փաշինյանը այսպիսով փաստացի քննարկման առարկա է դարձնում Հայոց ցեղասպանության ծրագրավորված լինելու անվիճելի փաստը։Զրույցի վերջում վեհափառ հայրապետը հիշեցրել է, որ առաջնորդվելով իրապաշտ քաղաքականությամբ և հակասություններ ստեղծելով համազգային արժեքների և խորհրդանիշների շուրջ` ՀՀ վարչապետը անիմաստ վեճերի առիթ է տալիս:Ըստ վեհափառի` այս ամենից հայ ազգը պետք է հեռու մնա, քանի որ հիմա ավելի, քան երբևէ ազգային ուժերի համախմբումը ՝ լինի Հայաստանում, թե սփյուռքում, համահայկական օրակարգի հրամայական է։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է Ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։Բանակի բարեփոխումների համար շատ կարևոր է Արարատ–Արագած դիսկուրսը. ՓաշինյանՀայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/07/83735175_179:0:1600:1066_1920x0_80_0_0_506778135d80bb29a994e1ef6cb06832.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ առաջին կաթողիկոս, նիկոլ փաշինյան, հայոց ցեղասպանություն, թուրքիա
արամ առաջին կաթողիկոս, նիկոլ փաշինյան, հայոց ցեղասպանություն, թուրքիա
Ջուր է լցնում թշնամու ջրաղացին. Արամ Ա–ն` Ցյուրիխում Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
22:17 30.01.2025 (Թարմացված է: 22:29 30.01.2025) Արամ Առաջինը նշել է` փաստը, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել է Օսմանյան կայսրության կողմից, չի կարող քննարկման ենթակա լինել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարություններով ՀՀ վարչապետը ջուր է լցնում թշնամու ջրաղացին։ Այս մասին
CILICIA TV-ի հետ զրույցում ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
Ավելի վաղ Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։
«Մոտեցումը, որն ունեն նրանք (Թուրքիան,–խմբ.), եղել և մնում է անընդունելի մեզ համար։ Պատմական իրողություն է, որ Հայոց ցեղասպանությունը ծրագրվել է Օսմանյան կայսրության կողմից։ Դա վիճելի չէ ու չի կարող քննարկման ենթակա հարց լինել»,– ասել է վեհափառը։
Արամ Առաջինը նշել է նաև, որ զարմացած է ՀՀ վարչապետի նման հայտարարությունից, քանի որ Նիկոլ Փաշինյանը այսպիսով փաստացի քննարկման առարկա է դարձնում Հայոց ցեղասպանության ծրագրավորված լինելու անվիճելի փաստը։
Զրույցի վերջում վեհափառ հայրապետը հիշեցրել է, որ առաջնորդվելով իրապաշտ քաղաքականությամբ և հակասություններ ստեղծելով համազգային արժեքների և խորհրդանիշների շուրջ` ՀՀ վարչապետը անիմաստ վեճերի առիթ է տալիս:
Ըստ վեհափառի` այս ամենից հայ ազգը պետք է հեռու մնա, քանի որ հիմա ավելի, քան երբևէ ազգային ուժերի համախմբումը ՝ լինի Հայաստանում, թե սփյուռքում, համահայկական օրակարգի հրամայական է։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է Ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։