https://arm.sputniknews.ru/20250130/hhum-kardzanagrvi-tsarajvoghakan-meqenaneri-patmakan-minimumy-pashinjan-85278218.html
ՀՀ–ում կարձանագրվի ծառայողական մեքենաների պատմական մինիմումը. Փաշինյան
ՀՀ–ում կարձանագրվի ծառայողական մեքենաների պատմական մինիմումը. Փաշինյան
Sputnik Արմենիա
Ծառայողական մեքենաների մեծ մասը կվաճառվի աճուրդում։ 30.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-30T13:14+0400
2025-01-30T13:14+0400
2025-01-30T13:14+0400
ավտոմեքենա
նիկոլ փաշինյան
դավիթ խուդաթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1349/39/13493938_0:0:1601:901_1920x0_80_0_0_8ef5201bf9f6b386c9e075a24f6be9fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ–ում 52 պետական մարմնից հետ կվերցվի ընդհանուր առմամբ 423 միավոր տրանսպորտային միջոց և կամրագրվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ավելացրեց, որ որոշման ընդունումից հետո 4 ամսյա ժամկետում կավարտվի նաև հանձնման–ընդունման գործընթաց։Կառավարությունը կրճատեց ծառայողական ավտոմեքենաների թիվը. ո՞ր մակնիշներից հրաժարվեցինՆա նաև տեղեկացրեց, որ ծառայողական մեքենաների մեծամասնությունը կվաճառվի աճուրդում, իսկ նրանք, որոնք թարմ ու նոր են, կփոխարինեն պետական համակարգում առկա ավելի հին մեքենաներին։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ում այսպիսով կարձանագրվի ծառայողական մեքենաների պատմական մինիմումը։Հիշեցնենք, որ 2024 թ. տարեվերջին Փաշինյանը հայտարարեց, որ «վերցրել է գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր քաշել»։ Նա նշել էր, որ իր այդ որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց դրա պատճառն այն է, որ գործընկերները ժամանակին չեն արձագանքել իր նախկին հրահանգին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1349/39/13493938_0:0:1421:1065_1920x0_80_0_0_68940a81fe9953588fa1ec4d36291319.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոմեքենա, նիկոլ փաշինյան, դավիթ խուդաթյան
ավտոմեքենա, նիկոլ փաշինյան, դավիթ խուդաթյան
ՀՀ–ում կարձանագրվի ծառայողական մեքենաների պատմական մինիմումը. Փաշինյան
Ծառայողական մեքենաների մեծ մասը կվաճառվի աճուրդում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ–ում 52 պետական մարմնից հետ կվերցվի ընդհանուր առմամբ 423 միավոր տրանսպորտային միջոց և կամրագրվի ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ավելացրեց, որ որոշման ընդունումից հետո 4 ամսյա ժամկետում կավարտվի նաև հանձնման–ընդունման գործընթաց։
Նա նաև տեղեկացրեց, որ ծառայողական մեքենաների մեծամասնությունը կվաճառվի աճուրդում, իսկ նրանք, որոնք թարմ ու նոր են, կփոխարինեն պետական համակարգում առկա ավելի հին մեքենաներին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ–ում այսպիսով կարձանագրվի ծառայողական մեքենաների պատմական մինիմումը։
«Կառավարման մարմիններին մենք մղում ենք ավելի շատ շփվելու մարդկանց հետ և բյուջետային ծախսերն ավելի արդյունավետ դարձնել»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ 2024 թ. տարեվերջին Փաշինյանը հայտարարեց, որ «վերցրել է գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու
գրիչով խազեր քաշել»։ Նա նշել էր, որ իր այդ որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց դրա պատճառն այն է, որ գործընկերները ժամանակին չեն արձագանքել իր նախկին հրահանգին։