https://arm.sputniknews.ru/20241230/hh-gerateschutjunneri-mets-masy-kmnan-mek-avtvomeqenaji-hujsin-pashinjani-vorvoshman-hetqervov-84445570.html
ՀՀ գերատեսչությունների մեծ մասը կմնան մեկ ավտոմեքենայի հույսին. Փաշինյանի որոշման հետքերով
ՀՀ գերատեսչությունների մեծ մասը կմնան մեկ ավտոմեքենայի հույսին. Փաշինյանի որոշման հետքերով
Sputnik Արմենիա
Թե որ գերատեսչություն որքան մեքենա ունի, ինչ մակնիշի և դրանցից որքանն են ենթակա կրճատման, դիտեք Sputnik Արմենիայի պատրաստած վիդեոինֆոգրաֆիկայում։ 30.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-30T19:51+0400
2024-12-30T19:51+0400
2024-12-30T19:51+0400
ավտոմեքենա
կրճատում
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1e/84452961_1:0:972:546_1920x0_80_0_0_2c950cbeff7339b5780eb3aa3e3c2921.jpg
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ առանց երկար–բարակ մտածելու ծայրից ծայր «խազեր քաշեց» ՀՀ գերատեսչությունների ծառայողական մեքենաների վրա, ինչի հետևանքով 2025 թվականին մի շարք նախարարությունների և այլ գերատեսչությունների ծառայողական մեքենաների թիվը կդառնա 1։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գերատեսչություններին ուղարկված գրավոր հարցումների պատասխաններից։Ավելի վաղ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել` դրանք կրճատելով 80-90 տոկոսով։Մի քանի նախարարություններում կրճատման գործընթացը դեռ չի ավարտվել։ՀՀ պաշտպանության նախարարությունից, արտաքին հետախուզության ծառայությունից և պետական պահպանության ծառայությունից մեզ հայտնել են, որ տեղեկություն տրամադրել չեն կարող, քանի որ դա իր մեջ պետական գաղտնիք է պարունակում։ՀՀ ազգային ժողովը և ՀՀ ներքին գործերի նախարարությունը լրացուցիչ ժամանակ են ուզել տեղեկատվություն տրամադրելու համար։ Իսկ թե որ գերատեսչություն որքան մեքենա ունի, ինչ մակնիշի և դրանցից որքանն են ենթակա կրճատման՝ դիտեք Sputnik Արմենիայի պատրաստած վիդեոինֆոգրաֆիկայում։ Ինչու էր Փաշինյանը մրսում կառավարական առանձնատանը. ՊՈԱԿ–ը հայտնել է պատճառըՀիշեցնենք` Փաշինյանը հայտարարել էր, որ վերցրել է գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր քաշել։ Նա նշել էր, որ իր այդ որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց դրա պատճառն այն է, որ գործընկերները ժամանակին չեն արձագանքել իր նախկին հրահանգին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1e/84452961_144:0:872:546_1920x0_80_0_0_7f36dda19fba5b9465ad9360535beeb7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտոմեքենա, կրճատում, նիկոլ փաշինյան, видео
ավտոմեքենա, կրճատում, նիկոլ փաշինյան, видео
ՀՀ գերատեսչությունների մեծ մասը կմնան մեկ ավտոմեքենայի հույսին. Փաշինյանի որոշման հետքերով
Թե որ գերատեսչություն որքան մեքենա ունի, ինչ մակնիշի և դրանցից որքանն են ենթակա կրճատման, դիտեք Sputnik Արմենիայի պատրաստած վիդեոինֆոգրաֆիկայում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ առանց երկար–բարակ մտածելու ծայրից ծայր «խազեր քաշեց» ՀՀ գերատեսչությունների ծառայողական մեքենաների վրա, ինչի հետևանքով 2025 թվականին մի շարք նախարարությունների և այլ գերատեսչությունների ծառայողական մեքենաների թիվը կդառնա 1։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գերատեսչություններին ուղարկված գրավոր հարցումների պատասխաններից։
Ավելի վաղ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ որոշել է պետական ծառայողական մեքենաների հարցը «կացնային ձևով» լուծել` դրանք կրճատելով 80-90 տոկոսով։
Օրինակ, ՀՀ արտաքին գործերի նախարարության 15 մեքենաներից 14–ը ենթակա են կրճատման, առողջապահության նախարարության 9 մեքենաներից կկրճատվի 8–ը, Շրջակա միջավայրի նախարարությունը կզրկվի առկա 14 մեքենաներից 13–ից և այլն։
Մի քանի նախարարություններում կրճատման գործընթացը դեռ չի ավարտվել։
ՀՀ պաշտպանության նախարարությունից, արտաքին հետախուզության ծառայությունից և պետական պահպանության ծառայությունից մեզ հայտնել են, որ տեղեկություն տրամադրել չեն կարող, քանի որ դա իր մեջ պետական գաղտնիք է պարունակում։
ՀՀ ազգային ժողովը և ՀՀ ներքին գործերի նախարարությունը լրացուցիչ ժամանակ են ուզել տեղեկատվություն տրամադրելու համար։ Իսկ թե որ գերատեսչություն որքան մեքենա ունի, ինչ մակնիշի և դրանցից որքանն են ենթակա կրճատման՝ դիտեք Sputnik Արմենիայի պատրաստած վիդեոինֆոգրաֆիկայում։
Հիշեցնենք` Փաշինյանը հայտարարել էր, որ վերցրել է գերատեսչությունների մեքենաների ցուցակը ու գրիչով խազեր քաշել։ Նա նշել էր, որ իր այդ որոշման արդյունքում կազմակերպչական որոշ խնդիրներ կառաջանան, բայց դրա պատճառն այն է, որ գործընկերները ժամանակին չեն արձագանքել իր նախկին հրահանգին։