00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
15:27
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում առգրավել են Իրանից ապօրինի ներմուծված 18 կգ թմրամիջոց. 13 մարդ է կալանավորվել

Բաժանորդագրվել
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Իրանից թմրամիջոցներն ուղարկողների և Հայաստանում նրանց օժանդակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. 13 անձ է ձերբակալվել տարբեր տեսակի 18 կգ ընդհանուր քաշով թմրամիջոցներ պահելու և իրացնելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննությունը սկսվել է այն բանից հետո, երբ ՆԳՆ–ն տեղեկատվություն է ստացել, որ Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվելու մեծ քանակի թմրամիջոց։ Դրա մի մասը, ըստ տեղեկատվության, իրացվելու էր տեղում, իսկ մյուս մասը պետք է նույն`մաքսանենգ ճանապարհով տեղափոխվեր Վրաստան:
Իրանից փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխել ՀՀ. տեսանյութ
Մաքսանենգության ամբողջ շղթան ոստիկանները բացահայտել են մի քանի փուլով։
Նախ մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու և իրացնելու կասկածի հիմքով մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասում ձերբակալվել է Երևանի 40-ամյա մի բնակիչ: Նրա վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում եղել է ընդհանուր 3 կգ 465 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Պարզվել է, որ նա պետք է թմրանյութը փոխանցեր Արարատի մարզի 40-ամյա մի բնակչի:
Նույն օրը Երևան-Երասխ ճանապարհին հիշյալ փաթեթը ստանալուց անմիջապես հետո 40-ամյա արարատցին ձերբակալվել է և իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ ներկայացվել նախաքննական մարմին:
Հայաստանով Վրաստան մոտ 14 կգ թմրամիջոց տեղափոխելու ժամանակ ձերբակալվել է 4 տղամարդ
Դրանից հետո մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց արտահանելու կասկածի հիմքով ձերբակալվել են Երևանի 51-ամյա և Կոտայքի մարզի 46-ամյա բնակիչներ: Քրեական վարույթի շրջանակում 46-ամյա տղամարդու վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 106 գրամ բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի և 142 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։
Նույն օրը Լոռու մարզի Լալվար սարի գագաթամերձ տարածքում իրավապահները ձերբակալել են Վրաստանի` ազգությամբ հայ 46-ամյա քաղաքացու և Երևանի 36-ամյա բնակչի:
Վրաստանի քաղաքացին Վրաստանից ժամանել էր Հայաստան, վերցրել թմրամիջոցը, այն տեղափոխել Լալվար սարի գագաթ, որը գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ հատվածում:
Նպատակն այն էր, որ ինքն օրինական ճանապարհով սահմանը հատեր, մեկներ Վրաստան, ապա այնտեղից արդեն ապօրինի սահմանահատման միջոցով սարի գագաթից վերցներ թմրամիջոցը և տեղափոխեր Վրաստան։
Նա թաքստոցից ներկայացրել է 2 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան հինգուկես կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Իրանի ոստիկանությունն ավելի քան մեկ տոննա թմրանյութ է առգրավել երկրի հարավ-արևելքում
Հաջորդ կասկածյալը հայտնաբերվել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայում։ Իրավապահները ձերբակալել են Երևանի 38-ամյա և Սյունիքի մարզի 39-ամյա բնակիչների, վերջինիս վարած «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում եղել են ընդհանուր 202 գրամ մեթամֆետամինի և 1 կգ 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվել է նաև ինքնաձիգ` 28 փամփուշտով:
Տեղեկություններ էին ստացվել նաև, որ Շիրակի մարզի երկու բնակիչ` 33 և 32 տարեկան տղամարդիկ, զբաղվում են թմրամիջոցների տեղադրմամբ և համացանցի միջոցով դրանց իրացմամբ:
Միջոցառումները շարունակվել են Կոտայքի մարզում: Եղվարդում իրավապահները ձերբակալել են Շիրակի մարզի 33-ամյա և 32-ամյա բնակիչներին: Քրեական վարույթի շրջանակում վերջինիս վարած «Մերսեդեսի» շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է փաթեթ՝ ընդհանուր 1 կգ 210 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: Հայտնաբերվել է նաև ընդհանուր 163 գրամ քաշով մարիխունայի 86 փաթեթ։
Իրանից ՀՀ 3.5 կգ թմրամիջոց է ներկրվել, ապա փորձել են իրացնել. դեպքով 5 անձ է կալանավորվել
Հունվարի 20-ին Եղվարդի խճուղում ձերբակալվել է Երևանի 32-ամյա մի բնակիչ: Նրա վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է 6 փաթեթ՝ ընդհանուր մոտ 6 կգ մարիխուանայի նմանվող զանգվածով։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցներն ուղարկողների և Հայաստանում նրանց օժանդակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հիշյալ բոլոր անձինք կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է:
Լրահոս
0