https://arm.sputniknews.ru/20241228/hajastanvov-vrastan-mvot-14-kg-tmramijvoc-teghapvokhelu-zhamanak-dzerbakalvel-e-4-tghamard-84415954.html
Հայաստանով Վրաստան մոտ 14 կգ թմրամիջոց տեղափոխելու ժամանակ ձերբակալվել է 4 տղամարդ
Հայաստանով Վրաստան մոտ 14 կգ թմրամիջոց տեղափոխելու ժամանակ ձերբակալվել է 4 տղամարդ
Sputnik Արմենիա
Պարզվել է, որ Իրանի քաղաքացու հետ թմրամիջոցը Հայաստան, այնուհետև Վրաստան տեղափոխելու պայմանավորվածությունը ձեռք է բերել համացանցում թմրամիջոցների ապօրինի... 28.12.2024, Sputnik Արմենիա
2024-12-28T18:04+0400
2024-12-28T18:04+0400
2024-12-28T18:04+0400
թմրանյութ
վրաստանի հանրապետություն
մաքսանենգություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1c/84412304_0:0:1280:720_1920x0_80_0_0_e6cf4308311c69cf2b943bc9d7f0b004.jpg
ՀՀ–ից Վրաստան մոտ 14 կգ թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է 4 տղամարդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Մաքսանենգ ճանապարհով Իրանից Հայաստանով Վրաստան մարիխուանա տեղափոխելու մասին օպերատիվ տեղեկությունը ոստիկանությունում ստացվել է դեկտեմբերի 19–ին:Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի արդյունքում Իջևան քաղաքում ձերբակալվել են 31-ամյա և 29-ամյա երկու երիտասարդներ։ Նրանցից մեկին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է սև գույնի թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցով 3 պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 4 կգ 460 գրամ, 4կգ 490 գրամ և 4կգ 655 գրամ:Ոստիկանությունից նշում են, որ մեքենավարի օգնական 34-ամյա տղամարդը Ալավերդու Սանահին կայարանում նշված փաթեթները ստանալու պահին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:Նախաքննությամբ նաև պարզվել է, որ Իրանի քաղաքացու հետ թմրամիջոցը Հայաստան, այնուհետև Վրաստան տեղափոխելու պայմանավորվածությունը ձեռք է բերել համացանցում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակներից մեկի օգտատերը։Իրավապահները պարզել են նշված հարթակը կառավարող անձանց ինքնությունները:Նշվում է, որ խուզարկություններ են կատարվել 31–ամյա և 25–ամյա երիտասարների բնակության վայրերում։ Արդյունքում, հայտնաբերվել է 302 փաթեթ, ընդհանուր՝ 632 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով:Ձեռնարկվում են միջոցառումներ Իրանից թմրամիջոցները ուղարկողի և նրան Հայաստանում օժանդակած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ:
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/1c/84412304_161:0:1121:720_1920x0_80_0_0_1ab679b0eb6988c3f2e95444a713a555.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թմրանյութ, վրաստանի հանրապետություն, մաքսանենգություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
թմրանյութ, վրաստանի հանրապետություն, մաքսանենգություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Հայաստանով Վրաստան մոտ 14 կգ թմրամիջոց տեղափոխելու ժամանակ ձերբակալվել է 4 տղամարդ
Պարզվել է, որ Իրանի քաղաքացու հետ թմրամիջոցը Հայաստան, այնուհետև Վրաստան տեղափոխելու պայմանավորվածությունը ձեռք է բերել համացանցում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակներից մեկի օգտատերը։
ՀՀ–ից Վրաստան մոտ 14 կգ թմրամիջոց տեղափոխելու պահին ձերբակալվել է 4 տղամարդ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Մաքսանենգ ճանապարհով Իրանից Հայաստանով Վրաստան մարիխուանա տեղափոխելու մասին օպերատիվ տեղեկությունը ոստիկանությունում ստացվել է դեկտեմբերի 19–ին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի արդյունքում Իջևան քաղաքում ձերբակալվել են 31-ամյա և 29-ամյա երկու երիտասարդներ։ Նրանցից մեկին պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է սև գույնի թափանցիկ կպչուն ժապավենով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցով 3 պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 4 կգ 460 գրամ, 4կգ 490 գրամ և 4կգ 655 գրամ:
Պարզվել է, որ 31–ամյա երիտասարդը թմրամիջոցը պետք է փոխանցեր գնացքի մեքենավարի օգնական աշխատող 34-ամյա տղամարդուն, որը, նախնական պայմանավորվածության համաձայն, հերթական անգամ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով կտեղափոխեր Վրաստան:
Ոստիկանությունից նշում են, որ մեքենավարի օգնական 34-ամյա տղամարդը Ալավերդու Սանահին կայարանում նշված փաթեթները ստանալու պահին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Նախաքննությամբ նաև պարզվել է, որ Իրանի քաղաքացու հետ թմրամիջոցը Հայաստան, այնուհետև Վրաստան տեղափոխելու պայմանավորվածությունը ձեռք է բերել համացանցում թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակներից մեկի օգտատերը։
Իրավապահները պարզել են նշված հարթակը կառավարող անձանց ինքնությունները:
Նշվում է, որ խուզարկություններ են կատարվել 31–ամյա և 25–ամյա երիտասարների բնակության վայրերում։ Արդյունքում, հայտնաբերվել է 302 փաթեթ, ընդհանուր՝ 632 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով:
Ձեռնարկվում են միջոցառումներ Իրանից թմրամիջոցները ուղարկողի և նրան Հայաստանում օժանդակած անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ: