00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
15:02
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
2 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գնդակոծվել է ՌԴ Կուրսկի շրջանը. խաղաղ բնակիչ է տուժել

© Sputnik / Пресс-служба врио губернатора Курской областиՍուջա. արխիվային լուսանկար
Սուջա. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.01.2025
Բաժանորդագրվել
Կուրսկի մարզպետի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ վիրավորին անհրաժեշտ ամբողջ օգնությունը կտրամադրվի։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Սեփական բնակարանում խաղաղ բնակիչ է տուժել Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանի զանգվածային գնդակոծության հետևանքով: Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը իր Telegram-ալիքում:
«Ուկրաինացի նացիստները շարունակում են Կուրսկի շրջանի զանգվածային գնդակոծությունները։ Ռիլսկի շրջանի Վորոնոկ գյուղում բնակելի տանը հարվածի հետևանքով վիրավորվել է տանտերը: Շինությունը ռումբի հարվածի հետևանքով հրդեհվել է»,-նշել է Խինշտեյնը։
Նրա խոսքով՝ «Բարս-Կուրսկ» ջոկատի կամավորները տարհանում են տուժածին, նրան անհրաժեշտ բժշկական օգնություն կցուցաբերվի:
Պաշտոնյան հայտարարել է, որ հարձակման է ենթարկվել նաև Կորենևոյի շրջանը։
«Կորենևոյի շրջանում վնասներ են գրանցվել են մի քանի կետերում․ Կորենևո գյուղում երկու տուն է ավերվել, Նիկիպելովկա գյուղում՝ մեկը։ Կորենևո գյուղում գնդակոծությունից հետո հրդեհ է բռնկվել տներից մեկում։ Հարված է հասցվել նաև Սեկերինո գյուղում գտնվող տնտեսական շինությանը։ Բարեբախտաբար տուժածներ չկան»,-հավելել է Հինշտեյնը։
Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ Telegram-ալիքներում տարածված տեղեկությունն այն մասին, որ հարձակումների հետևանքով մի խումբ կամավորներ են տուժել, չի հաստատվել:
Հիշեցնենք՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ 2024թ–ի օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
Լրահոս
0