https://arm.sputniknews.ru/20250129/rd-pn-ghekavarn-ajcelel-e-haravajin-zvorakhmbavvorman-karavarman-ket-85247646.html
ՌԴ ՊՆ ղեկավարն այցելել է «Հարավային» զորախմբավորման կառավարման կետ
ՌԴ ՊՆ ղեկավարն այցելել է «Հարավային» զորախմբավորման կառավարման կետ
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարին ցուցադրել են տարբեր նշանակության ժամանակակից ռոբոտային համալիրներ։ 29.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-29T18:09+0400
2025-01-29T18:09+0400
2025-01-29T18:15+0400
ռուսաստան
անդրեյ բելոուսով
ռազմական հատուկ գործողություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1d/85244044_0:0:1281:720_1920x0_80_0_0_e0278408131e201daa680c9a91e2f978.jpg.webp
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Հարավային» զորախմբավորման կառավարման կետում, ծանոթացել այնտեղ կիրառվող ռոբոտային համալիրներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սանչիկը, ինչպես նաև խմբավորման շտաբի անդամները նախարարին ներկայացրել են ռազմական հատուկ գործողության գոտում տիրող իրավիճակը, իրենց պատասխանատվության գոտում մարտական առաջադրանքների կատարման ընթացքը։Բոլոուսովին ցույց են տվել տարբեր նշանակության ժամանակակից ռոբոտային համալիրները, որոնք օգտագործվում են ինչպես առաջնագծում նյութատեխնիկական միջոցների առաքման, այնպես էլ դրանց վրա տեղադրված մարտական մոդուլների կիրառմամբ հակառակորդին խոցելու նպատակով:Բացի այդ, նախարարը ծանոթացել է ԱԹՍ-ների, ռոբոտային համալիրների, արագ հավաքման շարժական հարթակների, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում, սպասարկում և նորոգում իրականացնող ստորաբաժանումների աշխատանքների ընթացքին:Գերատեսչության ղեկավարը խմբավորման ստորաբաժանումների հրամկազմին շնորհակալություն է հայտնել մարտական աշխատանքի բարձր արդյունքների համար և պետական պարգևներ հանձնել արիություն և հերոսություն դրսևորած զինծառայողներին:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Министр обороны РФ Андрей Белоусов проинспектировал «Южную» группировку войск
Sputnik Արմենիա
Министр обороны РФ Андрей Белоусов проинспектировал «Южную» группировку войск
2025-01-29T18:09+0400
true
PT2M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1d/85244044_47:0:1007:720_1920x0_80_0_0_45ba485170581b153845a360aa802383.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անդրեյ բելոուսով, ռազմական հատուկ գործողություն, видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, անդրեյ բելոուսով, ռազմական հատուկ գործողություն, видео, տեսանյութ, տեսանյութեր
ՌԴ ՊՆ ղեկավարն այցելել է «Հարավային» զորախմբավորման կառավարման կետ
18:09 29.01.2025 (Թարմացված է: 18:15 29.01.2025) ՌԴ պաշտպանության նախարարին ցուցադրել են տարբեր նշանակության ժամանակակից ռոբոտային համալիրներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Հարավային» զորախմբավորման կառավարման կետում, ծանոթացել այնտեղ կիրառվող ռոբոտային համալիրներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Խմբավորման հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սանչիկը, ինչպես նաև խմբավորման շտաբի անդամները նախարարին ներկայացրել են ռազմական հատուկ գործողության գոտում տիրող իրավիճակը, իրենց պատասխանատվության գոտում մարտական առաջադրանքների կատարման ընթացքը։
Բոլոուսովին ցույց են տվել տարբեր նշանակության ժամանակակից ռոբոտային համալիրները, որոնք օգտագործվում են ինչպես առաջնագծում նյութատեխնիկական միջոցների առաքման, այնպես էլ դրանց վրա տեղադրված մարտական մոդուլների կիրառմամբ հակառակորդին խոցելու նպատակով:
Բացի այդ, նախարարը ծանոթացել է ԱԹՍ-ների, ռոբոտային համալիրների, արագ հավաքման շարժական հարթակների, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացում, սպասարկում և նորոգում իրականացնող ստորաբաժանումների աշխատանքների ընթացքին:
Գերատեսչության ղեկավարը խմբավորման ստորաբաժանումների հրամկազմին շնորհակալություն է հայտնել մարտական աշխատանքի բարձր արդյունքների համար և պետական պարգևներ հանձնել արիություն և հերոսություն դրսևորած զինծառայողներին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։