https://arm.sputniknews.ru/20250129/pashinjany-karvogh-er-pashtpanel-ruben-vardanjanin-rd-mardu-iravunqneri-khvorhrdi-andam-85229308.html
Փաշինյանը կարող էր պաշտպանել Ռուբեն Վարդանյանին. ՌԴ մարդու իրավունքների խորհրդի անդամ
Փաշինյանը կարող էր պաշտպանել Ռուբեն Վարդանյանին. ՌԴ մարդու իրավունքների խորհրդի անդամ
Sputnik Արմենիա
Եվա Մերկաչյովայի խոսքով` տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունների համար ադրբեջանական բանտում գտնվող հայերի ճակատագիրը քաղաքական մրցակցության հարց է։ 29.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-29T12:32+0400
2025-01-29T12:32+0400
2025-01-29T12:32+0400
ռուբեն վարդանյան
նիկոլ փաշինյան
դատ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/13/84906533_0:0:1600:901_1920x0_80_0_0_130c90b55d67f07306cc9a1132b560f1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր պաշտպանել ադրբեջանական բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին, կարծում է ՌԴ նախագահինկից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվա Մերկաչյովան։Նրա կարծիքով՝ Փաշինյանը կարող էր աջակցել գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին՝ հաշվի առնելով նրա ակտիվ մարդասիրական գործունեությունը Հայաստանում։Մերկաչյովայի խոսքով, դատավարության մեկնարկի նախօրեին Վարդանյանը կրկին հայտարարեց իր և իր համախոհների անմեղության մասին և պահանջեց կարճել գործը: Մերկաչյովան նաև հիշեցրել է՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ ինքը շուրջ մեկուկես տարի հետաքննությանը ոչ մի ցուցմունք չի տվել և ոչ մի արձանագրության տակ չի ստորագրել։Հունվարի 17-ից Ադրբեջանում դատական նիստեր են ընթանում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով։ Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։Վարդանյանի գործն առանձնացվել է առանձին վարույթով։ Չնայած գործի նյութերը մնացածի հետ գործերին միացնելու նրա խնդրանքին, դատարանը որոշեց 422 հատորներից 400-ն առանձին ուսումնասիրել։ Սամվել Կարապետյանն աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներինՀունվարի 22-ին Փաշինյանը Աժ–ում հայտարարեց, որ Բաքվի բանտարկյալների «դատավարության» մասին տեղեկությունն ու կադրերը մտահոգիչ են, սակայն ՀՀ իշխանություններն առաջնորդվում են «մի՛ վնասիր» սկզբունքով։ Փաշինյանը վստահեցրեց, որ գերիների վերադարձի հարցը մշտապես գտնվում է դիվանագիտական օրակարգում, և Երևանը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Սակայն անցած տարի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դեռ պետք է հասկանալ, թե ինչ նպատակով է Վարդանյանը ժամանակին հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, և ով է նրան գործուղել Լեռնային Ղարաբաղ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/13/84906533_136:0:1600:1098_1920x0_80_0_0_a4252400ea683ded8ee1824fea78d87e.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, նիկոլ փաշինյան, դատ, ռուսաստան
ռուբեն վարդանյան, նիկոլ փաշինյան, դատ, ռուսաստան
Փաշինյանը կարող էր պաշտպանել Ռուբեն Վարդանյանին. ՌԴ մարդու իրավունքների խորհրդի անդամ
Եվա Մերկաչյովայի խոսքով` տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունների համար ադրբեջանական բանտում գտնվող հայերի ճակատագիրը քաղաքական մրցակցության հարց է։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող էր պաշտպանել ադրբեջանական բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին, կարծում է ՌԴ նախագահինկից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվա Մերկաչյովան։
Նրա կարծիքով՝ Փաշինյանը կարող էր աջակցել գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին՝ հաշվի առնելով նրա ակտիվ մարդասիրական գործունեությունը Հայաստանում։
«Սակայն այսօր ՀՀ իշխանությունները որևէ ջանք չգործադրեցին իրենց քաղաքացիներին պաշտպանելու համար: Ավելին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ստիպում են մտածել, որ իրենց համար սա ավելի շատ քաղաքական մրցակցության խնդիր է, քան մարդկանց ճակատագրերի հարց»,- ասել է նա:
Մերկաչյովայի խոսքով, դատավարության մեկնարկի նախօրեին Վարդանյանը կրկին հայտարարեց իր և իր համախոհների անմեղության մասին և պահանջեց կարճել գործը: Մերկաչյովան նաև հիշեցրել է՝ քաղաքական գործիչը հայտարարել է, որ ինքը շուրջ մեկուկես տարի հետաքննությանը ոչ մի ցուցմունք չի տվել և ոչ մի արձանագրության տակ չի ստորագրել։
Հունվարի 17-ից Ադրբեջանում դատական նիստեր են ընթանում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով։ Մեղադրյալների թվում են Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Վարդանյանի գործն առանձնացվել է առանձին վարույթով։ Չնայած գործի նյութերը մնացածի հետ գործերին միացնելու նրա խնդրանքին, դատարանը որոշեց 422 հատորներից 400-ն առանձին ուսումնասիրել։
Հունվարի 22-ին Փաշինյանը Աժ–ում հայտարարեց, որ Բաքվի բանտարկյալների «դատավարության» մասին տեղեկությունն ու կադրերը մտահոգիչ են, սակայն ՀՀ իշխանություններն առաջնորդվում են «մի՛ վնասիր» սկզբունքով։ Փաշինյանը վստահեցրեց, որ գերիների վերադարձի հարցը մշտապես գտնվում է դիվանագիտական օրակարգում, և Երևանը շարունակելու է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Սակայն անցած տարի վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ դեռ պետք է հասկանալ, թե ինչ նպատակով է Վարդանյանը ժամանակին հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից, և ով է նրան գործուղել Լեռնային Ղարաբաղ։