https://arm.sputniknews.ru/20250117/samvel-karapetjann-ajakcutjun-e-hajtnel-ruben-vardanjanin-ev-mjus-gerinerin-84856776.html
Սամվել Կարապետյանն աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին
Սամվել Կարապետյանն աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին
Sputnik Արմենիա
Գործարարը կոչ է արել միավորել ջանքերը ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների։ 17.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-17T13:38+0400
2025-01-17T13:38+0400
2025-01-17T13:40+0400
արցախ
ադրբեջան
գերի
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469652_0:38:1600:939_1920x0_80_0_0_fd8b2c34b48a286f4d06679f9f3565b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն իր զորակցությունն է հայտնել Արցախի նախկին առաջնորդներին և Ադրբեջանում պահվող մյուս գերիների։ Նա կոչ է արել միավորել ջանքերը նրանց աջակցելու համար:Այսօր Բաքվում սկսվում է 2023 թվականի սեպտեմբերին ձերբակալված հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահների և քաղաքացիական անձանց դատավարությունը«Բոլորի՝ միջազգային հանրության, իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանի ղեկավարության, ձերբակալվածների ընտանիքների և հենց բանտարկյալների համար ակնհայտ է, որ սա ցուցադրական գործընթաց է։ Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող անտարբերություն դրսևորել», - կարծում է Կարապետյանը։Գործարարը արդարության կոչով դիմում է հանրության ամենալայն շրջանակին։Նա կոչ է անում ապահովել արդարության իրավունքը։«Մենք հավատարիմ ենք մեր հայրենակիցներին աջակցելու և դժվար պահին նրանց կողքին լինելու մեր ավանդույթներին։ Թող նրանց վերադարձը դառնա արդարության և մարդկայնության հաղթանակի խորհրդանիշ», - ասված է հայտարարության մեջ:Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469652_176:0:1596:1065_1920x0_80_0_0_297b5a6bccbc9f2688c78cc7ceb3ae35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, ադրբեջան, գերի, սամվել կարապետյան
արցախ, ադրբեջան, գերի, սամվել կարապետյան
Սամվել Կարապետյանն աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին և մյուս գերիներին
13:38 17.01.2025 (Թարմացված է: 13:40 17.01.2025) Գործարարը կոչ է արել միավորել ջանքերը ի աջակցություն Բաքվում պահվող հայ գերիների։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն իր զորակցությունն է հայտնել Արցախի նախկին առաջնորդներին և Ադրբեջանում պահվող մյուս գերիների։ Նա կոչ է արել միավորել ջանքերը նրանց աջակցելու համար:
Այսօր Բաքվում սկսվում է 2023 թվականի սեպտեմբերին ձերբակալված հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահների և քաղաքացիական անձանց դատավարությունը
«Բոլորի՝ միջազգային հանրության, իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանի ղեկավարության, ձերբակալվածների ընտանիքների և հենց բանտարկյալների համար ակնհայտ է, որ սա ցուցադրական գործընթաց է։ Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող անտարբերություն դրսևորել», - կարծում է Կարապետյանը։
Գործարարը արդարության կոչով դիմում է հանրության ամենալայն շրջանակին։
«Շուրջ 500 օր մեր հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտերում՝ զրկված լինելով պաշտպանության, շփման և տեղեկություն ստանալու ազատության իրավունքից: Նրանց նկատմամբ կիրառվում են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունքները խախտող մեթոդներ։ Այդ մարդիկ, որոնք երկար տարիներ հանդես են եկել իրենց ժողովրդի համար խաղաղ կյանքի իրավունքի օգտին, այսօր իրենք աջակցության և պաշտպանության կարիք ունեն»,– նշում է Կարապետյանը։
Նա կոչ է անում ապահովել արդարության իրավունքը։
«Մենք հավատարիմ ենք մեր հայրենակիցներին աջակցելու և դժվար պահին նրանց կողքին լինելու մեր ավանդույթներին։ Թող նրանց վերադարձը դառնա արդարության և մարդկայնության հաղթանակի խորհրդանիշ», - ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ը այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանը,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին ուղերձով էր դիմել՝ նշելով, որ իր ձերբակալման առաջին օրվանից ի վեր ոչ մի ցուցմունք չի տվել, միայն առաջին անգամ անուն-ազգանունն է ասել։ Նա նաև ընդգծել էր, որ իր ստորագրությամբ կազմված բոլոր արձանագրությունները կեղծ են, ու վստահեցրել՝ ճնշում է գործադրվել և՛ իր, և՛ իր փաստաբանի, և՛ թարգմանչի վրա։