00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ես պաշտոնի համար կռիվ չեմ տվել. Մամիկոն Ասլանյանը 2,7 տարվա կալանքից հետո ազատ արձակվեց

© Photo : ScreenshotՄամիկոն Ասլանյան
Մամիկոն Ասլանյան - Sputnik Արմենիա, 1920, 16.07.2024
Բաժանորդագրվել
Նա չհերքեց, որ կրկին կմասնակցի ընտրություններին։
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը 2,7 տարվա կալանքից հետո ազատ արձակվեց։ Նա «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց լրագրողներին ասաց, որ առաջին գործը որ անելու է` շփվելու է թիմակիցների հետ՝ հասկանալու համար հետագա անելիքները։
Լրագրողի հարցին, թե արդյոք նա կրկին կմասնակցի Վանաձորի քաղաքապետի ընտրություններին և եթե` ոչ, ապա ինչու չի մասնակցի, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց.
«Ով ասաց ոչ, որ ասեմ`ինչու։ Երկու տարի յոթ ամիս հանրության հետ լայն շփումներ չեմ ունեցել, պետք է խորհրդակցենք, հասկանանք` վերջը մեր պայքարի անունն ինչ է։ Ես պաշտոնի համար կռիվ չեմ տվել, որ էսօր ասեմ` պաշտոնն ինձանից տարել են»։
Մամիկոն Ասլանյանը հայտնեց, որ երկրում տեղի ունեցող փոփոխություններին լավ տեղյակ չէ, մի փոքր հետ է մնացել։
«Ես որ գնացի բավական մեծ երկիր էր, հիմա չգիտեմ ինչ է փոխվել, գուցե մարդկությունն էլ է փոխվել»,– ասաց նա։
Ասլանյանը հայտնեց նաև, որ իր մոտեցումները չեն փոխվել, նա ոչնչից չի վախեցել ու չի խեղճացել, կամքն էլ չի կոտրվել, բայց վստահեցրեց, որ իր քայլերն այնպես կանի, որ ոչ ոք դրանից չտուժի։
Մամիկոն Ասլանյանը ճաղերով բանտի մեջ է, մենք՝ առանց ճաղերի․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Հիշեցնենք՝ 2021 թ. դեկտեմբերի 5-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններում առավելագույն ձայներ էր ստացել «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դեկտեմբերի 17-ին պետք է տեղի ունենար ընտրված ավագանու անդրանիկ նիստն ու համայնքի ղեկավարի ընտրությունը, բայց դրանից մեկ օր առաջ Վանաձորի նախկին համայնքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի 1–ին համար Մամիկոն Ասլանյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Նա մեղադրվում է իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։
2022 թ. մայիսի 13–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին:
Լրահոս
0