https://arm.sputniknews.ru/20250129/alen-simvonjany-hajc-knerkajacni-2-lratvamijvoci-dem-rdi-het-kapvats-hraparakumneri-hamar-85253906.html
Ալեն Սիմոնյանը հայց կներկայացնի 2 լրատվամիջոցի դեմ` ՌԴ–ի հետ կապված հրապարակումների համար
Ալեն Սիմոնյանը հայց կներկայացնի 2 լրատվամիջոցի դեմ` ՌԴ–ի հետ կապված հրապարակումների համար
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ խոսնակի կարծիքով` մի բան է ներքին թեմաների շուրջ զրպարտություն անելը, մեկ այլ բան, երբ միջպետական հարցեր են շահարկվում։ 29.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-29T20:47+0400
2025-01-29T20:47+0400
2025-01-29T20:50+0400
ալեն սիմոնյան
հերքում
զլմ
հայց
դատարան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122041_0:0:1100:619_1920x0_80_0_0_a39d4db74fed7b029ccc408ffa1b2274.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է դատական հայց ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր էջում։Պատճառն օրեր առաջ լրատվամիջոցի հրապարակումն է, որտեղ ասվում է, իբր խորհրդարանի խոսնակը բալթյան-սկանդինավյան երկրների խոհրդարանների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ասել է` «պետք է ՌԴ-ն ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և ձեր երկրների համար լավ լինի: Ռուսաստանի կործանումը մեզ համար շատ լավ հեռանկարներ կբացի»:Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ մեկ այլ հայց էլ պատրաստվում է ներկայացնել «Մեդիահաբ» լրատվականի դեմ, որի լրագրողը պարբերաբար իր անձին է անդրադառնում։ Ընդգծում է` այդ լրագրողը հերթական անգամ փորձել է սուտ տեղեկություններ հրապարակել` նշելով, թե ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին, իսկ ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն էլ զայրացել է։ԱԺ նախագահը շեշտել է` այժմ այդ հարցերը կքննարկվեն դատարանում։Հետևողական ենք լինելու. ընդդիմադիր պատգամավորները ՀՀ ԱԳՆ–ի դեմ հայց են ներկայացրել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/16/82122041_123:0:1100:733_1920x0_80_0_0_bcb7e6243003cffb765f1c7bdead3519.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հերքում, զլմ, հայց, դատարան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
ալեն սիմոնյան, հերքում, զլմ, հայց, դատարան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն
Ալեն Սիմոնյանը հայց կներկայացնի 2 լրատվամիջոցի դեմ` ՌԴ–ի հետ կապված հրապարակումների համար
20:47 29.01.2025 (Թարմացված է: 20:50 29.01.2025) ՀՀ ԱԺ խոսնակի կարծիքով` մի բան է ներքին թեմաների շուրջ զրպարտություն անելը, մեկ այլ բան, երբ միջպետական հարցեր են շահարկվում։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է դատական հայց ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ։ Այս մասին նա հայտնել է սոցցանցի իր
էջում։
Պատճառն օրեր առաջ լրատվամիջոցի հրապարակումն է, որտեղ ասվում է, իբր խորհրդարանի խոսնակը բալթյան-սկանդինավյան երկրների խոհրդարանների բարձրաստիճան պատվիրակությունների հետ հանդիպման ժամանակ ասել է` «պետք է ՌԴ-ն ջախջախվի, պարտվի, վերանա, որպեսզի մեր և ձեր երկրների համար լավ լինի: Ռուսաստանի կործանումը մեզ համար շատ լավ հեռանկարներ կբացի»:
«Եթե նշված ԶԼՄ-ն մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակի հերքում և հեռացնի նյութը, ես կհրաժարվեմ հայց ներկայացնելու գաղափարից: Մի բան է, երբ բամբասանքների և ներքին թեմաների շուրջ զրպարտություն է արվում, մեկ այլ բան, երբ շահարկվում է միջպետական հարցեր և հնարավորություն տրվում մեր հակառակորդներին դրա վրա շահարկումներ կառուցելու: Ես այդ թեմայի շուրջ ինչ ասել եմ ու ասում եմ, արել եմ ու անում եմ հրապարակային, իսկ իմ բոլոր հանդիպումների տեսաձայնագրություններն առկա են»,– նշել է ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ մեկ այլ հայց էլ պատրաստվում է ներկայացնել «Մեդիահաբ» լրատվականի դեմ, որի լրագրողը պարբերաբար իր անձին է անդրադառնում։ Ընդգծում է` այդ լրագրողը հերթական անգամ փորձել է սուտ տեղեկություններ հրապարակել` նշելով, թե ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին, իսկ ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն էլ զայրացել է։
ԱԺ նախագահը շեշտել է` այժմ այդ հարցերը կքննարկվեն դատարանում։