00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը պետք է պատասխան տա` ուր է մեր գնած սպառազինությունը. Սեյրան Օհանյան

© SputnikՍեյրան Օհանյան
Սեյրան Օհանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.01.2025
Սեյրան Օհանյան
Բաժանորդագրվել
Սեյրան Օհանյանը վստահեցնում է` իրենք երբևէ ժանգոտած զենք չեն գնել, մարտի դաշտում էլ անպիտան սպառազինություն չեն օգտագործել։
ԵՐԵՎԱՆ, 287 հունվարի – Sputnik. ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխան տա, թե որտեղ է իրենց գնած ռազմական տեխնիկան։ Նա այդ մասին խոսեց Եռաբլուրում` անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո ՀՀ–ին հազիվ ժանգոտած, ոչ պիտանի զենք վաճառեն։

«Մենք երբևէ ժանգոտած զենք չենք գնել, չենք ունեցել այնպիսի սպառազինություն, որն անպիտան է եղել մարտի դաշտում։ Ընդհակառակը` տարիներ շարունակ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք ռազմական տեխնիկա, մենք այն ձեռք ենք բերել ՀԱՊԿ–ից ցածր գներով, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել բավականին մեծ քանակությամբ առաջատար սպառազինություն։ Փաշինյանը թող ինքը պատասխան տա, թե ուր է այն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքում, ինչու ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին, երբ ասում էր, որ որևէ մեկս չկասկածենք, թե ինքը կարող է գերագույն հրամանատար լինել»,– նշեց Օհանյանը։

Նա շեշտեց` տարիներ ի վեր հայ ազգը հաղթանակներ է տարել և հաջողություններ ունեցել միասնության շնորհիվ, բայց ՀՀ այժմյան իշխանությունների ապիկար ղեկավարման հետևանքով այդ միասնականությունը քայքայվել է։ Օհանյանի խոսքով` նախկինում իրենք էլ են թերություններ ունեցել, բայց կարողացել են Հայաստան–Արցախ կուռ համակարգի արդյունքում կայուն զարգացում ապահովել։
Նա շեշտեց` Փաշինյանի առաջ քաշած «Արարատ–Արագած» խոսույթը կեղծ օրակարգ է, որովհետև նա նույնիսկ ուրանում է այն, ինչ իրականացվել է 1915 թվականին հայ ժողովրդի նկատմամբ։
«Երբևէ Արարատի ու Արագածի, մեր պատմության ու մեր առօրյայի, ինչպես նաև այսօրվա իրականության մեջ որևէ հակասություն չի եղել։ Մեր պատմությունն է, որ հիմք է ստեղծել նորօրյա պատմություններում ձեռքբերումներ ունենալու համար։ Այսօր կեղծ թեզեր են առաջ քաշում, թե մենք չենք արել, այլ մեր փոխարեն են բանակը կառուցել, մեր փոխարեն էլ ռուսներն են կռվել։ Այդպիսի բան չկա։ Մեր ռազմավարական գործընկերներն ու հարևանները մեզ աջակցել են, բայց ռեալ մարտի դաշտում, հողի վրա իրական գործողություններում եղել է հայը, հայ մարտիկը ու հայ ժողովուրդը»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս Ցյուրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել ևս մեկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, և ինչպես է այդ ամենն ընկալվել, ինչու Հայոց ցեղասպանության հարցը 1939 թվականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թվականին հայտնվել է։
Իսկ հունվարի 25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում նա հայտարարեց, որ Արարատի և Արագածի դիսկուրսը շատ կարևոր է առաջին հերթին բանակի բարեփոխումների համար, քանի որ Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո Հայաստանին ոչ ոք զենք չի վաճառի։
Սա դավաճանություն է. Օսկանյանն ապշել է Փաշինյանի հայտարարությունից
Լրահոս
0