https://arm.sputniknews.ru/20250128/inchpes-en-pvokhvel-bnakaranneri-gnery-erevanum-2024-tvakanin-pashtvonakan-tvjalner-85174357.html
Ինչպես են փոխվել բնակարանների գները Երևանում 2024 թ–ին․ պաշտոնական տվյալներ
Ինչպես են փոխվել բնակարանների գները Երևանում 2024 թ–ին․ պաշտոնական տվյալներ
Sputnik Արմենիա
Անշարժ գույքը թանկացել է Երևանի բոլոր վարչական համայնքներում։ 28.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-28T23:12+0400
2025-01-28T23:12+0400
2025-01-28T23:19+0400
հայաստան
երևան
անշարժ գույք
գին
ինֆոգրաֆիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1c/85201213_0:0:1441:812_1920x0_80_0_0_7087609565dc0195f0a5957e6928d422.png.webp
Երևանի կենտրոնում բնակարանների գները 2024 թվականին (2023 թվականի դեկտեմբերի համեմատ) աճել են 1%-ով՝ 1 քմ-ի դիմաց կազմելով 909,1 հազար դրամ։ Այս մասին են վկայում Հայաստանի կադաստրի կոմիտեի վիճակագրական տվյալները։Ամենաբարձրը, բնականաբար, Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքի գներն են, ընդ որում` քաղաքի մյուս հատվածների համեմատ 5-6 %-ով. գներն աճել են նաև Նոր Նորք, Դավթաշեն, Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքներում (հիմնականում՝ բազմաթիվ նորակառույցներում)։Երևանի կենտրոնում 1 սենյականոցի գույքահարկը կհասնի 200-250 հազարի. թանկացումներ-2025Մայրաքաղաքի մյուս համայնքները նույնպես հետ չեն մնում (աճը՝ 3-4%), և, հաշվի առնելով աճող պահանջարկը` այդ հատվածներում ակտիվ շինարարություն է ընթանում. կառուցապատողները որոշել են հնարավորինս շատ շենքեր կառուցել, որպեսզի նորակառույց բնակարաններն ընկնեն հարկային արտոնությունների տակ (2025 թվականից նորակառույցներում հիփոթեքով բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձը Երևանում դադարել է գործել 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կառուցված բնակարանների համար)։Ավելի թանկ հատվածներում՝ Կենտրոնում ու Արաբկիրում, գնալով ավելի քիչ շենքեր են կառուցում, քանի որ արդեն մեկ տարի է` արտոնություններն այդ թաղամասերի վրա չեն տարածվում։Քանի որ նորակառույց շենքերում, որպես կանոն, գները շատ ավելի բարձր են, քան երկրորդային շուկայում, ապա Երևանի համայնքներում անշարժ գույքի գների միջակայքը բավականին մեծ է։ Օրինակ` Աջափնյակում մեկ քառակուսի մետրը 2024–ին կազմել է 35,4 հազար դրամից (մոտ 85 դոլար) մինչև 805,6 հազար դրամ (2 015 դոլար), Քանաքեռ-Զեյթունում՝ 72,1 հազար դրամից (180 դոլար) մինչև 807,5 հազար դրամ (2 019 դոլար)։Փոփոխություններ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրում․ նախագիծ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1c/85201213_128:0:1356:921_1920x0_80_0_0_d2c8411ce2e64989f52321e74ce3f953.png.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, անշարժ գույք, գին, ինֆոգրաֆիկա, инфографика
հայաստան, երևան, անշարժ գույք, գին, ինֆոգրաֆիկա, инфографика
Ինչպես են փոխվել բնակարանների գները Երևանում 2024 թ–ին․ պաշտոնական տվյալներ
23:12 28.01.2025 (Թարմացված է: 23:19 28.01.2025) Անշարժ գույքը թանկացել է Երևանի բոլոր վարչական համայնքներում։
Երևանի կենտրոնում բնակարանների գները 2024 թվականին (2023 թվականի դեկտեմբերի համեմատ) աճել են 1%-ով՝ 1 քմ-ի դիմաց կազմելով 909,1 հազար դրամ։ Այս մասին են վկայում Հայաստանի կադաստրի կոմիտեի վիճակագրական տվյալները։
Ամենաբարձրը, բնականաբար, Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքի գներն են, ընդ որում` քաղաքի մյուս հատվածների համեմատ 5-6 %-ով. գներն աճել են նաև Նոր Նորք, Դավթաշեն, Ավան, Քանաքեռ-Զեյթուն համայնքներում (հիմնականում՝ բազմաթիվ նորակառույցներում)։
Մայրաքաղաքի մյուս համայնքները նույնպես հետ չեն մնում (աճը՝ 3-4%), և, հաշվի առնելով աճող պահանջարկը` այդ հատվածներում ակտիվ շինարարություն է ընթանում. կառուցապատողները որոշել են հնարավորինս շատ շենքեր կառուցել, որպեսզի նորակառույց բնակարաններն ընկնեն հարկային արտոնությունների տակ (2025 թվականից նորակառույցներում հիփոթեքով բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձը Երևանում դադարել է գործել 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կառուցված բնակարանների համար)։
Ավելի թանկ հատվածներում՝ Կենտրոնում ու Արաբկիրում, գնալով ավելի քիչ շենքեր են կառուցում, քանի որ արդեն մեկ տարի է` արտոնություններն այդ թաղամասերի վրա չեն տարածվում։
Քանի որ նորակառույց շենքերում, որպես կանոն, գները շատ ավելի բարձր են, քան երկրորդային շուկայում, ապա Երևանի համայնքներում անշարժ գույքի գների միջակայքը բավականին մեծ է։ Օրինակ` Աջափնյակում մեկ քառակուսի մետրը 2024–ին կազմել է 35,4 հազար դրամից (մոտ 85 դոլար) մինչև 805,6 հազար դրամ (2 015 դոլար), Քանաքեռ-Զեյթունում՝ 72,1 հազար դրամից (180 դոլար) մինչև 807,5 հազար դրամ (2 019 դոլար)։