https://arm.sputniknews.ru/20250128/hh-ishkhanutjuny-banaki-barepvokhman-gvortsyntaci-nerqvo-jakhjakhum-e-ajn-serzh-sargsjan-85188132.html
ՀՀ իշխանությունը բանակի բարեփոխման գործընթացի ներքո ջախջախում է այն. Սերժ Սարգսյան
ՀՀ իշխանությունը բանակի բարեփոխման գործընթացի ներքո ջախջախում է այն. Սերժ Սարգսյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ–ն կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն, ասել է ՀՀ երրորդ... 28.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-28T09:25+0400
2025-01-28T09:25+0400
2025-01-28T11:41+0400
սերժ սարգսյան
եռաբլուր պանթեոն
բանակ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74905915_0:95:1216:778_1920x0_80_0_0_825fb6f4d01841085c3c7a4d2900cb93.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ–ն կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն, ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի կազմավորման 33–րդ տարեդարձի առթիվ հղած իր ուղերձում։Նա ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերի կազմավորման օրը պետք է երախտագիտությամբ հիշել և արժանին մատուցել հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին՝ բարձրագույն ղեկավարությունից մինչև շարքային զինվոր:Նրա խոսքով` բանակը կոչված է ոչ միայն պետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու, այլև պաշտպանելու հավատքն ու լեզուն, մշակույթը, ընտանիքը:«Դա լավագույնս գիտակցող թշնամին և մեր երկրի ներսում նրան անթաքույց սպասարկողները հենց այդ պատճառով առաջին հարվածն ուղղեցին Հայոց բանակի դեմ՝ սկզբում վարկաբեկելով, այնուհետև կազմաքանդելով ու թուլացնելով, իսկ վերջնարդյունքում՝ պատերազմում պարտության մատնելով»,– ասված է ուղերձում:Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը: 1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում:
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74905915_0:0:1080:810_1920x0_80_0_0_ba5f437f33a1bf974aa70b9c0d0ccf95.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, եռաբլուր պանթեոն, բանակ, հայաստան
սերժ սարգսյան, եռաբլուր պանթեոն, բանակ, հայաստան
ՀՀ իշխանությունը բանակի բարեփոխման գործընթացի ներքո ջախջախում է այն. Սերժ Սարգսյան
09:25 28.01.2025 (Թարմացված է: 11:41 28.01.2025) ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ–ն կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն, ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Բանակի կազմավորման 33–րդ տարեդարձի առթիվ հղած իր
ուղերձում։ Նա ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերի կազմավորման օրը պետք է երախտագիտությամբ հիշել և արժանին մատուցել հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին՝ բարձրագույն ղեկավարությունից մինչև շարքային զինվոր:
«Հայկական բանակի փառապանծ ուղին ոչ միայն անջնջելի պատմություն է, այլև օբյեկտիվ իրողություն, որ գոյություն ունի՝ անկախ տարատեսակ ընկալումներից: Այդ իրողությունը պետք է ուղենիշ և հիմք դառնա մեր երիտասարդ սերնդի համար՝ վերականգնելու հայկական բանակի երբեմնի փառքը, մարտունակությունն ու ոգին, ինչը միանգամայն հնարավոր է։ ՀՀ ԶՈւ–ն կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն՝ նաև որպես հարգանքի տուրք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակին»,– նշել է Սարգսյանը։
Նրա խոսքով` բանակը կոչված է ոչ միայն պետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու, այլև պաշտպանելու հավատքն ու լեզուն, մշակույթը, ընտանիքը:
«Դա լավագույնս գիտակցող թշնամին և մեր երկրի ներսում նրան անթաքույց սպասարկողները հենց այդ պատճառով առաջին հարվածն ուղղեցին Հայոց բանակի դեմ՝ սկզբում վարկաբեկելով, այնուհետև կազմաքանդելով ու թուլացնելով, իսկ վերջնարդյունքում՝ պատերազմում պարտության մատնելով»,– ասված է ուղերձում:
Սարգսյանը ընդգծել է` բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար: Վստահ է`այդ ամենը ցանկացած գնով պետք է կասեցնել։
Նշենք, որ այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում: