00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:31
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
31 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:41
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
5 ր
Վահե Վարսանյան
Առողջապահության նախարարությունը տապալել է էլեկտրոնային դեղատոմսերի ծրագիրը. Վահե Վարսանյան
11:20
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ պետք է անել միասնական տոմսային համակարգին անցնելու համար. քայլերի հերթականություն

© Sputnik / Asatur YesayantsԱվտոբուս
Ավտոբուս - Sputnik Արմենիա, 1920, 07.01.2025
Ավտոբուս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այն քաղաքացիների համար, որոնք համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեն և արտոնությունների խմբի շահառու են, հունվարի 8–ից սկսած ամեն օր՝ ժամը 10:00–21:00-ը, գործելու են Telcell ընկերության սպասարկման կետերը։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ի՞նչ պետք է անել միասնական տոմսային համակարգին անցնելու համար։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում ինֆորմացիա է տեղադրել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Որպեսզի Երևանում կարողանաք օգտվել հասարակական տրանսպորտից, մինչև փետրվարի 1–ը Transport.yerevan.am կայքի միջոցով պետք է անել հետևյալ քայլերը`
1.
ծանոթանալ և ընտրել ձեզ և ձեր հարազատների համար ամենամատչելի տոմսային փաթեթները,
2.
ստուգել արտոնության հասանելիությունը՝ մուտքագրելով հանրային ծառայության համարանիշը և ծննդյան ամսաթիվը,
3.
արդեն այսօր ձեռք բերել նոր տոմսային փաթեթը՝ այն կցելով ձեր ֆիզիկական բանկային կամ տրանսպորտային քարտին, որն ունի անհպում վճարման հնարավորություն։
4.
մինչ տոմսային փաթեթ ձեռք բերելը ստուգել, որ ֆիզիկական բանկային քարտի վավերականության ժամկետը, որում ցանկանում եք լիցքավորել տոմսային փաթեթը, չի ավարտվում մինչև տոմսային փաթեթի ժամկետի ավարտը,
5.
ֆիզիկական բանկային քարտն ունի անհպում վճարման հնարավորություն։
Կոստանյանը հիշեցրել է, որ Apple Pay-ով կամ Google Pay-ով վճարումները չեն ակտիվացնում տոմսային փաթեթը, քանի որ այն հասանելի է միայն ֆիզիկական քարտում։
Ինչ վերաբերում է արտոնությամբ տոմսային փաթեթներին, ապա դրանք transport.yerevan.am կայքով ձեռք բերելու համար անհրաժեշտ է գրանցվել այս կայքում, անցնել առցանց նույնականացում։ Արտոնյալ խմբին պատկանելիությունը հաստատելու դեպքում տոմսերը հասանելի կլինեն արտոնյալ գներով։ Ի դեպ, արտոնությամբ տոմս գնելու համար սպասարկման կետեր անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։
Երևանի քաղաքապետի խոսնակը նաև նշել է, որ այն քաղաքացիների համար, որոնք համակարգչից կամ բջջային հեռախոսից օգտվելու դժվարություններ ունեն և արտոնությունների խմբի շահառու են, հունվարի 8–ից սկսած ամեն օր՝ ժամը 10:00–21:00-ը, գործելու են Telcell ընկերության սպասարկման կետերը։
Սպասարկման կետերից քաղաքացիները կարող են ձեռք բերել տրանսպորտային քարտ, անցնել անձի նույնականացում՝ արտոնության հասանելիության ստուգման համար, արտոնության հասանելիության հաստատման դեպքում ձեռք բերել տոմսային փաթեթ՝ կցելով այն ֆիզիկական անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային կամ տրանսպորտային քարտին։
«Տրանսպորտային քարտ ձեռք բերելիս վճարվում է 500 դրամ երաշխիքային գումար։ Գումարը կարող եք հետ ստանալ քարտը վերադարձնելու դեպքում։ Վերադարձը պետք է իրականացնել Telcell ընկերության սպասարկման կետերում։ Նոր տրանսպորտային քարտ ձեռք բերելու դեպքում պետք է հաշվի առնել, որ այն կակտիվանա դրան տոմսային փաթեթ կցելուց հետո 3 ժամվա ընթացքում»,– գրել է Կոստանյանը։
Նա նաև հորդորել է այն անձանց, որոնք ինքնուրույն կամ այլ անձի օգնությամբ կարող են փաթեթները ձեռք բերել առցանց եղանակով, ցուցաբերեն հոգատարություն դրա հնարավորությունը չունեցող քաղաքացիների նկատմամբ և լրացուցիչ չծանրաբեռնել սպասարկման գրասենյակները՝ հերթերի գոյացումից խուսափելու նպատակով։
Կոստանյանը տեղեկացրել է, որ մոտ օրերս արտոնյալ խմբերի սպասարկում կիրականացվի նաև վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում), որի մանրամասները լրացուցիչ կհայտնվի։
Նա ընդգծել է, որ առաջիկա օրերին կհայտարարեն նաև արտոնություն չունեցող անձանց կողմից նոր տոմսային փաթեթների ձեռքբերման եղանակների մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մինչև փետրվարի 1–ը, այսինքն` մինչ Երևանում միասնական տոմսային համակարգին անցնելը կպահպանվի Telcell Wallet էլեկտրոնային դրամապանակի և Telcell վճարային տերմինալների միջոցով տոմս ձեռք բերելու հնարավորությունը։ Կշարունակեն գործել հետևյալ սակագները` ավտոբուսի և մետրոյի համար՝ 100 դրամ, տրոլեյբուսի համար՝ 50 դրամ։
Լրահոս
0