https://arm.sputniknews.ru/20250127/rusakan-zvorqn-azatagrel-e-kurski-marzi-nikvolaevvo-darjinvo-bnakavajry-pn-85165911.html
Ռուսական զորքն ազատագրել է Կուրսկի մարզի Նիկոլաևո-Դարյինո բնակավայրը. ՊՆ
Ռուսական զորքն ազատագրել է Կուրսկի մարզի Նիկոլաևո-Դարյինո բնակավայրը. ՊՆ
Sputnik Արմենիա
Խմբավորման ստորաբաժանումները Կուրսկի մարզի 14 սահմանամերձ բնակավայրերի շրջանում պարտության են մատնել ուկրաինական 12 բրիգադների կազմավորումներին: 27.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-27T14:27+0400
2025-01-27T14:27+0400
2025-01-27T14:28+0400
ռուսաստան
ուկրաինա
զորք
կուրսկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/11/79581860_0:121:1251:825_1920x0_80_0_0_070605729f8c9998b3b10ea7a5123ac1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ռուսական զորքն ազատագրել է Կուրսկի մարզի Նիկոլաևո-Դարյինո բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Բացի այդ, խմբավորման ստորաբաժանումները Կուրսկի մարզի 14 սահմանամերձ բնակավայրերի շրջանում պարտության են մատնել ուկրաինական 12 բրիգադների կազմավորումներինև Ուկրաինայի զինված ուժերի երկու գրոհ հետ մղել:Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
ուկրաինա
կուրսկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/11/79581860_0:4:1251:942_1920x0_80_0_0_0086f2530f1b6b3522e304500f361a4a.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զորք, կուրսկ
ռուսաստան, ուկրաինա, զորք, կուրսկ
Ռուսական զորքն ազատագրել է Կուրսկի մարզի Նիկոլաևո-Դարյինո բնակավայրը. ՊՆ
14:27 27.01.2025 (Թարմացված է: 14:28 27.01.2025) Խմբավորման ստորաբաժանումները Կուրսկի մարզի 14 սահմանամերձ բնակավայրերի շրջանում պարտության են մատնել ուկրաինական 12 բրիգադների կազմավորումներին:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ռուսական զորքն ազատագրել է Կուրսկի մարզի Նիկոլաևո-Դարյինո բնակավայրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրել են Նիկոլաևո-Դարյինո բնակավայրը», – ասվում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ամփոփագրում:
Բացի այդ, խմբավորման ստորաբաժանումները Կուրսկի մարզի 14 սահմանամերձ բնակավայրերի շրջանում պարտության են մատնել ուկրաինական 12 բրիգադների կազմավորումներինև Ուկրաինայի զինված ուժերի երկու գրոհ հետ մղել:
Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը
կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։
Ռուսաստանի նախագահ
Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: ՌԴ նախագահը վստահեցրել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, Ռուսաստանի զինված ուժերի առջև դրված բոլոր նպատակներին կհասնեն:
Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։