00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
07:33
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է խոսել «իրական Ադրբեջանի» մասին. ՀՀ նախկին արտգործնախարարը վտանգներ է տեսնում

© Sputnik / Andranik GhazaryanԱրա Այվազյան
Արա Այվազյան - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2025
Արա Այվազյան
Բաժանորդագրվել
Արա Այվազյանը նշել է, որ ամեն գնով հնարավոր չի չեղարկել պատերազմը, քանի որ պատերազմից խուսափելը շատ անգամ բերում է միայն հետաձգված պատերազմի:
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ադրբեջանը շատ լուրջ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար, ու զենքով պարբերաբար թխկթխկացնելը, Հայաստանի ամբողջական ապառազմականացման պահանջը, նոր ագրեսիայի ակտիվ նախապատրաստությունները կարող են հանգեցնել ծայրահեղ ծանր հետևանքների։ Այս մասին գրում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, որը զուգահեռներ է անցկացնում ադրբեջանական իշխանությունների հայտարարությունների և ֆաշիստական Գերմանիայի առաջնորդների հռետորաբանության միջև։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Հայաստանը ֆաշիստական պետություն է ու այդ ֆաշիզմը պետք կործանի կա՛մ ՀՀ ղեկավարությունը, կա՛մ էլ հենց իրենք, ու դրան այլընտրանք չկա, ասել էր` պետք է հասկանալ` ինչու է Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններում իրար հանդեպ նման կարծիք ձևավորվել։
Պատմության խեղաթյուրում. Ռուսատանի հայերի միությունը` Փաշինյանի հայտարարությունների մասին
Դիվանագետը սխալ է համարում ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, որոնք հրաժարվում են հավուր պատշաճի արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Այվազյանի խոսքով` նախկինում Ադրբեջանի ղեկավարն ինքն է խոստովանել, որ իր կյանքի առաքելությունն է եղել պատերազմում հաղթելը, ոչ թե քաղաքական կարգավորումը:
«2020 թվականից ի վեր «երկաթյա բռունցքը» (Բաքուն այդպես է անվանում 44-օրյա պատերազմը) վերածվել է ադրբեջանցիների ազգային հպարտության աղբյուր և խորհրդանիշ, իսկ ուժային գործոնը Բաքվի համար դարձել է խնդիրների լուծման միակ գործիք»,– նշում է Այվազյանը։
Ըստ նախկին արտգործնախարարի` ուժի նման ֆետիշացումը հիշեցնում է Չարլզ Դարվինի էվոլյուցիայի տեսությունը, որով նա ներդրել է «ուժեղագույնների գոյատևման» հասկացությունը։ Հետագայում «սոցիալ–դարվինիզմը» հանգեցրեց ավելի վտանգավոր գաղափարախոսությունների առաջացմանը, որոնց վրա մասնավորապես սկսեցին հիմնվել գերմանական միլիտարիզմի և ֆաշիզմի գաղափարները։
«Տասնամյակներ շարունակ հայերի նկատմամբ ատելություն քարոզող, պատերազմներ և ռազմական հանցագործություններ իրականացրած, նացիստական Ռեյխի ազգային խտրականության «լավագույն փորձը» յուրացրած ու էթնիկ զտումներ և ցեղասպանական ոճրագործություններ իրականացրած Ադրբեջանը պահանջում է Հայաստանի դենացիֆիկացիա, հակառակ պարագայում, եթե չասենք՝ ցանկացած պարագայում, սպառնում և պատրաստվում է նոր պատերազմի: Նման երկիրը, որի բերանն է ընկել հայերի նկատմամբ ռազմական հաղթանակի խենթացնող համը, ամենամեծ վտանգն է տարածաշրջանի կայունության համար»,– գրում է նախկին նախարարը:
Նրա խոսքով` այս ֆոնին հայկական իշխանությունները «իրական Հայաստանի» և «պատմական Հայաստանի» մասին դիսկուրսի փոխարեն պետք է հանրությանը ներկայացնեն «իրական Ադրբեջանը»։
«Մեր հավաքական ինքնագիտակցությունն ու մտածելակերպն արհեստականորեն փոխակերպելու փոխարեն պետք է առերեսվել դառը ճշմարտությանը. այս տեսակ հակառակորդի հետ ոչ մի փաստաթուղթ կամ պայմանավորվածություն չեն բերելու խաղաղություն։ Ամեն գնով հնարավոր չի չեղարկել պատերազմը, քանի որ պատերազմից խուսափելը շատ անգամ բերում է միայն հետաձգված պատերազմի: Այլընտրանքը չի նշանակում հռետորաբանության արմատական կոշտացում, ոչ էլ իրավիճակն անկառավարելի հուն տեղափոխելը: Մեր նպատակը պետք է լինի իրատեսական՝ զսպման արդյունավետ մեխանիզմների ձևավորման միջոցով ապահովել տանելի կայունություն, որը հիմնված կլինի ռազմավարական նոր հավասարակշռության վրա»,– կարծում է դիվանագետը։
Ըստ Այվազյանի` անպատժելիության հետևանքներն անդրադառնում են նաև այն դերակատարների վրա, որոնք իրենց նպատակների հետապնդման արդյունքում աչք են փակել Բաքվի հանցավոր ինքնահաստատման վրա և այսօր ստանում են իրենց վարած քաղաքականության առաջին պտուղները: Նախկին նախարարը համոզված է` միլիտարիզմի, նացիզմի և ֆաշիզմի թույնը, ինչպես նաև «ուժեղագույնների գոյատևման» հասկացությունը միշտ կգտնեն «պարարտ հող» և հակազդեցության բացակայության պայմաններում ժամանակի ընթացքում կդառնան անվերահսկելի։
Այվազյանը հիշեցնում է` մի քանի ամսից լրանալու է Մեծ հաղթանակի 80-ամյակը ու որևէ մեկը չի կարող ուրանալ այն փաստը, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը մեծ և անհերքելի ներդրում են ունեցել ֆաշիզմի ջախջախման գործում: Որևէ մեկը չի կարող անտեսել, որ Հայաստանն այսօր առերեսվում է ֆաշիզմի նորանոր դրսևորումների: Ըստ դիվանագետի` կարող է թվալ, որ ինչպես անցած դարում Սուդետը և ապա Չեխոսլովակիան, այնպես էլ Արցախն ու Հայաստանն այսօր կարող են զոհաբերվել հանուն ինչ-ինչ նպատակների: Այդուհանդերձ, 1938 թ. Մյունխենի այսպես կոչված «հանդարտեցման» ողբերգական դասերը հենց մեր ժամանակների համար լավագույն հիշեցումն ու նախազգուշացումն են:
Բանակի բարեփոխումների համար շատ կարևոր է Արարատ–Արագած դիսկուրսը. Փաշինյան
Լրահոս
0