00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ խոշոր հարկատուները. տնտեսագետը վերլուծել է տասնյակը և խոսել պատճառների մասին

© Photo : official site of the FTS of RFՀաշվապահ
Հաշվապահ - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2025
Հաշվապահ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը չի բացառում, որ ԵԱՏՄ–ԵՄ փոխբացառման խնդրից ելնելով, 2025թ–ին Հայաստանից Ռուսաստան որոշ մանրածախ ապրանքների վերարտահանման ծավալները նվազեն, ինչը կարտացոլվի նաև ՀՀ խոշոր հարկատուների` ընթացիկ տարվա ցուցակում։
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ խոշոր հարկատուների ցանկը արտացոլում է մեր տնտեսության կառուցվածքը. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը` վերլուծելով ՊԵԿ–ի հրապարակած 2024թ–ի տվյալները։
Նշենք` ՀՀ պետեկամուտների կոմիտեն այսօր հրապարակել է 2024 թվականի խոշոր հարկատուների ցանկը, որը, ինչպես և նախորդ տարի, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
«Քանի որ մեր տնտեսության առաջատար ոլորտը հանքարդյունաբերությունն է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` որպես ամենախոշոր հանքարդյունաբերական կազմակերպություն, առաջատարն է։ Երկրորդը մանրածախ առևտրով զբաղվող «Մոբայլ սենթրն» է, քանի որ ներկայում մանրածախ առևտուրը ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժն է հանդիսանում»,– նշեց տնտեսագետը։
Թե՛ հեռախոսների, թե՛ ծխախոտի վաճառքի ցուցանիշներում Կարեն Սարգսյանը չի բացառում վերարտահանման գործոնի ազդեցությունը, քանի որ հայաստանյան շուկայի սահմանափակ հնարավորությունները հազիվ թե թույլ տային միայն տեղական առևտրով այդ ծավալի հարկեր գեներացնել։
Ինչ վերաբերում է ոսկու` վերջին 1-2 տարիներին ավալացած վերարտահանման ծավալներին, տնտեսագետը նկատում է, որ այս ոլորտում ներգրավված են մի քանի արտահանողներ, ինչի արդյունքում խոշոր հարկատուների ցանկում այդ ցուցանիշը կոնկրետ տնտեսվարողով չի արտահայտվում։
Թե որքանով կփոխվի տնտեսության կառուցվածքը, և դրա հետ նաև խոշոր հարկատուների ցանկը 2025թ–ին, Կարեն Սարգսյանը դժվարացավ միանշանակ պատասխանել` վստահաբար պնդելով, որ առաջին տասնյակի որոշ ընկերություններ, ինչպիսիք են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, «Գազպրոմ Արմենիան», հեղուկ վառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող խոշոր կազմակերպությունները, ինչպես նաև խոշոր բանկերը իրենց դիրքերը թերևս կպահպանեն։ Իսկ մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունների կարգավիճակը կորոշվի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակով։
«Եթե վերարտահանման հետ կապված խնդիրներ լինեն` կախված ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացումներից` ԵԱՏՄ–ԵՄ փոխբացառման խնդրից, ապա հնարավոր է` ՌԴ–ի հետ վերարտահանման ծավալները նվազեն»,– նշեց Սարգսյանը` միաժամանակ արձանագրելով, որ 2022-23 թթ–ի համեմատ 2024–ին արդեն որոշակի նվազում կա։ Բայց դա, նրա գնահատմամբ, առայժմ պայմանավորված է շուկայի հագեցվածությամբ, նաև այն հանգամանքով, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ վերաարտահանող երկիրը չէ։
Հիշեցնենք` նախորդ տարվա ընթացքում ՀՀ ամենախոշոր հարկատուն` ԶՊՄԿ–ն, 101 մլրդ 967 մլն դրամ հարկ է վճարել։ Երկրորդ տեղում «Մոբայլ սենթրն» է (66 մլրդ 739 մլն դրամ), երրորդում`«Գրանդ տոբակոն» (63 մլրդ 55 մլն դրամ)։
«Գազպրոմ Արմենիան» խոշորների ցանկի 4-րդ հորիզոնականում է, 5-րդ հորիզոնականում «Փրիթի ուեյ» (Վեստա) ընկերությունն է, ապա` «Սի փի էս էներջի գրուպ»–ը, «Ամերիաբանկը», «Վայլդբերիզը», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»։ Առաջին տասնյակը եզրափակում է «ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիա» ընկերությունը, որը «Japan Tobacco Inc.»-ի միջազգային ստորաբաժանումն է (գլխամասային գրասենյակը գտնվում է Տոկիոյում)։
Նշենք, որ ՀՀ 1000 խոշոր հարկատուները 2024թ–ին պետական բյուջե են վճարել ավելի քան 1,7 տրիլիոն դրամ, որից 1.4 տրիլիոնը հարկային վճարումներն են, 333 մլրդ–ը`մաքսային։ Ի դեպ, վճարած հարկերի հանրագումարը գրեթե նույնն է, ինչ 2023 թ–ին։ Հարկատուների ցանկը ևս 1 տարվա մեջ էական փոփոխությունների չի ենթարկվել։ Որոշ դիրքային փոփոխություններ կան միայն հարկատուների վճարած հարկերի չափով պայմանավորված։
Լրահոս
0