https://arm.sputniknews.ru/20250126/mijazgajin-iravunqi-nvormeri-anarganq-hjd-gm-n-pashinjani-verjin-hajtararutjan-masin-85148979.html
Միջազգային իրավունքի նորմերի անարգանք․ ՀՅԴ ԳՄ-ն՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին
Միջազգային իրավունքի նորմերի անարգանք․ ՀՅԴ ԳՄ-ն՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից հրաժարվելը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։ 26.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-26T20:17+0400
2025-01-26T20:17+0400
2025-01-26T20:18+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
նիկոլ փաշինյան
հայոց ցեղասպանություն
ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/181/88/1818881_0:75:1600:975_1920x0_80_0_0_90c57d1bb3e85caa7117e1a94449925b.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ուրացման հակաքաղաքակրթական վարք է։ Այն ոչ միայն բավարարում է թուրքական նախապայմանները, այլև անարգում է 4 տասնյակից ավելի երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, որոշ դեպքերում՝ քրեականացնելու իրողությունը, ցեղասպանության կանխարգելման դեմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրավունքի նորմերը։ Այս մասին նշված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե դեռ պետք է հասկանալ Հայոց ցեղասպանության ժամանակ ինչ է տեղի ունեցել և թե ինչու է Հայաստանի օրակարգում հայտնվել այդ հարցը։«Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպե՞ս և ու՞մ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ այս բոլոր հարցերը դեռ պետք է հասկանալ։Գերագույն մարմինը վերահաստատում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացումն անժամկետ է։ Այն հիմնված է միջազգային իրավունքի, պատմական արդարության վերականգման կենսական պահանջի վրա, բխում է հայ ժողովրդի և հայոց պետականության ռազմավարական շահերից։Ցեղասպանության դատապարտումը, հետևանքների վերացումը կարևոր են հետագայում բացառելու և կանխելու մարդկության դեմ նման հանցագործությունները։Միաժամանակ, ԳՄ-ն շեշտում է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից հրաժարվելը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական, ծավալապաշտպական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։ Փաշինյանի արտահայտած մտքերի անկանոն համախումբ․ քաղաքական վերլուծաբանը՝ ԱՀԾ զեկույցի մասինՀայտարարության մեջ շեշտադրվում է, որ սա թշնամական քաղաքականություն է, ուղիղ մարտահրավեր մեր ազգային անվտանգությանը, սպառնալիք մեր պետականության գոյությանն ու աշխարհասփյուռ հայության կենսական շահերին։Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է իրական և պատմական Հայաստանների, Արարատի և Արագածի մասին։ Նա վստահ է, որ Արարատի խոսույթի ներքո անհնար է մարտունակ բանակ ունենալ ու նոր զենքեր գնել։ Համոզված է, որ եթե Արարատի նկարով ասենք՝ մեզ զենք տվեք, ոչ մեկ մեզ զենք չի տալու, որովհետև ոչ մեկ չի ուզում մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/181/88/1818881_0:0:1300:975_1920x0_80_0_0_eecec65aa7c51e9414f2e73f9c3287a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), նիկոլ փաշինյան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), նիկոլ փաշինյան, հայոց ցեղասպանություն, ցեղասպանություն
Միջազգային իրավունքի նորմերի անարգանք․ ՀՅԴ ԳՄ-ն՝ Փաշինյանի վերջին հայտարարության մասին
20:17 26.01.2025 (Թարմացված է: 20:18 26.01.2025) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից հրաժարվելը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող հայտարարությունն ուրացման հակաքաղաքակրթական վարք է։ Այն ոչ միայն բավարարում է թուրքական նախապայմանները, այլև անարգում է 4 տասնյակից ավելի երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, որոշ դեպքերում՝ քրեականացնելու իրողությունը, ցեղասպանության կանխարգելման դեմ համամարդկային ջանքերն ու միջազգային իրավունքի նորմերը։ Այս մասին նշված է
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե դեռ պետք է հասկանալ Հայոց ցեղասպանության ժամանակ ինչ է տեղի ունեցել և թե ինչու է Հայաստանի օրակարգում հայտնվել այդ հարցը։
«Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպե՞ս և ու՞մ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ է հայտնվել»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ այս բոլոր հարցերը դեռ պետք է հասկանալ։
«Այս դատապարտելի հայտարարությունը նսեմացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայ ժողովրդի տարբեր սերունդների կողմից գեներացված քաղաքական, գիտական, հասարակական ժառանգությունը, մեր հավաքական պայքարն ու զոհաբերումը։ Այն անարգանք է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից սրբադասված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի, մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին»,- ընդգծված է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ։
Գերագույն մարմինը վերահաստատում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացումն անժամկետ է։ Այն հիմնված է միջազգային իրավունքի, պատմական արդարության վերականգման կենսական պահանջի վրա, բխում է հայ ժողովրդի և հայոց պետականության ռազմավարական շահերից։
Ցեղասպանության դատապարտումը, հետևանքների վերացումը կարևոր են հետագայում բացառելու և կանխելու մարդկության դեմ նման հանցագործությունները։
Միաժամանակ, ԳՄ-ն շեշտում է՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից հրաժարվելը չի չեզոքացնելու Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական, ծավալապաշտպական նկրտումները, անվտանգության սպառնալիքները։
Հայտարարության մեջ շեշտադրվում է, որ սա թշնամական քաղաքականություն է, ուղիղ մարտահրավեր մեր ազգային անվտանգությանը, սպառնալիք մեր պետականության գոյությանն ու աշխարհասփյուռ հայության կենսական շահերին։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է իրական և պատմական Հայաստանների,
Արարատի և Արագածի մասին։ Նա վստահ է, որ Արարատի խոսույթի ներքո անհնար է մարտունակ բանակ ունենալ ու նոր զենքեր գնել։ Համոզված է, որ եթե Արարատի նկարով ասենք՝ մեզ զենք տվեք, ոչ մեկ մեզ զենք չի տալու, որովհետև ոչ մեկ չի ուզում մեր պատճառով Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել։