00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
23:34
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:07
4 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Культурный коллаборационизм артиста балета Михаила Дудко
15:04
23 ր
Исторический ликбез
Судьба Михаила Дудко: был прощен, но не значит, что не виноват
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի քանի տարի հետո Երևանի գերեզմանատների մեծ մասը մասնակի փակ է լինելու. ո՞րն է խնդիրը

© Sputnik / Aram NersesyanԵրևանյան գերեզմանատուն
Երևանյան գերեզմանատուն - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2025
Երևանյան գերեզմանատուն
Բաժանորդագրվել
Դիակիզարան կառուցելու հարցն արդեն գրեթե 2 տարի է՝ քննարկվում է, բայց իրագործմանն անցնել պետությունը հապաղում է, քանի որ եկեղեցին շարունակում է դեմ լինել։
Մոտ 2-3 տարի հետո Երևանի 21 գերեզմանատների մեծ մասը մասնակի փակ կլինի, միայն 3-4 գերեզմանատուն է բաց լինելու։ Իսկ մոտ 15-20 տարի հետո մայրաքաղաքում հավանաբար այլևս բաց գերեզմանատուն չի էլ լինի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Նազարյան
Հիմա Երևանում գերեզմաններն ընդհանուր ավելի քան 500 հա տարածք են զբաղեցնում։
© Sputnik / Aram NersesyanԵրևանյան գերեզմանատուն
Центральное кладбище Еревана - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2025
Երևանյան գերեզմանատուն
Գերեզմանատները լինում են երեք տեսակի՝ բաց, մասնակի փակ և փակ։ Ներկայում մայրաքաղաքում փակ գերեզմանատուն չկա, իսկ մասնակի փակ գերեզմանատներում նոր տեղեր չեն տրամադրվում, հուղարկավորությունները թույլատրվում են, եթե արդեն մարդն ունի գերեզմանատեղ։
Տարիներ շարունակ այս ոլորտում, մեղմ ասած, բարձիթողի վիճակ է եղել։ Մարդիկ հանգուցյալի հուղարկավորության համար վերցրել են այնքան տարածք, որքան իրենց գրպանի պարունակությունն ու կապերն են թույլ տվել։ Երևանյան գերեզմանատներում շրջելիս անզեն աչքով էլ կտեսնեք գերեզմաններ, որոնք բառի բուն իմաստով մեկսենյականոց բնակարանի, երբեմն դրանից էլ ավելի ընդարձակ տարածք են զբաղեցնում:
© Sputnik / Aram NersesyanԵրևանյան գերեզմանատուն
Центральное кладбище Еревана - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2025
Երևանյան գերեզմանատուն
Երևանում օրական միջինը 15-20 հուղարկավորություն է արվում, իսկ տարածքն անսահմանափակ չէ։ Վերջին տարիներին ոլորտում փոփոխություններ, խստացումներ են արվել։
Գերեզմանատեղը տրամադրվում է անվճար՝ 2.5 քառ. մետր մակերեսով, ընտանեկան գերեզմանի համար՝ առավելագույնը 12.5 քառ. մետր տարածք։
Հրաչյա Նազարյանն ասում է՝ նշվածից ավելի տարածք ոչ մի դեպքում չի տրամադրվում, թեև չի հերքում, որ դրա համար աստղաբաշխական գումար առաջարկողներ, ծանոթ-բարեկամի օգնությանը դիմողներ, համառորեն պնդողներ էլ են լինում։
© Sputnik / Aram NersesyanԵրևանյան գերեզմանատուն
Центральное кладбище Еревана - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2025
Երևանյան գերեզմանատուն
«Գերեզմանատան տարածքները չեն ընդլայնվում, իրավունք չկա, ժամանակին ընդլայնվել են, որովհետև չեն ունեցել սահմաններ, իսկ հիմա մենք բոլոր սահմանները ճշտել ենք, կադաստրի հետ համատեղ գեոդեզիական չափումները կատարել ենք, որ բոլորը ստանան վկայական։ Դրանից հետո, եթե ինչ-որ մեկը կփորձի թե՛ գերեզմանատան տնօրինության հետ, թե՛ այլ կերպ գերեզմանատան տարածքն ընդլայնել, կհարուցվի քրեական գործ»,- նշում է ՀՈԱԿ-ի տնօրենը։
Ոլորտը վերահսկելու համար գերեզմանատեղում բետոնային աշխատանքները ևս կատարվում են ՀՈԱԿ-ի կողմից։ Թե՛ ՀՈԱԿ-ի սոցցանցերի էջերում, թե՛ կայքում հրապարակված են ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների ցանկն ու արժեքները։ Նախկինում այս բոլոր աշխատանքներն իրականացնում էին մասնավոր մարդիկ, խմբերն ու ընկերություններն, ինչը բավականին բարդացնում էր ոլորտի վերահսկումը։
© Sputnik / Aram NersesyanԵրևանյան գերեզմանատուն
Центральное кладбище Еревана - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2025
Երևանյան գերեզմանատուն
«Տարածքը տրամադրում ես, բետոնապատման աշխատանքների ժամանակ հաճախ մարդն օգտվում է առիթից ու փորձում մի փոքր ավելին վերցնել։ Շատ դժվար որոշում է, բայց նման դեպքերում ստիպված ենք լինում քանդել։ Որովհետև եթե մեկին թույլ տաս խախտումն անել, բոլորն են անելու»,- բացատրում է ՀՈԱԿ-ի տնօրենը։
Շաբաթը երկու անգամ աշխատակիցներն այցելում են, նոր տրամադրված տարածքների չափում իրականացնում։ Խնդրի լուծումը պատասխանատուները տեսնում են դիակիզարան կառուցելու մեջ։
© Sputnik / Aram NersesyanԵրևանյան գերեզմանատուն
Центральное кладбище Еревана - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2025
Երևանյան գերեզմանատուն
«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում է թաղման և դիակիզման կարգը։ Օրենքն ընդունված է, բայց արդեն գրեթե 20 տարի է՝ այն կյանքի կոչելու հարցում պետությունը հապաղում է։ Եկեղեցին դեմ է դիակիզմանը ու բազմիցս արտահայտել է իր տեսակետը։ Թեպետ երբևէ չեն ասել, որ դիակիզումը պարտադիր է լինելու, ընտրության հարց է։ Այս պարագայում հանգուցյալի աճյունն ամփոփելու համար ոչ միայն շատ ավելի փոքր հողատարածքի կարիք է լինելու, այլև կարելի է նաև հուշապատի կառուցման մասին մտածել, ինչը շատ ընդունված է արտասահմանյան երկրներում։ Այսօր Հայաստանում ոչ միայն պետական, այլև մասնավոր դիակիզարան չկա։
© Sputnik / Aram NersesyanԵրևանյան գերեզմանատուն
Центральное кладбище Еревана - Sputnik Արմենիա, 1920, 23.01.2025
Երևանյան գերեզմանատուն
Պատասխանատուներն ասում են՝ ամեն դեպքում դիակիզարանի կառուցման հարցը կրկին քննարկման դաշտ պետք է բերվի, այլապես ոչ հեռավոր ապագայում մեծագույն խնդրի առաջ ենք կանգնելու։
Լրահոս
0