https://arm.sputniknews.ru/20250126/hangstacreq-nran-kkvortsani-erkiry-lukashenkvon-pashinjani-u-em-i-het-sirakhagheri-masin-85142060.html
Հանգստացրեք նրան, նա կկործանի երկիրը․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի ու ԵՄ-ի հետ սիրախաղերի մասին
Հանգստացրեք նրան, նա կկործանի երկիրը․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի ու ԵՄ-ի հետ սիրախաղերի մասին
Sputnik Արմենիա
Բելառուսի առաջնորդը շեշտում է՝ Արցախյան պատերազմի, դրա ելքի ու հետևանքների համար մեղավոր է ՀՀ իշխանությունը։ 26.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-26T14:20+0400
2025-01-26T14:20+0400
2025-01-26T15:32+0400
ալեքսանդր լուկաշենկո
բելառուս
հայաստան
ադրբեջան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1a/85142733_0:0:1281:720_1920x0_80_0_0_50d2b701d6a51f624ca2c650eaf7303f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունները Եվրամիության հետ վտանգավոր սիրախաղ են սկսել, ինչը կարող է կործանել Հայաստանը։ Նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո ԶԼՄ-ների հետ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ Նա շեշտել է, որ այսօր Հայաստանն այսօր խնդիրներ ունի մի կողմից Արևելքի, մյուս կողմից՝ Արևմուտքի հետ, փորձում է Ռուսաստանին էլ իր դեմ տրամադրել։Լուկաշենկոն անդրադարձել է նաև Փաշինյանի կողմից իր հանդեպ ունեցած վրդովմունքին: Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները նեղացել են իրենից այն բանի համար, որ վերջինս իբր աջակցել է Ադրբեջանին։«Ես միշտ պաշտպանել եմ ողջախոհությունը, միշտ կողմ եմ, որ պատերազմ չլինի, որ մենք իրար հետ չկռվենք, և այդ ժամանակ Իլհամ Ալիևը պրագմատիկ դիրքորոշում ուներ»,- ասել է նա:Լուկաշենկոն նշել է, որ դեռևս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք միջնորդի դեր էր կատարում Երևանի և Բաքվի միջև, իր խոսքերով՝ «տղայի պես վազվզում էր նրանց միջև»: Նրա խոսքով՝ Ալիևն առաջարկել է տնտեսական համագործակցություն և ներդրումներ կատարել և նպատակ չի ունեցել պատերազմել Հայաստանի հետ։ Տղաները, ինչպես միշտ, սխալվեցին. Լուկաշենկոն քննադատել է ԵԱՀԿ-ին և Արևմուտքին«Այսօրվա պես հիշում եմ՝ Ալիևը քարտեզ դրեց իմ առջև և ասաց... Ահա Ղարաբաղի մոտ հինգ շրջանները։ Գիտեք, հողը Հայաստանի և Ադրբեջանի համար արժեքավոր ռեսուրս է։ Եվ նրանք (Հայաստանի ղեկավարությունը -խմբ․) ընդունում են, որ դրանք ադրբեջանական հողեր են»,- Լուկաշենկոն վերհիշել է Ալիևի հետ զրույցը։Նա նաև հիշեցրել է, որ այն ժամանակ Սարգսյանին 5 մլրդ դոլար էր առաջարկել Ղարաբաղի շուրջ 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու դիմաց։Լուկաշենկոն խոստովանել է, որ ինքն է Ալիևին ասել, որ «այս գարշահոտ քաղաքականությունը միշտ ինչ-որ բան արժե»: Այն ժամանակ Ալիևն իր միջոցով Սարգսյանին 5 մլրդ դոլար էր առաջարկել Ղարաբաղի շուրջ 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու համար։ Ի պատասխան՝ Սարգսյանն առաջարկել է 6 մլրդ դոլար, որպեսզի Ալիևը հրաժարվի դրանից։ Լուկաշենկոն նշել է, որ Սարգսյանն իրենից նույնիսկ նեղացել է։Բելառուսի առաջնորդը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն իր հայտարարություններում ընդունել է Ադրբեջանի տարածքային պահանջները, երբ կարող էր դա չանել: Հիշեցնենք, որ Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում նկատելիորեն վատացել են։ Լարվածությունն առաջացել է Արցախյան պատերազմի հետևանքների մասին Լուկաշենկոյի արտահայտություններից հետո։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին, իսկ հայ պաշտոնյաներին արգելել է այցելել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն:Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները 2024-ի հունիսին նոտաներ են փոխանակել, իսկ օգոստոսին, Լուկաշենկոյի հերթական կտրուկ հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ էին նետել:2024թ․ հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, հանդիպել և առանձնազրույց էին ունեցել ԲՐԻԿՍ + -ի շրջանակում։ Սոցցանցերում լայն քննարկման թեմա էին դարձել նրանց ջերմ շփման լուսանկարները։
բելառուս
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Лукашенко: они на меня обижаются, что я поддержал Азербайджан
Sputnik Արմենիա
Лукашенко: они на меня обижаются, что я поддержал Азербайджан
2025-01-26T14:20+0400
true
PT5M36S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1a/85142733_0:0:961:720_1920x0_80_0_0_f71a48367a4fe68f502ad892299be291.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, видео
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, հայաստան, ադրբեջան, նիկոլ փաշինյան, видео
Հանգստացրեք նրան, նա կկործանի երկիրը․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի ու ԵՄ-ի հետ սիրախաղերի մասին
14:20 26.01.2025 (Թարմացված է: 15:32 26.01.2025) Բելառուսի առաջնորդը շեշտում է՝ Արցախյան պատերազմի, դրա ելքի ու հետևանքների համար մեղավոր է ՀՀ իշխանությունը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Հայաստանի իշխանությունները Եվրամիության հետ վտանգավոր սիրախաղ են սկսել, ինչը կարող է կործանել Հայաստանը։ Նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո ԶԼՄ-ների հետ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ Նա շեշտել է, որ այսօր Հայաստանն այսօր խնդիրներ ունի մի կողմից Արևելքի, մյուս կողմից՝ Արևմուտքի հետ, փորձում է Ռուսաստանին էլ իր դեմ տրամադրել։
«Ոչ մեծ բնակչությամբ, փոքր տարածքով, թեպետ պետությունները տարածքով չեն գնահատվում․․․ Հայաստանն իրեն շրջապատել է թշնամիներով։ Ահա, ԵՄ-ն կսկսի նրան ինչ-որ բանով օգնել... Հանգստացրեք նրան, նա կոչնչացնի երկիրը։ Չի կարելի Կովկասում պատերազմ թույլ տալ։ Հայաստանը հրաշալի երկիր է, խելացի, կրթված ժողովուրդ»,- ասել է նա և առաջարկել որպես օրինակ դիտարկել այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում և Վրաստանում։
Լուկաշենկոն անդրադարձել է նաև Փաշինյանի կողմից իր հանդեպ ունեցած վրդովմունքին: Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները նեղացել են իրենից այն բանի համար, որ վերջինս իբր աջակցել է Ադրբեջանին։
«Ես միշտ պաշտպանել եմ ողջախոհությունը, միշտ կողմ եմ, որ պատերազմ չլինի, որ մենք իրար հետ չկռվենք, և այդ ժամանակ Իլհամ Ալիևը պրագմատիկ դիրքորոշում ուներ»,- ասել է նա:
Լուկաշենկոն նշել է, որ դեռևս երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք միջնորդի դեր էր կատարում Երևանի և Բաքվի միջև, իր խոսքերով՝ «տղայի պես վազվզում էր նրանց միջև»: Նրա խոսքով՝ Ալիևն առաջարկել է տնտեսական համագործակցություն և ներդրումներ կատարել և նպատակ չի ունեցել պատերազմել Հայաստանի հետ։
«Այսօրվա պես հիշում եմ՝ Ալիևը քարտեզ դրեց իմ առջև և ասաց... Ահա Ղարաբաղի մոտ հինգ շրջանները։ Գիտեք, հողը Հայաստանի և Ադրբեջանի համար արժեքավոր ռեսուրս է։ Եվ նրանք (Հայաստանի ղեկավարությունը -խմբ․) ընդունում են, որ դրանք ադրբեջանական հողեր են»,- Լուկաշենկոն վերհիշել է Ալիևի հետ զրույցը։
Նա նաև հիշեցրել է, որ այն ժամանակ Սարգսյանին 5 մլրդ դոլար էր առաջարկել Ղարաբաղի շուրջ 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու դիմաց։
Լուկաշենկոն խոստովանել է, որ ինքն է Ալիևին ասել, որ «այս գարշահոտ քաղաքականությունը միշտ ինչ-որ բան արժե»: Այն ժամանակ Ալիևն իր միջոցով Սարգսյանին 5 մլրդ դոլար էր առաջարկել Ղարաբաղի շուրջ 7 շրջանները Ադրբեջանին հանձնելու համար։ Ի պատասխան՝ Սարգսյանն առաջարկել է 6 մլրդ դոլար, որպեսզի Ալիևը հրաժարվի դրանից։ Լուկաշենկոն նշել է, որ Սարգսյանն իրենից նույնիսկ նեղացել է։
Բելառուսի առաջնորդը հիշեցրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն իր հայտարարություններում ընդունել է Ադրբեջանի տարածքային պահանջները, երբ կարող էր դա չանել:
Հիշեցնենք, որ Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում նկատելիորեն վատացել են։ Լարվածությունն առաջացել է Արցախյան պատերազմի հետևանքների մասին Լուկաշենկոյի արտահայտություններից հետո։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին, իսկ հայ պաշտոնյաներին արգելել է այցելել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները 2024-ի հունիսին նոտաներ են փոխանակել, իսկ օգոստոսին, Լուկաշենկոյի հերթական կտրուկ հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ էին նետել:
2024թ․ հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, հանդիպել և առանձնազրույց էին ունեցել ԲՐԻԿՍ + -ի շրջանակում։ Սոցցանցերում լայն քննարկման թեմա էին դարձել նրանց ջերմ շփման լուսանկարները։