00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տղաները, ինչպես միշտ, սխալվեցին. Լուկաշենկոն քննադատել է ԵԱՀԿ-ին և Արևմուտքին

© Sputnik / Кристина Кормилицына / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Լուկաշենկոն ընտրատեղամասում
Ալեքսանդր Լուկաշենկոն ընտրատեղամասում - Sputnik Արմենիա, 1920, 26.01.2025
Բաժանորդագրվել
Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ խոսել է ընտրությունների, Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակի և Արևմուտքի դիրքորոշման մասին:
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնաբանել է հունվարի 26-ին ընթացող նախագահական ընտրություններում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդների բացակայությունը: Նրա խոսքով՝ Մինսկը չի խոչընդոտել միջազգային դիտորդների ժամանմանը, իսկ հրավերն ուղարկվել է ժամանակին:
«Դուք ուղղակի չէիք ուզում գալ։ Մենք ոչ մեկի մուտքը Բելառուս չենք արգելել», - մեջբերում է Լուկաշենկոյին ՌԻԱ Նովոստին։
Նա հիշեցրել է, որ Մինսկն ընտրությունների հրավեր է ուղարկել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, սակայն այնտեղ համարել են, որ այն շատ ուշ է ստացվել: Լուկաշենկոն այս կապակցությամբ նշել է, որ միջազգային նորմերում «հրավերներ ուղարկելու համար խիստ ժամկետներ սահմանված չեն», ուստի Բելառուսի հասցեին մեղադրանքներն անտեղի են:
Բելառուսի նախագահն անդրադարձել է նաև երկրի հարավային սահմանին տիրող իրավիճակին: Նրա խոսքով՝ բելառուսա-ուկրաինական սահմանը փակ է ուկրաինական կողմից։ Այն «լցոնված» է զորքերով, մինչդեռ բելառուսական կողմում միայն սահմանապահներն են:
«Լրագրողներն ուզում էին գնալ հարավային սահման, այնտեղ ինչ-որ բան տեսնել։ Բայց սահմանը փակ է։ Նրանց կողմից զորքեր են կանգնած, իսկ մեր կողմից՝ միայն սահմանապահներ», - պարզաբանել է նա։
Լուկաշենկոն նաև մեկնաբանել է Եվրախորհրդարանի բանաձևը Բելառուսի ընտրությունները չճանաչելու մասին: Նրա կարծիքով՝ այդ փաստաթուղթը երկրի համար լուրջ հետևանքներ չի կրում։ «Տղաները, ինչպես միշտ, շտապեցին և սխալվեցին, իսկ հետո ստիպված կլինեն «մաքրվել» դրանից»:
«Դա սողացողների վարքագիծ է Վաշինգտոնում «ավագ եղբայրների» առաջ», - հայտարարել է նա քվեարկությունից հետո։
Նախագահը հավելել է, որ բելառուսական ընդդիմությունն ակտիվորեն աշխատել է Արևմուտքում՝ հասնելով այդ բանաձևի ընդունմանը:
Արևմուտքին նյարդայնացնում են Բելառուսի ինքնիշխանությունը և նախագահի դիրքորոշումը. Կոսաչյով
«Մեր փախստականներն իրենց առաջնորդների գլխավորությամբ շրջել են Վաշինգտոնով, Բրյուսելով և այլ մայրաքաղաքներով, արցունքն աչքերին խնդրել են չճանաչել ընտրությունները։ Այդ հայտարարության գինը զրո է», - ընդգծել է նախագահը։
Լուկաշենկոյի խոսքով՝ Արևմուտքի նման գործողությունները միայն ձեռնտու են Բելառուսին, քանի որ դրանք ցույց են տալիս միջազգային կազմակերպությունների երկերեսանիությունը:
«Նրանք իրենց ցույց տվեցին։ Շնորհակալություն նրանց դրա համար», - եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Բելառուսում նախագահական ընտրություններ են։ Քվեարկությունը սկսվել է առավոտյան 8-ին և կշարունակվի մինչև 20:00-ն: Ընդհանուր առմամբ, երկրում բացվել է 5325 տեղամաս, ներառյալ 207-ը բժշկական հաստատություններում:
ԿԸՀ-ն նախագահի պաշտոնի համար գրանցել է հինգ թեկնածուի՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչին, Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Խիժնյակին, Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովին և գործարար Աննա Կանոպացկայային:
Լրահոս
0