https://arm.sputniknews.ru/20250125/teghekutjun-unenq-vor-baqvum-pahvvogh-hajerin-hvogenergvortsun-njuter-en-talis-pashinjan-85134321.html
Տեղեկություն ունենք, որ Բաքվում պահվող հայերին հոգեներգործուն նյութեր են տալիս. Փաշինյան
Տեղեկություն ունենք, որ Բաքվում պահվող հայերին հոգեներգործուն նյութեր են տալիս. Փաշինյան
Sputnik Արմենիա
Փաշինյանը վստահեցրեց, որ Բաքվում գտնվող որևէ մեկին իր քաղաքական հակառակորդը չի համարում։ 25.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-25T22:46+0400
2025-01-25T22:46+0400
2025-01-25T23:33+0400
հայաստան
գերի
նիկոլ փաշինյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/19/85135209_0:0:1251:703_1920x0_80_0_0_7ff17bad45b1f92baf697531b5ff178b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ–ն ունի հետախուզական տեղեկություններ, որ Բաքվում գտնվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն նրանցից։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նա հերքեց խոսակցությունները, թե ՀՀ–ն ոչինչ չի անում հայ գերիներին հետ բերելու համար, որովհետև նրանք իշխանության քաղաքական հակառակորդներն են։Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Առաջին նիստից հետո ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իբր ներողություն է խնդրել 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի հրթիռակոծման մասին իր խոսքերի համար:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Երևանը հետախուզական տեղեկություններ ունի, որ Բաքվում պահվող հայ գերիներին արգելված հոգեմետ նյութեր են տալիս
Sputnik Արմենիա
Երևանը հետախուզական տեղեկություններ ունի, որ Բաքվում պահվող հայ գերիներին արգելված հոգեմետ նյութեր են տալիս
2025-01-25T22:46+0400
true
PT1M04S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/19/85135209_122:0:1059:703_1920x0_80_0_0_3931bc536bc1c9d4e3aca59ccac893f8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գերի, նիկոլ փաշինյան, ադրբեջան, видео
հայաստան, գերի, նիկոլ փաշինյան, ադրբեջան, видео
Տեղեկություն ունենք, որ Բաքվում պահվող հայերին հոգեներգործուն նյութեր են տալիս. Փաշինյան
22:46 25.01.2025 (Թարմացված է: 23:33 25.01.2025) Փաշինյանը վստահեցրեց, որ Բաքվում գտնվող որևէ մեկին իր քաղաքական հակառակորդը չի համարում։
ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ–ն ունի հետախուզական տեղեկություններ, որ Բաքվում գտնվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն նրանցից։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հերքեց խոսակցությունները, թե ՀՀ–ն ոչինչ չի անում հայ գերիներին հետ բերելու համար, որովհետև նրանք իշխանության քաղաքական հակառակորդներն են։
«Ես Բաքվում գտնվող որևէ մեկին իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում։ Մենք շատ մտահոգված ենք այդ պրոցեսով, բայց ձեր ասածով ստացվում է, որ մենք մի բան էլ ուրախ ենք, որ այդ մարդիկ էնտեղ են։ Ո՛չ, այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ։ Այդ մարդկանցից հոգեներգործուն, արգելված միջոցներով շատ հնարավոր է՝ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ օգտագործեն ամենատարբեր ձևերով ՀՀ-ի դեմ։ Մենք այս հարցը շատ լավ և խորությամբ հասկանում ենք»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին, դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Առաջին նիստից հետո ադրբեջանական լրատվամիջոցները
հայտնեցին, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իբր ներողություն է խնդրել 44-օրյա պատերազմի ժամանակ Գյանջայի հրթիռակոծման մասին իր խոսքերի համար: